Գլխավոր տեղեկություն
Համար
N 857-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.07.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.07.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հուլիսի 2010 թվականի N 857-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի ավագանու որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի ղեկավարին «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը, գնման նախապատվության իրավունքով, առանց մրցույթի վարձակալության իրավունքով սահմանված կարգով տրամադրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում` Գ. Արզումանյան փողոցի 111/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 17645.0 քառ. մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հուլիսի 16
Երևան