«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հուլիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60010254
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 հունիսի 2010 թ. |
N 327-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՑԱՆՑԻՑ ԴԵՊԻ ՈՉ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՐՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՑԱՆՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԶԱՆԳԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 27-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցից դեպի ոչ աշխարհագրական սկզբունքով համարներ օգտագործող օպերատորի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանց`
1) փոխկապակցման կետի տարածքում կատարվող զանգի յուրաքանչյուր րոպե խոսակցության առավելագույն սակագինը` 4.17 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 5.0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) փոխկապակցման կետի տարածքից դուրս`
ա. բնակիչ բաժանորդների կողմից կատարվող զանգի յուրաքանչյուր րոպե խոսակցության առավելագույն սակագինը` 16.67 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 20.0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
բ. այլ բաժանորդների կողմից կատարվող զանգի յուրաքանչյուր րոպե խոսակցության առավելագույն սակագինը` 20.0 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 24.0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.07.2014, N 309-Ն | 01.09.2014, N 327-Ն | |
07.08.2013, N 291-Ն | 12.09.2013, N 327-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|