Գլխավոր տեղեկություն
Համար
N 712-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.06.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մայիսի 2010 թվականի N 712-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասը, 589-րդ և 590-րդ հոդվածները, ինչպես նաև «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 12-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևանի Վարդանանց 13 ա հասցեում գտնվող շենքի երկրորդ հարկից 141 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը, ինչպես նաև շենքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասից` տարածքին համապատասխան բաժնային մասը` 2010 թվականի մարտի 29-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատված 59400 հազ.դրամ արժեքով և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին ամրացված` Երևանի Վարդանանց 13 հասցեում գտնվող շենքի 395.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այդ թվում` նկուղային հարկից 58.9 քառ. մետր), ինչպես նաև շենքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասից` տարածքին համապատասխան բաժնային մասը` 2010 թվականի մարտի 29-ի դրությամբ 236 200 հազ. դրամ գնահատված արժեքով (ընդամենը` 536.6 քառ. մետր) փոխանակել «Անելիք բանկ» փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող` Երևանի Բաղրամյան պող. 75 հասցեում գտնվող շենքից 510.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքի (այդ թվում` նկուղային հարկից 126.9 քառ. մետր), ինչպես նաև շենքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասից` տարածքին համապատասխան բաժնային մասի հետ` 2010 թվականի մարտի 28-ի դրությամբ 351 800 հազ. դրամ գնահատված արժեքով:

2. Սահմանել, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան սույն որոշման 1-ին կետում նշված գործարքի դիմաց, փոխանակման արդյունքում «Անելիք բանկ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվում է մասնակի հատուցում` գործարքի արդյունքում հարկվող շրջանառության և ստացված հատուցման տարբերությունը (56200 հազ.դրամ) համարելով ԱԱՀ-ով չհարկվող:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Անելիք բանկ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի փոխանակության պայմանագիր:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «Անելիք բանկ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

5. Երևանի Բաղրամյան պող. 75 հասցեում գտնվող շենքի 510.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքը և դրան համապատասխան` շենքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մասը, որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2010 թ. հունիսի 15

 Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան