Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 158-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.08.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.08/43(777) Հոդ.195
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.07.2010
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 հուլիսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 05010263

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

6 հուլիսի 2010 թ.

թիվ 158-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 68-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 127-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ նաև` Կենտրոնական բանկ) խորհուրդը որոշում է.

1. Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի ««Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ը հաստատելու մասին» թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ում (այսուհետ` Կանոնակարգ 4/04) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) Կանոնակարգ 4/04-ի 7-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) «Ֆինանսական հաշվետվություն». ըստ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված ֆինանսական հաշվետվությունների կազմի, տվյալ հաշվետու թողարկողի համար սահմանած հաշվային պլանի, տարեկան և միջանկյալ հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի, այդ ձևերը լրացնելու հրահանգների,»:

2) Կանոնակարգ 4/04-ի 44-րդ կետի 1-ին ենթակետը «հաշվետվություն» բառից հետո լրացնել «(ընդ որում` հաշվետու թողարկող հանդիսացող բանկերը միջանկյալ ֆինանսական հաշվետվությունը հրապարակում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով սահմանված ժամկետում)» բառերով:

3) Կանոնակարգ 4/04-ի 46-րդ կետի առաջին նախադասության մեջ «Տարեկան» բառը փոխարինել «Ոչ բանկ հաշվետու թողարկողները տարեկան» բառերով և «ներկայացվում» բառը փոխարինել «ներկայացնում» բառով:

4) Կանոնակարգ 4/04-ը լրացնել 46.1-րդ և 46.2-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«46.1. Հաշվետու թողարկող հանդիսացող բանկերի տարեկան և միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 3-ով սահմանված ժամկետում և կարգով: Տարեկան և միջանկյալ հաշվետվություններում ընդգրկվող այլ տեղեկությունների Կենտրոնական բանկ ներկայացումը իրականացվում է սույն կանոնակարգի 46-րդ կետի համաձայն:

46.2. Տարեկան և միջանկյալ ֆինանսական հաշվետությունների հրապարակման օրը հաշվետու թողարկող հանդիսացող բանկերը Կենտրոնական բանկ են ներկայացնում ծանուցում տվյալ հաշվետվությունների հրապարակման ժամկետների և աղբյուրների մասին:»:

5) Կանոնակարգ 4/04-ի 47-րդ կետում « կետի» բառը փոխարինել «, 46.1-րդ և 46.2-րդ կետերի» բառերով, ինչպես նաև «հաշվետվություններն» բառը փոխարինել «հաշվետվությունները, ծանուցումներն» բառերով:

6) Կանոնակարգ 4/04-ի 50-րդ կետի 7-րդ ենթակետը «չափի» բառից հետո լրացնել «(ամսվա միջին օրական հաշվարկով կապիտալի նվազագույն չափ սահմանված լինելու դեպքում` միջին օրական հաշվարկով կապիտալի նվազագույն չափի)» բառերով:

7) Կանոնակարգ 4/04-ի 55-րդ կետը`

ա. «տեղեկությունները» բառից հետո լրացնել «(բացառությամբ 55.1-րդ կետում սահմանված տեղեկությունների)» բառերով.

բ. լրացնել հետևյալ նախադասությամբ. «Ընդ որում` հաշվետու թողարկող հանդիսացող բանկերն այլ ընկերություններում ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձայնի իրավունք տվող 5 և ավելի տոկոս մասնակցության ձեռքբերման վերաբերյալ Կենտրոնական բանկ տեղեկություններ ներկայացնելու փոխարեն այդ տեղեկությունների հրապարակման օրը սույն կետով սահմանված կարգով ներկայացնում են ծանուցում վերոնշյալ տեղեկությունների հրապարակման ժամկետի և աղբյուրների մասին:»:

8) Կանոնակարգ 4/04-ը լրացնել 55.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«55.1. Հաշվետու թողարկող հանդիսացող բանկերը շահութաբաժինների վճարման վերաբերյալ որոշումների հրապարակման համար հիմք են ընդունում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով ամրագրված ժամկետը, ինչպես նաև շահութաբաժինների վճարման վերաբերյալ որոշումների հրապարակման օրը սույն կանոնակարգի 55-րդ կետով սահմանված կարգով Կենտրոնական բանկ են ներկայացնում ծանուցում այդ որոշումների հրապարակման ժամկետների և աղբյուրների մասին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2010 թ. հուլիսի 8

ք. Երևան