ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2010 թվականի N 411-Ա
Ա. ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ՄՈՆՏԵԳՈ ԲԵՅ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 29.06.10 N 484-Ա)
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին 2010 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 4-ը գործուղել Մոնտեգո Բեյ (Ճամայկա)` Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից կազմակերպվող օդային հաղորդակցությունների վերաբերյալ բանակցությունների երրորդ համաժողովին մասնակցելու համար։
(1-ին կետը փոփ. 29.06.10 N 484-Ա)
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մովսեսյանի` Մոնտեգո Բեյ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:
(2-րդ կետը փոփ. 29.06.10 N 484-Ա)
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Մովսեսյանի` Մոնտեգո Բեյ մեկնելու հետ կապված հարցերը:
(3-րդ կետը փոփ. 29.06.10 N 484-Ա)
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոնտեգո Բեյ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|