Գլխավոր տեղեկություն
Համար
N 1149-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (22.07.2010-23.12.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.01/49(284) Հոդ.1042
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.07.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.08.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.08.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.07.2012

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

23 օգոստոսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հուլիսի 2004 թվականի N 1149-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 239 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, 38-րդ հոդվածի 2-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների ցանկերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի մարտի 20-ի N  91 հրամանով սահմանված կարգով հաշվարկված գներով.

բ) մարդասիրական օգնության նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող արտադրանքի համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` պետական պատվերի միջոցով:

3. Մասնակի ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման մասին» N 239 որոշումը` բացառությամբ 2-րդ կետի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. օգոստոսի 16
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
հուլիսի 29-ի N 1149-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ

 

Ապրանքախումբն ըստ ԱՏԳ ԱԱ-ի Արտադրանքի բնութագիրը
0407 00 Թռչնի ձու
110100 Ալյուր
1507 10 900, 1509 90 000, 1512 19 910, 1515 29 900 Սոյայի, ձիթապտղի, արևածաղկի, եգիպտացորենի յուղ (ձեթ)
1516, 1517 Կենդանական և բուսական ճարպեր, հիդրոգենիզացված յուղեր, մարգարին
1604-1605 Պատրաստի սննդամթերք՝ ձկից և խեցգետնանմաններից, կակղամորթներից և ջրային այլ անողնաշարավորներից
1701, 1702 90, 1703, 1704 Շաքար, շաքարից պատրաստված հրուշակեղեն կակաո չպարունակող
1805 00 000, 1806 Կակաոյի փոշի, շոկոլադ և կակաո պարունակող այլ սննդամթերք
1901 10 000 Մանկական սնունդ
1902-1905 (բացի 1905 90 300-ից) Մակարոնային արտադրանք, ալրային հրուշակեղեն
2001-2008 (բացի 2002 90-ից, 2007 99-ից) Մթերք՝ ստացված բանջարեղենի, պտուղների (մրգերի), ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից
2101 - 2104 Տարբեր սննդամթերք, խմորիչ
2201 - 2209 00 (բացի 2202 90 100-ից, 2203 00-ից, 2208 20 120-ից, 2208 20 400-ից, 2208 20 620-ից, 2208 20 890-ից) Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ
2501 00 91 Կերակրի աղ
2707, 2710 (բացի 2710 11 410-ից, 2710 11 450-ից,

2710 11 490-ից, 2710 19 410-ից, 2710 11 310-ից,

2710 11 700-ից, 2710 19 210-ից, 2710 19 810-ից,

2710 19 830-ից)

Նավթամթերք և յուղեր

(բացի ավիացիայի

համար նախատեսվածից)

3303 00-3306, 3307 10 000, 3307 20 000 Օծանելիք և հարդաջուր, կոսմետիկական, մազերի խնամքի, բերանի խոռոչի հիգիենայի, սափրվելու, հակաքրտնքային միջոցներ և հոտազերծիչներ
4014 90 100 Մանկական ծծակներ
6810 91 Երկաթբետոնե շինարարական կրող կոնստրուկցիաներ, պատրաստվածքներ բետոնից ամրանավորված կամ չամրանավորված
9018 31 100 Ներարկիչներ պլաստմասսայից, ասեղով կամ առանց ասեղի
(Ցանկը խմբ. 23.12.04 N 1829-Ն, խմբ., լրաց. 02.02.06 N 238-Ն, խմբ. 19.10.06 N 1454-Ն, 28.08.08 N 976-Ն, 08.07.10 N 847-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան


 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
հուլիսի 29-ի N 1149-Ն որոշման

 

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Ծառայության ծածկագիրն
ըստ ԲՄԾԴ-ի

Ծառայության անվանումը

122101-122106, 122200, 122201, 122400, 122403, 122404

Հանրային սննդի ծառայություններ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան