ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2010 թվականի N 446-Ա
Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԱԲՈՒ ԴԱԲԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին 2010 թվականի հունիսի 21-25-ը գործուղել Աբու Դաբի (Արաբական Միացյալ Էմիրություններ)` Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալության անդամ երկրների աշխատանքային խմբերի և վարչական կոմիտեի հանդիպմանը, ինչպես նաև «ՎԷՄԳ. վերականգնվող էներգետիկայի քաղաքականություն» խորագրով համաժողովին մասնակցելու համար:
2. Ա. Գալստյանի՝ Աբու Դաբի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աբու Դաբի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|