Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքների սանիտարական պահպանման բնագավառում համագործակցության մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ` Կողմեր,
ընդունելով Համաձայնագրի մասնակից պետությունների բնակչության համար հատուկ վտանգ ներկայացնող կարանտինային և այլ վարակիչ հիվանդությունների ներկրման ու տարածման կանխարգելման գործում համագործակցության կարևորությունը,
ղեկավարվելով առողջապահության բնագավառում համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու և Կողմերի պետությունների տարածքների սանիտարական պահպանության ուղղությամբ պետական հակահամաճարակային և սանիտարահիգիենիկ միջոցառումների համակարգումն ապահովելու ցանկությամբ,
ելնելով, Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում պայմանագրերն իրագործելիս և առևտրային ու տնտեսական կապերը զարգացնելիս, Կողմերի պետությունների տարածքները բնակչության առողջության համար հնարավոր վտանգ ներկայացնող ապրանքների ու բեռների ներկրումից և իրացումից կանխարգելելու շահերից,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Կողմերն կիրականացնեն սանիտարակարանտինային հսկողության անհրաժեշտ միջոցառումներ Կողմերի պետությունների սահմանների անցման կետերում՝ կարանտինային և այլ վարակիչ հիվանդությունների Ցանկին և սանիտարակարանտինային հսկողության ենթակա ապրանքների ու բեռների Ցանկին (հավելված 1-ին և 2-րդ) համապատասխան: Այդ ցանկերը կարող են փոփոխվել Անկախ Պետությունների Համագործակցության առողջապահության բնագավառում համագործակցության խորհրդի որոշմամբ: Ապրանքների կամ բեռների սանիտարակարանտինային հսկողության ծախսերը որոշվում են համաձայն ընդունված ազգային սակագների:
Հ ո դ վ ա ծ 2
Կողմերը պարտավորվում են պահպանել փոխադարձ համաձայնեցված սանիտարական կանոնները և նորմերը, որոնք վերաբերում են տարածքները բնակչության համար հատուկ վտանգ ներկայացնող կարանտինային և այլ վարակիչ հիվանդությունների, Կողմերի պետությունների սահմանների անցման կետերով ներկրվող, արտահանվող և տարնացիկ փոխադրվող ապրանքների և բեռների ներկրումից ու տարածումից պահպանելուն: Նշված սանիտարական կանոնները և նորմերն ընդունվում են որպես միջպետական` Անկախ Պետությունների Համագործակցության առողջապահության բնագավառում համագործակցության խորհրդի կողմից:
Հ ո դ վ ա ծ 3
Տարածքների սանիտարական պահպանության բնագավառում կանոնավոր համագործակցություն զարգացնելու նպատակով, Կողմերը պարտավորվում են՝
ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ մի Կողմի պետության տարածքից մյուս Կողմի պետության տարածք բնակչության առողջության համար հատուկ վտանգ ներկայացնող կարանտինային և այլ վարակիչ հիվանդությունների ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու համար,
իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ բնակչության առողջության համար հնարավոր վտանգ ներկայացնող ապրանքների ու բեռների ներթափանցումը և իրացումը կանխարգելելու ուղղությամբ` դրանք ներկրելիս, արտահանելիս և տարանցիկ փոխադրելիս,
փոխանակել տարածքների սանիտարական պահպանության միջոցառումները կարգավորող նորմատիվ-իրավական և այլ փաստաթղթեր,
փոխանակել տեղեկություն բնակչության առողջության համար հատուկ վտանգ ներկայացնող կարանտինային և այլ վարակիչ հիվանդությունների` Կողմերի պետությունների տարածքներում հայտնաբերման ու տարածման վերաբերյալ,
փոխանակել մասնագետներ հետևյալ նպատակներով.
իրականացնել ապրանքների ընտրովի սանիտարահիգիենիկ ստուգման դրանց արտադրման և նախապատրաստման վայրերում,
օպերատիվ լուծել սանիտարակարատինային հսկողության հարցերը անցման սահմանային կետերում,
տարածքների սանիտարական պահպանության բնագավառում գոյություն ունեցող համագործակցության շրջանակներում ուսումնասիրել գիտության և պրակտիկայի նվաճումները,
միմյանց ցուցաբերել գիտական, տեխնիկական և այլ օգնություն՝ տարածքների սանիտարական պահպանությանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների իրականացման (համաճարակային օջախների հայտնաբերում, տեղայնացում և վերացում) և սանիտարակարանտինային հսկողության իրականացման գործում,
համաճարակային բնույթի արտակարգ իրավիճակների դեպքում ցանկացած Կողմի խնդրանքով գործուղել մեկ կամ մի քանի Կողմերի հակաժանտախտային կամ այլ հակահամաճարակային հիմնարկների մասնագետների:
Հ ո դ վ ա ծ 4
Տարածքների սանիտարական պահպանության բնագավառում Կողմերի կատարած գիտամեթոդական ղեկավարումը, հետազոտական աշխատանքների համակարգումը, ինչպես նաև համապատասխան պետական սանիտարահամաճարակային ծառայությունների և գիտահետազոտական ինստիտուտների հետ համատեղ տարածքների սանիտարական պահպանության հարցերով նորմատիվ փաստաթղթերի, հրահանգների և հանձնարարականների համատեղ մշակումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության «Միկրոբ» հակաժանտախտային գիտահետազոտական ինստիտուտի կողմից:
Հ ո դ վ ա ծ 5
Կողմերը պարտավորվում են ներկրող Կողմ պետության տարածքի սանիտարական պահպանության մասին գործող օրենսդրությանը համապատասխան ձեռնարկել բոլոր միջոցները մյուս Կողմի պետության տարածք բնակչության առողջության համար հնարավոր վտանգ ներկայացնող ապրանքների և բեռների ներկրումն ու տարածումը կանխարգելելու ուղղությամբ:
Մի Կողմի պետության տարածքից մյուս Կողմի պետության տարածք արտահանվող, սանիտարակարանտինային հսկողության ենթակա ապրանքների ու բեռների յուրաքանչյուր խմբաքանակ պետք է ուղեկցվի ազգային պետական սանիտարահամաճարակային ծառայության կողմից տրված հիգիենիկ գնահատականը հաստատող թույլատրման փաստաթղթով: Փաստաթղթում հավաստվում է ապրանքի կամ բեռի համապատասխանությունը ներկրող Կողմի ներկայացրած սանիտարահիգիենիկ պահանջներին: Այդ փաստաթղթի տրման ծախսերը կրում է ապրանքի կամ բեռի տերը` համաձայն Կողմի տարածքում ընդունված սակագների:
Սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների կամ բեռների յուրաքանչյուր խմբաքանակ, որը տարանցիկ փոխադրվում է մի Կողմի պետության տարածքով, պետք է նույնպես ուղեկցվի ուղարկող Կողմի պետական սանիտարահամաճարակային ծառայության կողմից տրված հիգիենիկ գնահատականը հաստատող թույլատրող փաստաթղթով:
Կողմերի լիազորված մարմիններն իրավունք ունեն իրենց պետությունների տարածք սանիտարակարանտինային հսկողության ենթակա ապրանքներ կամ բեռներ ներմուծելիս ներկայացնել լրացուցիչ պայմաններ նման ապրանքի կամ բեռի սանիտարահիգիենիկ վիճակի նկատմամբ: Նշված դեպքերում ներմուծող Կողմի իրավասու մարմիննները պետք է հայտնեն արտահանող Կողմի իրավասու մարմիններին ապրանքների և բեռների սանիտարահիգիենիկ վիճակին ներկայացվող լրացուցիչ պայմանների, դրանց գործողության ժամկետների մասին և այն ապրանքների ու բեռների ցանկի մասին, որոնց վրա տարածվում են դրանք:
Հ ո դ վ ա ծ 6
Մի Կողմի տրանսպորտային միջոցները, որոնք օգտագործվում են մյուս Կողմի տարածք ուղևորներ, ապրանքներ և բեռներ փոխադրելու համար, ինչպես նաև ապրանքների և բեռների փոխադրման համար փաթեթավորման տարաները և այլ փաթեթավորման նյութերը պետք է համապատասխանեն ընդունող Կողմի սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պահանջներին:
Հ ո դ վ ա ծ 7
Կողմերի համապատասխան լիազորված մարմինները իրավունք ունեն (արտահանող Կողմի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ) արտահանող Կողմի պետության տարածք վերադարձնել կամ վարակազերծել ապրանքը կամ բեռը` ներմուծող Կողմի պետության սահմանային կետում սանիտարակարանտինային հսկողության ժամանակ դրանց մեջ հայտնաբերվել են բնակչության համար հատուկ վտանգ ներկայացնող կարանտինային կամ այլ վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կամ փոխանցողներ, իսկ ապրանքի կամ բեռի վերադարձնելու կամ վարակազերծելու անհնարինության դեպքում` ոչնչացնել դրանք: Յուրաքանչյուր նման դեպքի մասին ներմուծող Կողմը տեղեկացնում է արտահանող Կողմի համապատասխան մարմիններին:
Հ ո դ վ ա ծ 8
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի` միջազգային պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտականությունները, որոնց մասնակիցներն են նրանք և չի խոչընդոտում այլ միջազգային պայմանագրերի կնքմանը:
Հ ո դ վ ա ծ 9
Սույն Համաձայնագիրը բաց է սույն Համաձայնագրից բխող պարտավորությունները ստանձնելու պատրաստ այլ պետությունների միացման համար:
Հ ո դ վ ա ծ 10
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, իսկ այն Կողմերի համար, որոնց օրենսդրությունը պահանջում է Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգի կատարում` համապատասխան ծանուցումը ավանդապահին հանձնելու օրվանից:
Նման ընթացակարգերի կատարման անհրաժեշտության մասին Կողմերը սույն Համաձայնագրի ստորագրման օրվանից երեք ամսվա ընթացքում ծանուցում են ավանդապահին:
Հ ո դ վ ա ծ 11
Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում և ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամանակաշրջանով, եթե Կողմերն այլ որոշում չեն ընդունում:
Ցանկացած Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` այդ մասին դուրս գալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:
Հ ո դ վ ա ծ 12
Կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ` ձևակերպված առանձին արձանագրություններով, որոնք ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Հ ո դ վ ա ծ 13
Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով կամ միջազգային իրավունքի նորմերին չհակասող այլ ընթացակարգերի օգտագործմամբ:
Կատարված է Մինսկ քաղաքում 2001 թվականի մայիսի 31-ին մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:
Հ ա վ ե լ վ ա ծ 1
Անկախ Պետությունների Համագործակցության
մասնակից պետությունների տարածքների
սանիտարական պահպանման բնագավառում
համագործակցության մասին Համաձայնագրին կից
Ց Ա Ն Կ
սանիտարակարանտինային հսկողության ենթակա կարանտինային և այլ վարակիչ հիվանդությունների
Հիվանդության անվանումը ծածկագիր ըստ ՄՄԴ (ԱՀԿ 9 վերանայում) |
Կարանտինային հիվանդություններ |
Ժանտախտ Դեղին տենդ Խոլերա, այդ թվում` 0139 |
Այլ վարակիչ հիվանդություններ |
Սիբիրյան խոց Բրուցելոզ Թոքախտ Խլնախտ Մելիոիդոզ Էպիդեմիկ բծավոր տիֆ Կապիկների ծաղիկ Ռիֆտի դաշտավայրի տենդ |
Վիրուսային հեմորագիկ տենդեր |
Մարբուրգ Էբոլա Լասսա Խունին Մաչուպո Մենինգոկոկային վարակ (Հաջ մեկնելիս) Սպոնգիոնման էնցեֆալոպատիա |
Հ ա վ ե լ վ ա ծ 2
Անկախ Պետությունների Համագործակցության
մասնակից պետությունների տարածքների
սանիտարական պահպանման բնագավառում
համագործակցության մասին Համաձայնագրին կից
Ց Ա Ն Կ
սանիտարակարանտինային հսկողության ենթակա ապրանքների և բեռների
Ապրանքի դասակարգումը ըստ ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ կոդ) |
Ապրանքի կրճատ անվանումը |
Խումբ 02 |
Միս և սննդային մսային ենթամթերքներ |
0201, 0202, 0203, 0204 |
Տավարի, խոզի, ոչխարի կամ այծի միս` թարմ (ոչ պաղեցված), պաղեցված կամ սառեցված: |
0205 00 000 |
Ձիու, էշի, մուլի կամ ջորու միս` թարմ (ոչ պաղեցված) պաղեցված կամ սառեցված: |
0206 |
Սննդային ենթամթերքներ` խոշոր եղջերավոր անասունի, խոզի, ոչխարի, այծի, ձիու, էշի, մուլի կամ ջորու թարմ (ոչ պաղեցված), պաղեցված կամ սառեցված: |
0207 |
Միս և սննդային ենթամթերքներ ընտանի թռչնի` թարմ (ոչ պաղեցված), պաղեցված կամ սառեցված |
0208 |
Միս յակի, գոմեշի, սայգակի, կենգուրուի, ուղտի, որմզդեղնի, վարազի, արջի և այլն: |
0209 00 |
Խոզի ճարպ, ընտանի թռչնի ճարպ (պաղեցված, ոչ պաղեցված, հալած, ոչ հալած, աղի կամ աղաջրով, չորացրած կամ ապխտած): |
0210 |
Միս և սննդային ենթամթերքներ աղի կամ աղաջրով, չորացրած կամ ապխտած, սննդային ալյուր մսից և մսային ենթամթերքներից |
Խումբ 03 |
Ձուկ, խեցեմորթներ, կակղամորթներ, այլ ջրային անողնաշարավորներ |
0301, 0302
0303 , 0304 |
Ձուկ կենդանի, պաղեցված և սառեցված, մշակված և չմշակված, ձկան սուկի, պաղեցված և սառեցված: |
0305 | Ձուկ (մշակված և չմշակված) չորացրած, աղի, տաք և սառը ապխտած, ալյուր և գնդիկներ ձկից` սննդային: |
0306 |
Խեցեմորթներ (մշակված և չմշակված)` կենդանի, պաղեցված, սառեցված, եփած-սառեցված, աղի, չորացրած, ալյուր և գնդիկներ խեցեմորթներից: |
0307 | կակղամորթներ (մշակված և չմշակված)` կենդանի, պաղեցված, սառեցված, եփած-սառեցված, աղի, չորացրած: |
0307 | այլ ջրային անողնաշարավորներ (մշակված և չմշակված)` կենդանի, պաղեցված, սառեցված, եփած-սառեցված, աղի, չորացրած: |
Խումբ 04 |
Կաթ և կաթնամթերքներ, թռչնի ձվեր, մեղր բնական, կենդանական ծագման սննդամթերքներ |
0401 | Կաթ և սերուցք` չխտացրած ու առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ: |
0402 | Կաթ և սերուցք` խտացրած կամ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ: |
0403 | Թան, մակարդված կաթ և սերուցք, յոգուրտ, կեֆիր, այլ ֆերմենտացված կամ թթվեցրած կաթ և սերուցք, խտացրած կամ չխտացրած շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ կամ առանց դրանց, հոտավետացված կամ չհոտավետացված, մրգերի, ընկույզների կամ կակաոյի ավելացմամբ կամ առանց դրանց: |
0404 | Կաթնային շիճուկ, խտացրած կամ չխտացրած, շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ կամ առանց դրանց, կաթի բնական տարրերից մթերքներ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ կամ առանց դրանց, որոնք այլ տեղ չեն հիշատակվել: |
0405 00 | Սերուցքային կարագ և այլ կաթնային ճարպեր, կաթնային մածուկներ: |
0406 | Պանիրներ և կաթնաշոռ: |
0407 00 | Թռչնի ձվեր կեղևով, թարմ, պահածոյացված կամ եփած: |
0408 | Թռչնի ձվեր առանց կեղևի և ձվի դեղնուց՝ թարմ, չորացրած, եփած գոլորշու վրա կամ եռացրած ջրում, կաղապարված, սառեցված կամ պահածոյացված այլ եղանակով, շաքար կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ կամ առանց դրանց: |
0409 00 000 | Մեղր բնական |
0410 00 00 | Կենդանական ծագումով սննդամթերքներ, այլ տեղում չնշված: |
Խումբ 07 |
Բանջարեղեններ և որոշ ուտելի արմատապտուղներ և պալարապտուղներ |
0701 | Կարտոֆիլ թարմ կամ պաղեցված: |
0702 00 | Տոմատներ թարմ կամ պաղեցված: |
0703 | Գլուխ սոխ, սոխ մանր (շարլոտ), սոխ պրաս, սխտոր և այլ կոճղեզավոր բանջարեղեն, թարմ կամ պաղեցված: |
0704 | Գլուխ կաղամբ, ծաղկակաղամբ, շաղգամակաղամբ, բրոկկոլլի և այլ նմանատիպ ուտելի բանջարեղեն: |
0706 | Գազար, շաղգամ, բազուկ սեղանի, արմատային նեխուր, բողկ և այլ նմանատիպ ուտելի արմատապտուղներ: |
0707 00 | Վարունգներ և մանր վարունգ: |
0708 | Ընդեղեն (կլպած և չկլպած): |
0709 | Այլ բանջարեղեններ` սմբուկներ, պղպեղ, արտիշոկ, ծնեբեկ և այլն: |
Խումբ 08 |
Ուտելի պտուղներ, ընկույզներ, բոստանային կամ ցիտրուսային կուլտուրաների կճեպներ և կեղևներ |
0801 | Ընկույզներ` կոկոսային, բրազիլական և կեշյու թարմ կամ չորացրած, կլպված կամ չկլպված, կեղևով կամ առանց կեղևի: |
0802 | Այլ ընկույզ` նուշ, ընկույզ անտառային, ընկույզ հունական, շագանակ, պիստակ և այլ: |
0803 00 | Ադամաթուզ: |
0804 | Խուրմա, թուզ, անանաս, ավոկադո, մանգո թարմ կամ չորացրած: |
0805 | Ցիտրուսային պտուղներ թարմ կամ չորացրած: |
0806 | Խաղող` թարմ կամ չորացրած: |
0807 | Սեխ, ձմերուկ և պապայա թարմ: |
0808 | Խնձորներ, տանձեր և սերկևիլ թարմ: |
0809 | Ծիրաններ, բալ, կեռաս, դեղձ (ներառյալ` նեկտարայինները): |
0810 | Այլ պտուղներ թարմ` մորի, իծամորի, մոշ, հաղարջ, լոռամրգի, հապալաս, հապալասենի և այլ հատապտուղներ: |
0811 | Պտուղներ և ընկույզներ (թարմ կամ եփած ջրում կամ գոլորշու վրա), սառեցրած, շաքարի կամ քաղցրացնող նյութերի ավելացումով: |
0814 00 000 | Ցիտրուսային պտուղների կեղևը կամ բոստանային կուլտուրաների կճեպները (թարմ, սառեցրած, չորացրած կամ պահածոյացված` աղաջրում կարճատև պահելու համար): |
Խումբ 09 |
Սուրճ, թեյ և համեմունքներ |
0901 | Սուրճ բոված կամ չբոված, կոֆեինով կամ առանց կոֆեինի, սուրճի հատիկների թաղանթներ և պտղամիս, սուրճ պարունակող սուրճի փոխարինողներ: |
0902 | Թեյ հոտավետացված կամ չհոտավետացված (կանաչ և սև): |
0904 | Պղպեղ չորացրած, ջարդված կամ աղացած: |
0905 00 000 | Վանիլին: |
0906 | Դարչին և դարչինածառի ծաղիկներ: |
0907 00 000 | Մեխակ (ամբողջական պտուղներ, ծաղիկներ): |
0908 | Մուսկատային ընկույզ, մացիս, հիլ: |
0909 | Անիսոնի, բադյանի, ֆենխելի, գինձի, չամանի սերմեր, գիհիի պտուղներ: |
0910 | Իմբիր, շափրան, քրքում, ուրց, ծոթոր, դափնու տերև և այլն: |
Խումբ 10 |
Հացի հացաբույսեր (բացի սերմերից և կերի հատիկներից) |
1001 | Ցորեն և ցորնաաշորային խառնուրդ ( մեսլին) |
1002 00 000
1003 00, 1004 00, 1005, 1006 1007 00, 1008 |
Տարեկան, գարի, վարսակ, եգիպտացորեն, բրինձ, հնդկացորեն, կորեկ և այլ հատիկավորներ |
Խումբ 11 |
Ալրաղացման-մանրաձավարային արդյունաբերության արտադրանք, ածիկ, օսլա, ցորենային սնձան |
1101 00 1102 |
Ցորենի կամ ցորնաաշորային, բրնձային, եգիպտացորենային ալյուր, ինչպես նաև այլ հատիկավորների ալյուր: |
1103 |
Մանրաձավար և հատիկավորների հատիկները: |
1105 |
Ալյուր, մանրաձավար, կարտոֆիլային փաթիլներ և հատիկներ: |
1106 |
Չորացրած ընդավոր բանջարեղեններից ալյուր և մանրաձավար: |
1107, 1108 |
Ածիկ բոված կամ չբոված, օսլա: |
Խումբ 12 |
Ձիթապտղի սերմեր և պտուղներ, դեղաբույսեր և բույսեր տեխնիկական նպատակների համար |
1212 00 00 |
Ջրիմուռներ չորացրած և սառեցրած, ալյուր և մանրացվածք ջրիմուռներից: |
Խումբ 15 |
Ճարպեր և յուղեր կենդանական կամ բուսական ծագման, դրանց մշակումից ստացված մթերքներ |
150100
1502 00 |
Խոշոր և մանր եղջերավոր անասունների, տնային թռչնի ճարպ, խոզի ճարպ` հալեցրած կամ չհալեցրած: |
1504 | Յուղ, կարագ և դրանց ֆրակցիաներ ձկներից կամ ծովային կաթնասուններից: |
1507-1516 | Բուսական յուղ և դրանց ֆրակցիաներ: |
1517 | Մարգարին: |
1518 00 | Այլ յուղեր և ճարպեր |
Խումբ16 |
Արտադրանք մսից, ձկից կամ խեցեմորթներից, փափկամորթներից կամ այլ ջրային անողնաշարավորներից |
1601 00 | Երշիկներ և նմանատիպ մթերքներ մսից, մսային ենթամթերքներից կամ արյունից, սննդամթերքներ պատրաստված դրանց հիմքով: |
1602 | Այլ պատրաստի կամ պահածոյացված մթերքներ մսից, մսային ենթամթերքներից կամ արյունից: |
1604, 1605 | Պրեսսերվներ ձկից, փափկամորթներից, խեցեմորթներից, այլ ջրային անողնաշարավորներից և ջրիմուռներից: |
1604
1605 |
Խոհարարական արտադրանք ձկից, փափկամորթներից, խեցեմորթներից, այլ ջրային անողնաշարավորներից և ջրիմուռներից: |
16041605 | Պատրաստի կամ պահածոյացված մթերքներ ձկից` խավիար թառափազգիների (սև խավիար), խավիար սաղմոնազգիներից (կարմիր) և խավիարի փոխարինիչներ` պատրաստված այլ ծովային ձկներից, ձուկ կտրատած կամ ամբողջական: |
1605 20 | Եփած կամ սառեցված կրիլի միս, կրիլի ալյուր |
Խումբ 17 |
Շաքար և շաքարային հրուշակեղեն |
1701 | Եղեգնաշաքար կամ ճակնդեղի շաքար և քիմիական մաքուր սախարոզա պինդ վիճակում: |
1702 | Շաքարի այլ տեսակներ, ներառյալ քիմիական մաքուր լակտոզան, մալտոզան, գլյուկոզան և ֆրուկտոզան` պինդ վիճակում: |
1704 | Շաքարային հրուշակեղեն (ներառյալ սպիտակ շոկոլադ)` առանց կակաոյի պարունակության |
Խումբ 18 |
Կակաո և դրանից պատրաստված արտադրանքներ |
1801 00 00 |
Կակաո-ընդեղեն, ամբողջական և մասնատված, հում կամ բոված: |
1802 00 000 |
Կակավելա (թեփը, թաղանթը, կճեպը) և կակաոյի այլ մնացորդներ: |
1803 |
Կակաո-մածուկ ճարպազրկված կամ չճարպազրկված: |
180400 000 |
Կակաո-կարագ, ճարպ և հեղուկ յուղ կակաոյից: |
180500 000 |
Կակաո-փոշի առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացման: |
1806 |
Շոկոլադ և կակաո պարունակող այլ սննդամթերքներ: |
Խումբ 19 |
Արտադրանք հացահատիկային սերմերից, ալյուրից, օսլայից և կաթից, խմորից հրուշակեղենային արտադրանք |
1901 |
Ածիկային լուծամզվածք (էքստրակտ), ալյուրից, մանրաձավարից, օսլայից կամ ածիկային լուծամզվածքից սննդամթերքներ: |
1901 10 000 |
Մանկական սննդի մասնագիտացված արտադրանք: |
1902 |
Մակարոնեղեն` եփված և չեփված, միջուկով կամ առանց միջուկի: |
190300 000 |
Տապիոկա կամ դրա փոխարինիչներ: |
1904 |
Պատրաստի արտադրանք` ստացված հացահատիկային ածիկի ուռեցման կամ բովման միջոցով կամ հատիկային մթերքից: |
1905 |
Հաց, ալյուրից հրուշակեղենի արտադրանք, թխվածք և այլ հացաբուլկեղենային և ալյուրից հրուշակեղենի արտադրանք: |
Խումբ 20 |
Բանջարեղենների, պտուղների, ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակման մթերքներ |
2001 | Բանջարեղեններ, մրգեր, ընկույզներ և բույսերի այլ ուտելի մասեր` պատրաստված կամ պահածոյացված քացախում կամ քացախաթթվում: |
2002 | Տոմատներ` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի ավելացման: |
2003
2003 20 000 |
Սնկեր և գետնասնկեր` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի ավելացման: |
2004, 2005 | Այլ բանջարեղեններ` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի ավելացման, սառեցված կարտոֆիլ, այլ բանջարեղեններ կամ բանջարեղենային խառնուրդներ: |
2006 | Պտուղներ, ընկույզներ, պտուղների կլեպ և բույսերի այլ մասեր` պահածոյացված շաքարում (օշարակով ներծծված, գլազուրացված): |
2007 | Ջեմեր, պտուղ-հատապտղային ժելե, մարմելադներ, պտուղ-հատապտղային պյուրե, ընկուզային` անցած ջերմային մշակում, այդ թվում շաքարի, այլ քաղցրացնող նյութերի կամ սպիրտի ավելացումով: |
2009 | Մրգային հյութեր (ներառյալ` խաղողի շիրան) և բանջարեղենային հյութեր` չխմորված և առանց սպիրտի ավելացման, շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացումով կամ առանց դրանց: |
Խումբ 21 |
Այլ տարբեր սննդամթերքներ |
2101 | Սուրճի էքստրակտներ, էսենցիաներ և կոնցենտրատներ, սուրճի, թեյի կամ մատեի էքտրակտների, էսենցիաների, կոնցենտրատների հիմքով արտադրանք, բոված ցիկորի և սուրճի այլ բոված փոխարինիչներ: |
2102 | Խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ), արդյունաբերական միկրոօրգանիզմներ և մերաններ: |
2103 | Մթերքներ սոուսների պատրաստման համար և պատրաստի սոուսներ, համային հավելումներ, համեմունքներ խառը, սննդային հավելումներ, կենսաբանորեն ակտիվ հավելումներ (նուտրիցեվտիկներ): |
2104 | Սուպեր և արգանակներ, պատրաստի նախապատրաստուկներ դրանց պատրաստման համար, սննդամթերքի հոմոգենացված խառնուրդներ: |
2105 00 | Պաղպաղակ և սննդային սառույցի այլ տեսակներ: |
2106 | Սննդամթերքներ, այլ տեղերում չնշված: |
Խումբ 22 |
Ալկոհոլային և ոչ ալկոհոլային ըմպելիքներ և քացախ |
2201 | Ջրեր հանքային և գազեցված: |
2202 | Ջրեր, ներառյալ հանքային գազեցված շաքարի կամ այլ քաղցրացնող կամ հոտավետ նյութերի ավելացմամբ, այլ ոչ ալկոհոլային ըմպելիքներ: |
220300 | Գարեջուր ածիկային: |
2204 | Գինիներ խաղողի բնական, այդ թվում թնդեցված: |
220410
2204 10 110 |
Գինիներ փրփրուն, շամպայն: |
2205 | Վերմուտներ և այլ խաղողի գինիներ բնական` բուսական կամ հոտավետ էքստրակտների ավելացմամբ: |
2208 | Թունդ սպիրտային խմիչքներ, լիկյորներ և այլ ալկոհոլային ըմպելիքներ, սպիրտային բաղադրիչային կիսաֆաբրիկատներ, որոնք օգտագործվում են ըմպելիքների պատրաստման համար: |
2209 00 | Քացախ և դրա փոխարինիչներ` ստացված քացախաթթվից, գինու քացախ: |
Խումբ 24 |
Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ |
2401 | Ծխախոտային և սիգարային հումք: |
2402 | Ծխախոտ (այդ թվում սիգարներ կտրատված ծայրերով), սիգարիլլաներ (բարակ սիգարներ) և ծխախոտ թութունից կամ դրա փոխարինիչներից: |
2403 | Ծխախոտ ծխամորճային և ծխելու: |
3302, 350610
4813 482320000 9614 |
Բաղադրիչներ ծխախոտի և սիգարների (սիգարիլլաների) արտադրության համար, ծխախոտային ֆիլտրեր, հոտավետիչներ, սոսինձ, ծխախոտային (պապիրուսային) թուղթ, ուղեկցող ապրանքներ և ծխախոտ ծխելու հարմարանքներ, ֆիլտր-մուշտուկներ: |
Խումբ 25 |
Աղ |
2501 00 990 | Մարդու կողմից օգտագործելու համար պիտանի աղ: |
Խմբեր 28, 29 |
Թթուներ |
2809 | Օրթոֆոսֆորական թթու: |
2915 50 000 | Պրոպիոնաթթու: |
2916 19 300 | Սորբինաթթու: |
2916 31 00 | Բենզոյական թթու: |
2917 | Ֆիտինաթթու: |
2917 | Ֆումարաթթու: |
2917 | Սաթաթթու: |
2918 12 000 | Գինեթթու: |
2918 14 000 | Կիտրոնաթթու: |
2918 19 000 | Քացախաթթու, անտառաքիմիական սննդային: |
2936 27 000 | Ասկորբինաթթու: |
Խումբ 33 |
Եթերայուղեր և ռետինոիդներ, օծանելիքային դիմահարդարային և հարդարանքի միջոցներ |
Խումբ 34 |
Օճառ, մաքրող միջոցներ, սինթետիկ մաքրող նյութեր |
Խումբ 35 |
Սպիտակուցային նյութեր, ձևափոխված օսլա |
3503 00 | Ժելատին |
Խումբ 39, 69 |
Արտադրանք պոլիմերային, ֆարֆորային և կերամիկական նյութերից |
3920 | Պոլիմերային նյութեր, նախատեսված սննդամթերքների հետ շփման համար: |
3924 | Ամանեղեն պոլիմերային, ֆարֆորային և կերամիկական նյութերից` նախատեսված սննդամթերքների հետ շփման համար: |
3920 | Պոլիմերային նյութեր մանկական հագուստի, կոշիկի և խաղալիքների պատրաստման համար: |
3917 | Պոլիմերային նյութեր, օգտագործվող ջրամատակարարման համար: |
39, 48, 70, 73, 76 խմբերից |
Տարա |
3923-ից | Արկղեր պոլիմերային բազմաշրջանառու բանջարեղենների և մրգերի համար: |
3923-ից | Արկղեր պլաստմասե բազմաշրջանառու հացաբուլկեղենային արտադրանքի համար: |
3923-ից | Արկղեր պոլիմերային բազմաշրջանառու մսային և կաթնային արդյունաբերության համար: |
4819-ից | Արկղեր գոֆրեացված ստվարաթղթից պաղպաղակի համար: |
4819-ից | Արկղեր գոֆրեացված ստվարաթղթից հրուշակեղենային արտադրանքի համար: |
4819-ից | Արկղեր գոֆրեացված ստվարաթղթից մսային և կաթնային արդյունաբերության համար: |
4819-ից | Արկղեր գոֆրեացված ստվարաթղթից սննդամթերքի, լուցկու, ծխախոտի և լվացող միջոցների համար: |
7010-ից | Ապակե տարա (բանկաներ, շշեր) արդյունաբերական և տնտեսական նշանակության սննդամթերքի համար: |
7310-ից | Մետաղե բանկաներ պահածոների համար: |
7612-ից | Մետաղական ֆլյագաներ կաթի և կաթնամթերքների համար: |
Խումբ 48 |
Թուղթ |
4805 | Թուղթ` ավտոմատների միջոցով սննդամթերքների փաթեթավորման համար: |
Խումբ 48 |
Ստվարաթուղթ |
4805 40 000 | Ֆիլտրող ստվարաթուղթ սննդային հեղուկների համար: |
73, 74, 75, 76 խմբերից |
Ամանեղեն սև և գունավոր մետաղներից |
732394-ից | Ամանեղեն տնտեսական պողպատյա էմալապատ: |
7323-ից | Ամանեղեն կոռոզիակայուն պողպատից: |
7323 93 000 | Ամանեղեն տնտեսական չուգունե էմալապատ: |
7418-ից7508 | Ամանեղեն մելխիորից, արույրից, նեյզիլբերից քրոմային կամ նիկելային ծածկույթով: |
7418-ից7508 | Ամանեղեն մելխիորից, նեյզիլբերից` ոսկյա կամ արծաթյա ծածկույթով: |
7615-ից | Ամանեղեն տնտեսական թիթեղյա ալյումինից: |
Խումբ 84 |
Սարքավորումներ |
Բաժնեծրարող-փաթեթավորող սարքավորումներ սննդային, մսակաթնային և ձկնային արդյունաբերության համար: | |
Սարքավորումներ չափափաթթոցման-փաթեթավորման: | |
8422-ից, 8423,8434,8437 | Շաքարային և օսլա-մաթով արդյունաբերության համար: |
8438 | Հացաթխման, մակարոնային և հրուշակային արդյունաբերության համար: |
և այլ | Խաղողագործական, սպիրտային և օղու-լիկյորային արդյունաբերության համար: |
Պահածոյացման և սննդակոնցենտրատների արդյունաբերության համար: | |
Կարագ-ճարպային արդյունաբերության համար: | |
Թեյի, ծխախոտի, աղի և ֆերմենտային արդյունաբերության համար: | |
Գարեջրագործական, ոչ ալկոհոլային և խմորիչային արդյունաբերության համար: | |
Մսային և թռչնավերամշակման արդյունաբերության համար: | |
Կաթնային արդյունաբերության համար: | |
Ձկների վերամշակում: | |
Տեխնոլոգիական սարքավորումներ կաթնային արտադրության համար: | |
8418-ից | Սառնարանային պահարաններ: |
8418-ից | Սառնարանային խցիկներ: |
841850-ից | Վաճառասեղաններ, սառնարանային վաճառասեղան-ցուցափեղկեր: |
841850-ից | Սառնարանային ցուցափեղկեր: |
84 | Սննդաեփման կաթսաներ գոլորշային և էլեկտրական տաքացմամբ: |
8419-ից | Խոհանոցային սալաքարեր էլեկտրական տաքացմամբ: |
8419-ից | Սննդաեփման և տապակման տաքացուցիչ սարքավորումներ: |
8419-ից | Շրջվող տապակներ, թավաներ և ֆրիտյուրնիցաներ էլիկտրական տաքացմամբ |
8516 | Անընդմեջ գործող եռացուցիչներ: |
8516 | Ջրատաքացուցիչներ, թերմոստատներ |
8419-ից | Մարմիտներ: |
8419-ից | Շոգեխաշման սարքավորումներ: |
8419-ից | Պահարաններ ջերմային տարածական, միջանցիկ, շարժական: |
8474 39 00 | Խառնող-հարող մեքենաներ: |
8422 | Սարքավորում սննդի բաշխման համար: |
8422 | Սարքավորումներ բանջարեղենի և մրգերի չափաբացթողման և փաթեթավորման համար: |
8422 | Սարքավորում առևտրի ձեռնարկություններում չափաբացթողման-փաթեթավորման համար: |
8474 39 000 | էլեկտրական խնոցի: |
8479 | Բանջարեղենակտրիչներ, կտրատիչներ, քերիչներ, սրբող մեքենաներ և սարքավորումներ: |
8479 | Հարիչներ, խառնիչներ, պաղպաղակարար մեքենաներ: |
8479 | Կարտոֆիլմաքրիչներ: |
8479 | Բանջարեղենակտրիչներ: |
8479 | Հացակտրիչներ: |
8479 | Երշիկակտրիչներ, պանրակտրիչներ: |
8479 | Մեքենաներ մրգերի, վարունգների, լոլիկների և այլնի մանրելու համար: |
8479 | Հարմարանքներ խմորից և մածուցիկ նյութերից արտադրանքի ձևավորման համար: |
8422 | Հարմարանքներ շշերի և պահածոների բացման և կրկնակի փակման համար: |
8479 | Մեքենաներ և հարմարանքներ սոխի, սխտորի, կանաչու կտրատման համար: |
8479 | Արիշտակտրիչներ: |
8479 | Ձու կտրիչներ: |
8479 | Սրճաղացներ: |
8479 | Մեքենաներ պաքսիմատների, ընկույզների և սխտորի ճզմման և տրորման համար: |
8479 | Հարմարանքներ պելմենիների, վարենիկների, թխվածքաբլիթների ձևավորման, արտադրանքի կրեմով ձևավորման համար: |
8479 | Մեքենաներ կարտոֆիլի և բանջարեղենի լվացման և մաքրման համար: |
8422-ից | Ամանեղեն լվացող մեքենաներ: |
8479 | Հարմարանքներ դանակների սրման համար, ճաշի սպասքի և խոհանոցային գույքի մաքրման և փայլեցման համար: |
8479 | Մեքենաներ տնային պահածոյացման համար: |
8479 | Մամլիչներ , հյութաքամիչներ, այլ հարմարանքներ հյութի ստացման համար: |
8479 | Խոհանոցային ձեռքի կտրիչներ և մաքրիչներ: |
8479 | Տնային պայմաններում պահածոյացման համար, այլ` մթերքների մասնատման և մշակման հարմարանքների հավաքածու: |
8479 | Հրուշակային ներարկիչներ: |
8479 | Հարիչներ, խառնիչներ: |
8479 | Ձեռքի կոտրիչներ: |
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի դեկտեմբերի 26-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|