Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 171-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.07.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.08/43(777) Հոդ.196
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.07.2010
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 հուլիսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 05010269

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 հուլիսի 2010 թ.

թիվ 171-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 44-րդ, 51-րդ և 52-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և 37-րդ հոդվածը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 2-ի 3.3.6-րդ կետում «հայտարարագիրը» բառը փոխարինել «ազդագիրը» բառով:

2) Կանոնակարգ 2-ի 13-րդ կետը «նվազագույն չափից» բառերից հետո լրացնել «և արտարժույթի տնօրինման նորմատիվից» բառերով:

3) Կանոնակարգ 2-ի 24.1-րդ կետում «որից 3%-ը պահուստավորվում է ՀՀ դրամով, իսկ 9%-ը՝ արտարժույթով» բառերը փոխարինել «որից 6%-ը պահուստավորվում է ՀՀ դրամով, իսկ 6%-ը՝ արտարժույթով» բառերով:

4) Կանոնակարգ 2-ի 25-րդ կետը «28 կամ 35 օրերի կտրվածքով» բառերից հետո լրացնել «՝ ըստ Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահուստավորման օրացույցի» բառերով:

5) Կանոնակարգ 2-ի 30-րդ կետի երկրորդ նախադասությունը «Ն42 նորմատիվների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև արտարժույթի տնօրինման նորմատիվի» բառերով:

6) Կանոնակարգ 2-ի 50-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Կենտրոնական բանկում պահուստավորման են ենթակա բանկի կողմից Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրավված միջոցները: Հայաստանի Հանրապետության դրամով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով, ԱՄՆ դոլարով ներգրավված միջոցների դիմաց՝ 6%-ը ՀՀ դրամով, 6%-ը` ԱՄՆ դոլարով, եվրոյով ներգրավված միջոցների դիմաց՝ 6%-ը ՀՀ դրամով, 6%-ը` եվրոյով, իսկ մնացած այլ արժույթներով ներգրավված միջոցների դիմաց՝ 6%-ը ՀՀ դրամով, 6%-ը` ԱՄՆ դոլարով: Ընդ որում, արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց արտարժույթով պարտադիր պահուստավորումն իրականացվում է սույն կանոնակարգի 52.1 կետով սահմանված ժամանակահատվածներում, իսկ արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց ՀՀ դրամով պարտադիր պահուստավորումն իրականացվում է սույն կանոնակարգի 52.1.1 կետով սահմանված ժամանակահատվածներում: Արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց սույն կետով սահմանված կարգով առաջին փաստացի պահուստավորման ժամանակահատված է համարվում 2010 թվականի սեպտեմբերի 8-ից 2010 թվականի հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածը: Արտարժույթի փոխարժեքի փոփոխման հետ կապված ռիսկը կրում է բանկը:»:

7) Կանոնակարգ 2-ի 51-րդ կետի առաջին նախադասությունը «յուրաքանչյուր 28 կամ 35 օրը մեկ» բառերից հետո լրացնել «՝ ըստ Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահուստավորման օրացույցի» բառերով:

8) Կանոնակարգ 2-ի 52-րդ կետը «չորեքշաբթիից երեքշաբթի ընկած 28 կամ 35 օրերը» և «ժամանակահատվածի ավարտին հաջորդող 28 կամ 35 օրերը» բառերից հետո լրացնել «՝ ըստ Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահուստավորման օրացույցի» բառերով:

9) Կանոնակարգ 2-ի 52.1-րդ կետը «դիմաց» բառից հետո լրացնել «արտարժույթով» բառով:

10) Կանոնակարգ 2-ը լրացնել նոր 52.1.1 և 52.1.2 կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«52.1.1. Արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց ՀՀ դրամով պահուստավորման ենթակա միջոցների չափի հաշվարկի հաշվետու ժամանակահատվածը 2010 թվականի օգոստոսի 10-ից, որպես կանոն, ընդգրկում է երեքշաբթիից երկուշաբթի ընկած 28 կամ 35 օրերը՝ ըստ Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահուստավորման օրացույցի, իսկ փաստացի պահուստավորված միջոցների հաշվարկը, որպես կանոն, ընդգրկում է հաշվետու ժամանակահատվածի ավարտին հաջորդող չորեքշաբթիից երեքշաբթի ընկած 28 կամ 35 օրերը՝ ըստ Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահուստավորման օրացույցի: Ընդ որում, փաստացի պահուստավորման վերջնաժամկետ է համարվում վերջին օրվա՝ Կենտրոնական բանկի գործառնական օրվա ավարտը:

52.1.2. 2010 թվականի օգոստոսի 10-ից 2010 թվականի սեպտեմբերի 6-ն ընկած հաշվետու ժամանակահատվածում արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց ՀՀ դրամով պահուստավորման ենթակա միջոցների փաստացի պահուստավորման ժամանակահատված է հանդիսանում ինչպես 2010 թվականի օգոստոսի 11-ից 2010 թվականի սեպտեմբերի 7-ը, այնպես էլ 2010 թվականի սեպտեմբերի 8-ից 2010 թվականի հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածները:»:

11) Կանոնակարգ 2-ի 52.2-րդ կետի առաջին նախադասությունում «ոչ ուշ, քան նախորդ տարվա նոյեմբերի 30-ը» բառերը փոխարինել «որպես կանոն, մինչև նախորդ տարվա նոյեմբերի 30-ը» բառերով:

12) Կանոնակարգ 2-ի 56.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«56.2. Ըստ առանձին արժույթների դիրքի հաշվարկն իրականացվում է արտարժույթների առանձին տեսակներով, ինչպես դրանց գծով ածանցյալ գործիքները (սվոփ, ֆյուչերս, ֆորվարդ, օպցիոն) ներառյալ, այնպես էլ առանց դրանց, և ամփոփվում ըստ արտարժութային երկու խմբերի, ընդ որում 2010 թվականի օգոստոսի 1-ից առանց ածանցյալ գործիքների արտարժութային դիրքի հաշվարկում ներառվում են՝

1) սույն կանոնակարգի հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6-րդ կետով սահմանված կազմակերպությունների հետ կնքված ածանցյալ գործարքները,

2) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում՝ Մուդիզ) վարկանշային գործակալությունների կողմից տրամադրված երկարաժամկետ ավանդների ներգրավման Ա+(Ա1) և Ա+(Ա1)-ից բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական (ազգային) բանկերի հետ կնքված ածանցյալ գործիքները,

3) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում՝ Մուդիզ) վարկանշային գործակալությունների կողմից տրամադրված երկարաժամկետ ավանդների ներգրավման Ա+(Ա1) և Ա+(Ա1)-ից բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բանկերի հետ կնքված ածանցյալ գործիքները:

13) Կանոնակարգ 2-ը լրացնել 56.3-րդ և 56.4-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«56.3 Բանկերը թարմացնում են վարկանշային գործակալությունների սահմանած վարկանիշները՝ հիմք ընդունելով սույն կանոնակարգի 56.2-րդ կետում նշված վարկանշային գործակալությունների կողմից տվյալ օրվան վերաբերող վարկանիշները: Եթե սույն կանոնակարգի 56.2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված կազմակերպությունն ունի երկու և ավելի վարկանշային գործակալության կողմից տրված վարկանիշներ, ապա բանկը հիմք է ընդունում ամենացածր վարկանիշը: Սույն կանոնակարգի 56.2-րդ կետում նշված կազմակերպությունների համար վարկանիշները հիմք են ընդունվում՝ կախված ածանցյալ գործիքի արժույթից:

56.4. Արտարժույթի տնօրինման նորմատիվի արտարժութային դիրքը հաշվարկվում է բանկի համախառն արտարժութային դիրքի նկատմամբ, ինչպես ածանցյալ գործիքները ներառյալ, այնպես էլ առանց դրանց, ընդ որում 2010 թվականի օգոստոսի 1-ից առանց ածանցյալ գործիքների արտարժութային դիրքի հաշվարկում ներառվում են սույն կանոնակարգի 56.2-րդ կետի 1-3 ենթակետերով սահմանված ածանցյալ գործիքները՝ սույն կանոնակարգի 56.3-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան: Արտարժութային բաց դիրքը հաշվարկվում է յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում Հայաստանի Հանրապետության դրամով: Պասիվային սալդոն նշվում է բացասական նշանով՝ ցույց տալով արտարժութային կարճ դիրքը, իսկ ակտիվային սալդոն՝ դրական նշանով՝ ցույց տալով արտարժութային երկար դիրքը:»:

14) Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Վարկային ռիսկը հաշվարկելիս բանկի ակտիվները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները, հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները ծախսերի հաշվին ձևավորված իրենց համապատասխան հնարավոր կորուստների պահուստի գումարների չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված ակտիվների համապատասխան ռիսկի կշիռներով: Վարկային ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ՎՌ = (Ա1-Պ1)*Ռ1 + (Ա2-Պ2)*Ռ2 +…+ (Ա10-Պ10)*Ռ10,

որտեղ՝

Ա1, Ա2, ..., Ա10-ը բանկի ակտիվների (բացառությամբ այն ակտիվների, որոնք պակասեցվում են հիմնական կապիտալից), հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների հանրագումարն են՝ խմբավորված ըստ ռիսկի միևնույն կշիռների,

Պ1, Պ2, …, Պ10-ը համապատասխան ակտիվների, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների գծով հնարավոր կորուստների պահուստների հանրագումարն են՝ խմբավորված ըստ ռիսկի միևնույն կշիռների,

Ռ1, Ռ2, ..., Ռ10-ը համապատասխան ակտիվների ռիսկի կշիռներն են:

Ընդ որում, (Ա-Պ) հաշվարկը հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների գծով իրականացվում է սույն հավելվածի 12-րդ կետի համաձայն:»:

15) Կանոնակարգ 2-ի Հավելված 7-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ, 5-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2010 թ. հուլիսի 27

ք. Երևան

 

 

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2010 թվականի հուլիսի 27-ի

թիվ 171-Ն որոշման

 

Հավելված 7

 

Պարտադիր պահուստավորման օրացույցի ձև

 

Պարտադիր պահուստավորման օրացույցը -------- թ. համար.

 

Հ/Հ

ՀՀ դրամ

Արտարժույթ

Փաստացի օրերի քանակը

ՀՀ դրամով պահուստավորման ենթակա

Արտարժույթով պահուստավորման ենթակա

Հաշվետու ժամանա-
կահատված

Փաստացի ժամանա-
կահատված

Հաշվետու ժամանակա-հատված

Փաստացի ժամանակա-հատված

Հաշվետու ժամանակա-հատված

Փաստացի ժամանակա-հատված

1

2

3

4

5

6

7

8

տտ-1

օօ1 .աա1.տտ1-օօ2 .աա2 .տտ2

օօ1 .աա1.տտ1-օօ2 .աա2 .տտ2

օօ1 .աա1.տտ1-օօ2 .աա2 .տտ2

օօ1 .աա1.տտ1-օօ2 .աա2 .տտ2

օօ1 .աա1.տտ1-օօ2 .աա2 .տտ2

օօ1 .աա1.տտ1-օօ2 .աա2 .տտ2

տտ-2

տտ-11

տտ-12