Գլխավոր տեղեկություն
Համար
N 926-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.08.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.09.01/20(372) Հոդ.894
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.07.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հուլիսի 2010 թվականի N 926-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 2328-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (Հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան) հաստատելու մասին» N 2328-Ն որոշման 5-րդ կետում «առևտրի և տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով:

2. Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի`

1) 3-րդ կետի 1-ին ենթակետում`

ա. «ա» պարբերությունում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով,

բ. «զ» պարբերությունում «առևտրի և տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով,

գ. «է» պարբերությունը «էներգետիկայի» բառից հետո լրացնել «և բնական պաշարների» բառերով,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժգ.1.» պարբերությամբ.

«ժգ.1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն»,

ե. «ժզ» պարբերությունում «մաքսային պետական» բառերը փոխարինել «պետական եկամուտների» բառերով,

զ. ուժը կորցրած ճանաչել «ժգ» և «իզ» պարբերությունները.

2) 3-րդ կետի 2-րդ ենթակետում`

ա. «իէ» պարբերությունում «Սամաղարի» բառը փոխարինել «Գեղակերտի» բառով,

բ. «լը» պարբերությունում «Հոկտեմբերի» բառը փոխարինել «Սարդարապատի» բառով.

3) 3-րդ կետի 3-րդ ենթակետում`

ա. «ե» պարբերությունում «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերություն» բառերը փոխարինել «ԱրմենԹել» փակ բաժնետիրական ընկերություն» բառերով,

բ. «զ» պարբերությունում «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության Արմավիրի մարզային կապի հանգույց» բառերը փոխարինել «ԱրմենԹել» փակ բաժնետիրական ընկերության Կենտրոնական տարածքային կենտրոնի Էջմիածին-Արմավիր-Բաղրամյան ուղղություն» բառերով,

գ. «է» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) Հարավ-Կովկասյան երկաթուղիներ» փակ բաժնետիրական ընկերության «Արմավիրի կայարան».

4) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին, 20.1-ին, 22.1-ին և 22.2-րդ ենթակետերով.

«9.1) «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք».

«20.1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 531-Ն որոշում».

«22.1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» N 1219-Ն որոշում».

«22.2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 1489-Ն որոշում».

5) 5-րդ կետում`

ա. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գործողությունների պլանը»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-ին ենթակետով.

 «13.1) ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գործելու և անձնակազմի պաշտպանության պլանը»,

գ. 14-րդ ենթակետում «մաքսային պետական» բառերը փոխարինել «պետական եկամուտների» բառերով,

դ. 16-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում պետական ռեզերվների կարգավորման պլանը»,

ե. 23-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23) ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում հակահրդեհային ապահովման պլանը»,

զ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 23.1-ին և 23.2-րդ ենթակետերով.

«23.1) ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում օդերևութաբանական ապահովման պլանը.

23.2) ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության գործողությունների և անձնակազմի պաշտպանության պլանը».

6) 7-րդ կետում`

ա. 2-րդ ենթակետից հանել «Հայաստանի փրկարար ծառայություն» բառերը,

բ. 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ա.1.» պարբերությամբ.

«ա.1. ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պլանը գործողության մեջ դնելը»,

գ. 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե.1.», «ե.2.», «ե.3.», «ե.4.», «ե.5.» և «ե.6.» պարբերություններով.

«ե.1. համապատասխան ոլորտները համակարգող Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ համատեղ պետական պահուստում պահպանման ենթակա նյութական արժեքների անվանացանկի, ինչպես նաև դրանց կուտակման նորմաների մշակման ու փոփոխման ուղղությամբ աշխատանքների իրականացումը և նշված անվանացանկը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

ե.2. համապատասխան ոլորտները համակարգող Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ համատեղ պատասխանատու պահպանումն իրականացնող կազմակերպությունների ցանկի մշակման ու փոփոխման ուղղությամբ աշխատանքների իրականացումը` այդ ցանկը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

ե.3. պետական պահուստի նյութական արժեքների կուտակման, ապաամրագրման, թարմացման և փոխարինման հեռանկարային ու տարեկան ծրագրերի նախագծերը սահմանված կարգով մշակելը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել.

ե.4. պատասխանատու պահպանում իրականացնող կազմակերպություններում և պետական ռեզերվների գործակալության համակարգի կազմակերպություններում ու պետական պահուստի նյութական արժեքների կուտակման, բացթողման, վերադարձման, թարմացման, փոխարինման, տարածքային տեղաբաշխման սահմանված ծրագրերի և առաջադրանքների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը.

ե.5. փաստացի և կանխատեսվող եղանակային պայմանների մասին տեղեկատվության տրամադրումը.

ե.6. ՀԱԷԿ-ի շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտում գամմա ճառագայթման հզորության, իսկ ազդակիր տարածքներում` նաև տեղանքի արտաքին ռադիոակտիվ աղտոտվածության մոնիթորինգի իրականացումը և տեղեկատվության տրամադրումը»,

դ. 3-րդ ենթակետի «գ» պարբերությունում «Հայաստանի փրկարար ծառայությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը» բառերով,

ե. 5-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ.1.» պարբերությամբ.

«դ.1. սննդամթերքի որակի և պիտանիության նկատմամբ հսկողության իրականացում»,

զ. 8-րդ ենթակետը «էներգետիկայի» բառից հետո լրացնել «և բնական պաշարների» բառերով,

է. 9-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. մասնակցությունը տարահանված բնակչության կենսաապահովմանը»,

ը. 11-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ.1.» պարբերությամբ.

«դ.1. աղտոտված գոտիներում հայտնված զորամասերի անձնակազմի պաշտպանության կազմակերպումը»,

թ. 12-րդ ենթակետում «առևտրի և տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով,

ժ. 12-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ.1.», «դ.2.» և «դ.3.» պարբերություններով.

«դ.1. սննդի և սննդամթերքի մատակարարման շարժական կետերի միջոցով տուժած բնակչությանը սննդով ապահովումը.

դ.2. հնարավոր աղտոտված գոտում վտանգավոր կազմակերպությունների անվտանգ շահագործման և անձնակազմի պաշտպանության կազմակերպումը.

դ.3. գործունեությունը դադարեցնող և չդադարեցնող կազմակերպությունների ցուցակի ներկայացում, գործունեությունը շարունակող կազմակերպությունների անձնակազմի պաշտպանության կազմակերպում»,

ժա. 12-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1-ին ենթակետով.

«12.1) Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կողմից իրականացվող գործառույթներն են`

ա. սփյուռքի օգնությամբ հումանիտար օգնության հայթայթումը, վերականգնողական բուժման կազմակերպումն արտերկրում.

բ. վթարային աղտոտված գոտում գտնվող սփյուռքահայերի հաշվառումը.

գ. մասնակցությունը տարահանված բնակչության կենսաապահովմանը.

դ. նախարարության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմերի պաշտպանության կազմակերպումը»,

ժբ. ուժը կորցրած ճանաչել 13-րդ ենթակետը,

ժգ. 16-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ.1.» պարբերությամբ.

«զ.1. տարահանվող բնակչության համար նախատեսված սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների բաշխման կետերի ու պահեստների պահպանության իրականացումը»,

ժդ. 17-րդ ենթակետում «մաքսային պետական» բառերը փոխարինել «պետական եկամուտների» բառերով,

ժե. ուժը կորցրած ճանաչել 25-րդ ենթակետը.

7) 17-րդ կետի «(ՀՓԾ-ի ուժերով ծավալվում են համակարգման կետեր)» բառերը փոխարինել «(ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ուժերով (այսուհետ` ՀՀ ԱԻՆ ՀՓԾ) ծավալվում են համակարգման կետեր)» բառերով.

8) 22-րդ կետը «ՀՀ էներգետիկայի» բառերից հետո լրացնել «և բնական պաշարների» բառերով.

9) 26-րդ կետում`

ա. 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) հակահրդեհային գործողությունների ապահովման համար` ՀՀ ԱԻՆ ՀՓԾ տարածքային ստորաբաժանումների հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 համահավաք հակահրդեհային հենակետեր (առնվազն 60 մարդ)` 10 միավոր ԱԲ-40 տեխնիկայով»,

բ. 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) տարահանման միջոցառումների տրանսպորտային ապահովման համար` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը` տարահանման գործում ներգրավում է առնվազն 699 միկրոավտոբուս և 30 երկաթուղային մարդատար վագոն (նախատեսվում են տրանսպորտային միջոցներ` իրավիճակի կտրուկ փոփոխման դեպքում լրացուցիչ տարահանում իրականացնելու համար)».

10) 31-րդ կետում «առևտրի և տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով.

11) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 35.1-ին կետով.

«35.1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության սույն պլանի 7-րդ կետի 12-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված գործառույթի իրականացմանն աջակցում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը ու Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը».

12) 36-րդ կետը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե» բառերից հետո լրացնել «ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերով.

13) 40-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Գործի մեջ են դնում սույն պլանի I գլխի 5-րդ կետով նախատեսված իրենց գործողությունների պլանները».

14) 42-րդ կետում «65-րդ, 66-րդ, 67-րդ, 69-րդ և 70-րդ կետերում» բառերը փոխարինել «40-րդ կետում» բառերով.

15) 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«44. ՇՊՄՊ գոտում բնակչության ազդարարումն իրականացվում է ՀՓԾ Արմավիրի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների օպերատիվ հերթապահների և ՀՀ ԱԻՆ ՀՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնից «Ճառագայթային վտանգ» ազդանշանը հնչեցնելու միջոցով».

16) 66-րդ կետում «27» թիվը փոխարինել «26» թվով, իսկ «8» թիվը` «7» թվով.

17) 68-րդ կետը «տարահանման» բառից հետո լրացնել «միջանկյալ» բառով.

18) 81-րդ և 83-րդ կետերը «Արմավիրի» բառից հետո լրացնել «և Արագածոտնի» բառերով, իսկ «մարզի» բառը փոխարինել «մարզերի» բառով.

19) 85-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «85. Վթարի ժամանակ, օպերատիվ իրավիճակի փոփոխման դեպքում, ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատը տեղակայման վայրից տեղափոխվում է փրկարար ուժերի ղեկավարի որոշմամբ».

20) 94-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին ենթակետով.

«2.1) ՆՊՄԻ-ի և ՇՊՄՊ-ի գոտիների մոնիթորինգի երթուղիները որոշվում են ելնելով ստեղծված իրավիճակից».

21) 105-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«105. Տարահանումն սկսելուց առաջ Հայաստանի Հանրապետության Արմավիրի և Արագածոտնի մարզերի կոմունալ-տեխնիկական ծառայությունները մասնակցում են տարահանման միջանկյալ հավաքակայաններում սանիտարական մշակման և տեխնիկայի ապաակտիվացման կետերի ստեղծմանը և այդ կետերում իրականացվող միջոցառումներին»:

3. Որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետով հաստատված N 8 հավելվածում «E-mail:emainter@arminco.com» բառերը փոխարինել «E-mail: emainter@ema.am» բառերով:

4. Որոշման 1-ին կետի 10-րդ ենթակետով հաստատված N 10 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

5. Որոշման 1-ին կետի 15-րդ ենթակետով հաստատված N 15 հավելվածում «908/50000» թվերը փոխել «308/5000» թվերով:

6. Որոշման 1-ին կետի 16-րդ ենթակետով հաստատված N 16 հավելվածի աղյուսակի 1-ին կետի 6-րդ սյունակի 3-րդ տողում «Արագածոտնի» բառը փոխարինել «Արմավիրի» բառով, իսկ 6-րդ կետի 6-րդ սյունակի «Հոկտեմբեր» բառը` «Սարդարապատ» բառով:

7. Որոշման 1-ին կետի 18-րդ ենթակետով հաստատված N 18 հավելվածի աղյուսակի 1.15-րդ կետի 3-րդ սյունակում «Արագածոտնի» բառը փոխարինել «Արմավիրի» բառով:

8. Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետում նշված մարմինների ղեկավարներին` եռամսյա ժամկետում համապատասխան պլաններում կատարել սույն որոշումից բխող փոփոխություններ:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հուլիսի 28
Երևան

 


 

Հավելված
 ՀՀ կառավարության 2010 թվականի

 հուլիսի 22-ի N 926-Ն որոշման

 

«Հավելված N 10
 ՀՀ կառավարության 2005 թվականի

 դեկտեմբերի 22-ի N 2328-Ն որոշման

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍԽԵՄԱ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
Ներմուծեք նկարագրությունը_797

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան