041.0477.13.10.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 1997 թվականի N 477
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՉՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` քննարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի «Հայաստանի Հանրապետության աղետի գոտու չսեփականաշնորհված և անավարտ շինարարության օբյեկտների հաշվառում կազմակերպելու մասին» N 129 որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի ներկայացրած` որպես սոցիալ-մշակութային օբյեկտներ վերափոխման ենթակա շենքերի ցանկերը (կցվում են) և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված ցանկերում ընդգրկված շենքերը սեփականաշնորհման ենթակա օբյեկտների ցանկերից սահմանված կարգով հանելու վերաբերյալ:
2. Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի մարզպետներին` եռամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` նշված ցանկերում ընդգրկված շենքերի վերափոխման և հետագա տնօրինման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
NN ը/կ |
Առաջարկվող օբյեկտի անվանումը | Բնակավայրի անվանումը | Հզորությունը | Առաջարկություն բնույթի (պրոֆիլ) փոփոխման վերաբերյալ | Սպասվող հզորությունը |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
Շիրակի մարզ | |||||
1. | N 39 մանկապարտեզի շենք (Երևանյան խճ.) | Գյումրի քաղաք |
3400 քառ. մ, |
N 28 դպրոց | 510 աշ. տեղ |
2. | Կոլտնտեսության վարչական շենք | Մարալիկ քաղաք |
600 քառ. մ, |
պոլիկլինիկա | 80 հաճ./հերթ. |
3. | Նախկին գործկոմի վարչական շենք | Ախուրյան գյուղ |
4000 քառ. մ, |
N 1 դպրոց | 820 աշ. տեղ |
4. | N 27 մանկապարտեզի շենք | Գյումրի քաղաք |
3200 քառ. մ, |
N 10 օժանդակ գիշերօթիկ դպրոց |
140 աշ. տեղ |
5. | Մշակույթի պալատի մասնաշենք | Երազգավորս գյուղ |
1100 քառ. մ, |
դպրոց | 480 աշ. տեղ |
6. | Մանկապարտեզի շենք | Ախուրյան գյուղ |
2100 քառ. մ, |
N 2 դպրոց | 720 աշ. տեղ |
Տավուշի մարզ | |||||
7. | N 2 մանկապարտեզ (4-րդ մասնաշենք) |
Բերդ քաղաք |
270 քառ. մ, |
մանկական պոլիկլինիկա | |
Լոռու մարզ | |||||
8. | N 3 մանկապարտեզի շենք | Վանաձոր քաղաք |
1050 քառ. մ, |
հակատուբերկուլյոզային դիսպանսեր |
20 մահճ. 25 հաճ./հերթ. |
9. | N 16 մանկապարտեզի շենք | Վանաձոր քաղաք |
1200 քառ. մ, |
N 1 վարժարան | 225 աշ. տեղ |
10. | N 28 մանկապարտեզի շենք | Վանաձոր քաղաք |
1200 քառ. մ, |
N 4 համաբուժ. | 100 հաճ./հերթ. |
11. | Գյուղխորհրդի շենք | Սարչապետ գյուղ |
300 քառ. մ, |
բժշկական ամբուլատորիա | 20 հաճ./հերթ., 50 մահճ. |
Արագածոտնի մարզ | |||||
12. | Շրջկոմի շենք | Թալին քաղաք |
3 հարկ |
գեղագիտական դաստիարակության կենտրոն |
Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
NN ը/կ |
Առաջարկվող օբյեկտի անվանումը |
Բնակավայրի անվանումը | Պատկանելությունը | Հզորությունը | Առաջարկություն բնույթի (պրոֆիլ) փոփոխման վերաբերյալ | Սպասվող հզորությունը |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
Շիրակի մարզ | ||||||
1. | N 7 ուսումնարանի մասնաշենք | Գյումրի քաղաք | ՀՀ կրթության և գիտության նախարարություն | 3000 քառ. մ, 4 հարկ | N 35 միջնակարգ դպրոց | 426 աշ. տեղ |
2. | Կապի հանգույցի շենք | Ամասիա գյուղ | ՀՀ կապի նախարարություն | 1040 քառ. մ, 2 հարկ | հիվանդանոց | 30 մահճ. |
3. | Կապի հանգույցի շենք (Լենինի հրապարակ) | Գյումրի քաղաք | ՀՀ կապի նախարարության | 2400 քառ. մ, 3 հարկ | դպրոց | 390 աշ. տեղ |
4. | «Առաքելություն» թերթի խմբագրության շենք (Գարեգին Նժդեհի փող.) | Գյումրի քաղաք | «Առաքելություն» հասարակական կազմակերպություն | 420 քառ. մ, 2 հարկ | ծննդատուն | 30 մահճ. |
5. | Լրատվության վարչության տպարան | Գյումրի քաղաք | Լրատվության վարչություն | 2400 քառ. մ, 4 հարկ | N 21 դպրոց | 510 աշ. տեղ |
6. | N 33 պրոֆտեխուսումնարանի ուսումնական մասնաշենք | Գյումրի քաղաք | ՀՀ կրթության և գիտության նախարարություն | 3200 քառ. մ, 2 հարկ | N 30 դպրոց | 460 աշ. տեղ |
7. | N 35 մանկապարտեզ (Սևյան փող.) | Գյումրի քաղաք | ՀՀ տրանսպորտի նախարարություն | 2500 քառ. մ, 2 հարկ | N 22 դպրոց | 360 աշ. տեղ |
Լոռու մարզ | ||||||
8. | Գյուղշինարարության տեխնիկումի ուսումնական մասնաշենք (բացի լաբորատոր մասնաշենքից) | Վանաձոր քաղաք | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | N 13 դպրոց | 1400 աշ. տեղ | |
9. | Գյուղշինարարության տեխնիկումի հանրակացարան | Վանաձոր քաղաք | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2880 քառ.մ | N 23 դպրոց | 800 աշ. տեղ |
10. | Երկաթուղու «Սանահին» կայարանի մանկապարտեզի շենք | Ալավերդի քաղաք | ՀՀ տրանսպորտի նախարարություն | N 7 միջնակարգ դպրոց | 300 աշ. տեղ | |
11. | Պիոներական ճամբարի 1 մասնաշենք | Վահագնաձոր գյուղ | ՀՀ տրանսպորտի նախարարություն | 8-ամյա դպրոց | 50 աշ. տեղ | |
12. | «Հայփոստ» ՊՁ-ի ԴՁ-ի մասնաշենք | Վանաձոր քաղաք | ՀՀ կապի նախարարություն | ուռուցքաբանության, դիագնոստիկայի և արյան փոխներարկման կայան | 100 հաճ./հերթ. | |
13. | Պաշտպանական մարզատեխնիկական ընկերության շենք | Վանաձոր քաղաք | պաշտպանական մարզատեխնիկական ընկերություն | 3 հարկ | N 9 դպրոցի հետ համատեղ | 450 աշ. տեղ |
14. | Հյուրանոց | Տաշիր քաղաք | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | 92 տեղ | պոլիկլինիկա | 50 հաճ./հերթ. |
Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻՑ ԱՌԱՆՁԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՀԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
NN ը/կ |
Առաջարկվող օբյեկտի անվանումը | Բնակավայրի անվանումը | Պատկանելությունը | Հզորությունը | Առաջարկության բնույթի (պրոֆիլ) փոփոխման վերաբերյալ | Սպասվող հզորությունը |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
Շիրակի մարզ | ||||||
1. | Տեքստիլ ֆաբրիկայի մշակույթի տուն | Գյումրի քաղաք | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն | 8000 քառ. մ, 2 հարկ | մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն | 300 աշ. տեղ |
2. | Տեքստիլ-կարի ԱՄ-ի մանկապարտեզի շենք | Գյումրի քաղաք | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն | 1200 քառ. մ, 1 հարկ | N 16 դպրոց | 480 աշ. տեղ |
3. | Առևտրի վարչության մանկապարտեզի շենք | Գյումրի քաղաք | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն | 1100 քառ. մ, 2 հարկ | N 2 դպրոց | 390 աշ. տեղ |
4. | Գյուղշինտրեստի երկաթբետոնե իրերի գործարանի վարչական շենք | Ախուրյան գյուղ | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | 1800 քառ. մ, 2 հարկ | հիվանդանոց | 70 մահճ. |
5. | «Հիդրոշինարար» ՓԲԸ-ի վարչական շենք | Ախուրյան գյուղ | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 1250 քառ. մ, 2 հարկ | Հակատուբերկուլյոզային դիսպանսեր | 40 մահճ. |
6. | «Շիրակշին» ձեռնարկության մարզական համալիր | Գյումրի քաղաք | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | 3600 քառ. մ, 3 հարկ | ըմբշամարտի մարզական կենտրոն | 300 մարզիկ |
7. | «Հիդրոշինարար» ՓԲԸ-ի մարզադահլիճ | Ախուրյան գյուղ | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2400 քառ. մ, 2 հարկ | մանկապատանեկան մարզադպրոց | 400 մարզիկ |
8. | Վերանորոգման տրեստի N 2 վարչության շենքեր (Ախուրյան խճ., 1) | Գյումրի քաղաք | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | 1200 քառ. մ, 1 հարկ | N 3 պոլիկլինիկա | 150 հաճ./հերթ. |
9. | «Կումայրի» հյուրանոցի մի մասը (քաղգործկոմի զբաղեցրած մասը) | Գյումրի քաղաք | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | 4780 քառ. մ, 3 հարկ | քաղաքային տարբեր ծառայությունների և սոցիալական ապահովության հատկացումների շենք | 2940 քառ. մ |
Լոռու մարզ | ||||||
10. | «Ոսկե գեղմ» ՓԲԸ-ի մանկապարտեզի մասնաշենք | Վանաձոր քաղաք | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն | N 2 միջնակարգ դպրոց-վարժարան | 462 աշ. տեղ |
(առաջարկությունները փոփ. 12.11.97 N 530)
Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԻՑ ԱՌԱՆՁԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՀԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
NN ը/կ | Առաջարկվող օբյեկտի անվանումը | Բնակավայրի անվանումը | Պատկանելությունը | Հզորությունը | Առաջարկություն բնույթի (պրոֆիլ) փոփոխման վերաբերյալ | Սպասվող հզորությունը |
1 | 2 | 3 | 4 | 5 | 8 | 7 |
Շիրակի մարզ | ||||||
1. | Կինովարձույթի շենք | Գյումրի քաղաք | ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն | 550 քառ. մ, 2 հարկ | մարզային շտապ օգնության կայան | 35000 կանչ |
2. | Ախուրյանի կարի ֆաբրիկայի մասնաճյուղի շենք | Ոսկեհասկ գյուղ | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն | 1400 քառ. մ, 1 հարկ | դպրոց | 980 աշ. տեղ |
Լոռու մարզ | ||||||
3. | Կինովարձույթի Վանաձորի բաժանմունք | Վանաձոր քաղաք | ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն | շտապ օգնության կայան | ||
4. | Քաղաքային պատկերասրահի շենք | Ալավերդի քաղաք | ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն | քաղաքային պատկերասրահ | ||
5. | Մոր և մանկան առողջարանի շենք | Օձուն գյուղ | ՀՀ առողջապահության նախարարություն | -բժշկական ամբուլատորիա -դպրոց -երաժշտական դպրոց |
||
6. | Կենցաղի տուն (Սարահարթ թաղ.) | Ալավերդի քաղաք | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն | արվեստի դպրոց | ||
7. | «Հայառմոնտաժ» ձեռնարկության շենք (մասնաճյուղ) | Վանաձոր քաղաք | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն | 2 հարկ | մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն | |
Տավուշի մարզ | ||||||
8. | «Տավուշառսպաս» ՊՁ-ի կենցաղսպասարկման N 1 կենցաղի տուն | Դիլիջան քաղաք | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն | 354 քառ. մ, 2 հարկ | մանկական պոլիկլինիկա |
(առաջարկությունները փոփ. 12.11.97 N 530)