Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐՈՒՄ ՀԱՄԱՏԵՂ ԿՈՈՊԵՐԱՑԻՈՆ ՆԱԽԱԳԾԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՍ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍՈՎ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
առաջնորդվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 115-րդ հոդվածով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 20-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն պայմանագրի 92-րդ հոդվածով նախատեսված կարգով՝ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս Միության մարմինների գործունեության ֆինանսավորումը, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից ֆինանսական աջակցության տրամադրումն իրականացվում են Միության բյուջեի միջոցների հաշվին: Միության բյուջեի միջոցների ձևավորման և ծախսման կարգը սահմանվում է «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին» հիմնադրույթով:».
2) 92-րդ հոդվածի 9-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել «, այդ թվում՝ արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման միջոցով՝ սույն պայմանագրի 27-րդ հավելվածին համապատասխան» բառերով.
3) «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրությունը (նշված պայմանագրի թիվ 27 հավելված) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3 րդ կետով.
«3. Միջկառավարական խորհրդի կողմից սահմանվող ցանկում ներառված՝ արդյունաբերության ճյուղերում անդամ պետությունների կողմից համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացմանն աջակցելու նպատակով Հանձնաժողովի խորհուրդը կարող է Միության բյուջեի միջոցների հաշվին դրանց իրականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին որոշում ընդունել։
Անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով Միության բյուջեում հերթական ֆինանսական տարվա համար նախատեսվող միջոցների ծավալը որոշվում է Միության բյուջեի հաստատման տարվան նախորդող ֆինանսական տարում՝ անդամ պետությունների բյուջեներ հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերից մուտքերի ընդհանուր գումարի տոկոսային հարաբերակցությամբ։
Նշված տոկոսային հարաբերակցության չափը և արդյունաբերության ճյուղերում անդամ պետությունների կողմից համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս ֆինանսական աջակցության տրամադրման ձևը սահմանվում են Բարձրագույն խորհրդի կողմից։
Անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի ընտրության և իրականացման, ինչպես նաև Միության բյուջեի միջոցների հաշվին ֆինանսական աջակցության տրամադրման կարգը սահմանվում է Միջկառավարական խորհրդի կողմից հաստատվող հիմնադրույթին համապատասխան։
Սույն կետով նախատեսված ֆինանսական աջակցության մեխանիզմը կիրառվում է 2023 թվականի մայիսի 25-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում:
Ֆինանսական աջակցության մեխանիզմի կիրառումը երկարաձգելու մասին որոշումն ընդունվում է Բարձրագույն խորհրդի կողմից։
Նշված մեխանիզմի գործողության դադարեցման դեպքում անդամ պետությունները և Հանձնաժողովը պարտավոր են ամբողջ ծավալով ապահովել այն ֆինանսական պարտավորությունների կատարումը, որոնք առաջացել են դրա գործողության շրջանակներում արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին Հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունված որոշումների հիման վրա՝ այդ նախագծերի իրականացման ամբողջ ժամկետի ընթացքում:
Տվյալ պարտավորությունն ուժի մեջ է մնում ընդհուպ մինչև դրա ամբողջական կատարումը՝ անկախ մեխանիզմի գործողության դադարումից:»:
Հոդված 2
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստացման օրվանից։
Կատարված է Մոսկվա քաղաքում 2023 թվականի մայիսի 25-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն:
Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |
[ստորագրություն] |
[ստորագրություն] |
[ստորագրություն] |
[ստորագրություն] |
[ստորագրություն] |
Սույնով հավաստում եմ, որ տվյալ տեքստը Մոսկվա քաղաքում 2023 թվականի մայիսի 25-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ամբողջական և նույնական պատճենն է.
Հայաստանի Հանրապետության կողմից՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյան.
Բելառուսի Հանրապետության կողմից՝ Բելառուսի Հանրապետության նախագահ Ա. Գ. Լուկաշենկո.
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կ. Կ. Տոկաև.
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ս. Ն. Ժապարով.
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտին։
Բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում։
Ընդամենը ժապավինված է, ամրագրված է
ստորագրությամբ և կնիքով պատճենի 4 թերթ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավական դեպարտամենտի տնօրեն՝ |
Վ. Ի. Տարասկին |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հուլիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|