ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2010 թվականի N 941-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1582-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի «Քաղաքացիական օդանավով ռազմամթերքի օդային փոխադրումներ իրականացնելու կարգը հաստատելու մասին» N 1582-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագրում և 1-ին կետում, ինչպես նաև որոշման 1-ին կետով հաստատված կարգի վերնագրում, 1-ին կետում, 2-րդ գլխի վերնագրում և 4-րդ կետում «ռազմամթերքի» բառը փոխարինել «ռազմական նշանակության արտադրանքի» բառերով.
2) որոշմամբ հաստատված կարգի`
ա. 2-րդ կետում, 3-րդ կետի առաջին պարբերությունում, 5-րդ կետի առաջին տողում և 7-րդ կետի «ա» ենթակետում «ռազմամթերքի (ռազմական բեռների)» բառերը փոխարինել «ռազմական նշանակության արտադրանքի» բառերով,
բ. 4-րդ կետում «ռազմամթերքը (ռազմական բեռը)» և 5-րդ կետի երրորդ տողում «ռազմամթերքի (ռազմական բեռի)» բառերը համապատասխանաբար փոխարինել «ռազմական նշանակության արտադրանքը» և «ռազմական նշանակության արտադրանքի» բառերով,
գ. 5-րդ կետից` «առաքող կազմակերպությունը» բառերից առաջ «բեռն» բառը հանել,
դ. 6-րդ կետի առաջին նախադասությունը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «երկօրյա ժամկետում համաձայնեցնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ,» բառերով,
ե. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» և «զ» ենթակետերով.
«ե) փոխադրման թույլտվության տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին,
զ) Միավորված ազգերի կազմակերպության կողմից տվյալ պետությանը ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման վրա դրված է արգելք:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|