Գլխավոր տեղեկություն
Համար
N 898-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.08.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.08.31/19(371).1 Հոդ.872
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.07.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հուլիսի 2010 թվականի N 898-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) կարգի ամբողջ տեքստից հանել «և էկոնոմիկայի» բառերը.

2) 2-րդ կետի չորրորդ պարբերությունից հանել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը.

3) 28-րդ կետը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պետական պարտքի մարման և սպասարկման, տոկոսավճարների, միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարների, անավարտ շինարարության բնակշինարարական կոոպերատիվների փայատերերի ներդրած միջոցների դիմաց պետական օգնության, անվճարունակության գործերով կառավարիչներին իրենց մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցումների համար նախատեսված համապատասխան ծրագրերի միջոցներից գումարները փոխանցվում են կենտրոնական գանձապետարանի կողմից ուղղակի վճարման միջոցով, ԲԳԿ-ի կողմից պատրաստված վճարային փաստաթղթերի հիման վրա` ստացողների կողմից նշված հաշվեհամարներին փոխանցման եղանակով, իսկ համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով դոտացիաների տրամադրման և օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման դեպքերում գումարները փոխանցվում են համայնքների` ՏԳԲ-ներում այդ նպատակի համար բացված եկամտային հաշիվներին:».

4) 35-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը և 35.1-ին կետը «հիմնավորող փաստաթղթեր» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև նախարարության սահմանած ձևով ծախսերի կատարման հայտ» բառերով.

5) 37-րդ կետի առաջին պարբերության չորրորդ նախադասությունը «վճարման հայտի» բառերից հետո լրացնել «և բյուջետային փոխանցագրի» բառերով.

6) 37-րդ կետը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների կողմից ներկայացված և գանձապետարանի կողմից ֆինանսավորման ենթակա ելքերի ընդհանուր մեծությունը գերազանցում է այդ պահի դրությամբ միասնական գանձապետական հաշվին հաշվեգրված առկա միջոցների փաստացի մեծությունը, ապա ֆինանսավորման ենթակա գումարների առաջնահերթությունը որոշում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:».

7) կարգը 39.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 39.4-րդ կետով.

«39.4. Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների (կամ արտասահմանյան պաշտոնական գործուղումների) ֆինանսավորման ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանը (նշված ծրագրի ԲԳԿ) նախատեսված հատկացումների գումարից Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ որևէ այլ ԲԳԿ-ին (սույն կետում այսուհետ` այլ ԲԳԿ) հատկացում նախատեսելու դեպքում, նախարարությունն այդ հատկացման գումարի (հատկացման գումարի չափը նշված չլինելու դեպքում, ըստ այլ ԲԳԿ-ի կողմից վճարման փաստաթղթերով ներկայացված գումարի) չափով պակասեցնում է նշված ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարության գծով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարը և նույն չափով ավելացնում նույն ծախսային ծրագրով և բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման նույն հոդվածներով այլ ԲԳԿ-ի հատկացումների գումարը:».

8) 68-րդ կետում «հաջորդ տարվա բյուջեի ազատ մնացորդի գանձապետական եկամտային հաշվին» բառերը փոխարինել «բյուջեի միջոցների տարեվերջի ազատ մնացորդի հաշվառման համար գործող գանձապետական միասնական հաշվի ենթահաշիվ համարվող միջանկյալ հաշվին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  

Հայաստանի Հանրապետության

 վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հուլիսի 26

Երևան