Basic information
Number
N 123-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (31.01.2014-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2014.03.03/4(483).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
30.01.2014
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
30.01.2014
Effective date
31.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

30 հունվարի 2014 թ.

ք. Երևան

N 123-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ԿԱՆԱՆՑ ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և «Վաղարշապատի պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2014 թվականի հունվարի 17-ին ներկայացված դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. «Վաղարշապատի կանանց կոնսուլտացիա» պետական փակ բաժնետիրական ընկերությանը 2003 թվականի օգոստոսի 12-ին (Կ-XX-000212) և 2012 թվականի նոյեմբերի 30-ին (Կ-ԲՕ-001768) տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիաները վերաձևակերպել «Վաղարշապատի պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերություն անվամբ:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.

1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Դ. Դումանյան