Գլխավոր տեղեկություն
Համար
N 697-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.06.2010-19.08.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.06.23/28(762) Հոդ.721
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մայիսի 2010 թվականի N 697-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև զարգացման քաղաքականության վարկի երկրորդ և երրորդ գործողությունների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հունիսի 14

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

մայիսի 13-ի N 697-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Ոլորտները և նպատակները

2010թ. գործողությունները (ԶՔԳ–2)

Ժամկետները և պատասխա-նատուները

2011թ. գործողությունները (ԶՔԳ–3)

Ժամկետները և պատասխանատու-ները

Արդյունքները և կատարողականի ցուցանիշները

1

2

3

4

5

6

Կայուն մակրոտնտեսական և բյուջետային շրջանակի պահպա-նում` որպես աճի և աղքատության կրճատման նախապայման

 Պահպանել մակրոտնտեսական քաղաքականության բավարար շրջանակ

1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ ֆինանսների նախարարություն

 Պահպանել մակրոտնտեսական քաղաքականության բավարար շրջանակ

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ ֆինանսների նախարարություն

 2011թ. ֆիսկալ պակասուրդը ՀՆԱ-ի 5 տոկոսից ցածր է

I. Անապահով խավին պաշտպանելու և մարդկային կապիտալի առավել մեծ զարգացմանն օժանդակելու միջոցով խոցելիության մեղմում

Ա. Սոցիալական ապահովության ցանցերի արդյունա-վետության ամրա-պնդում և անապահով և խոցելի խմբերի համար ոլորտային ծրագրերի պաշտպանում

 Պաշտպանել անապահով և խոցելի խմբերի համար սոցիալական ապահովության ցանցերը, կենսաթոշակները և առաջնահերթ սոցիալական ծախսային ծրագրերը

1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 Պաշտպանել անապահով և խոցելի խմբերի համար սոցիալական ապահովության ցանցերը, կենսաթոշակները և առաջնահերթ սոցիալական ծախսային ծրագրերը

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 Սոցիալական պաշտպանության ծախսերի կշիռը ՀՆԱ-ում համա-պատասխանում է համաձայնեցված թիրախներին

 2011թ. աղքատների ընդգրկվածությունն ԸՆ համակարգում առնվազն 55% է

 

 Սոցիալական ապահովության ցանցի ծրագրերի կառավարման և մոնիթորինգի ամրապնդում` հասցեականության արդյունավետությունը բարելավելու և հանրության իրազեկությունը բարձրացնելու նպատակով

1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 Ավարտել սոցիա-լական պաշտպանության կառավարման տեղեկատվական համակարգի մշակումը և սոցիալական պաշտպանության գրասենյակների ֆիզիկական և(կամ) վիրտուալ վերափոխումը համալիր կենտրոնների

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 Ոչ անապահով ընտանիքներ (ՀՀ ԱՎԾ ՏՏԿԱՀ վերին 3 քվինտիլ) ընտանեկան նպաստի ընդհանուր ռեսուրսների արտա-հոսքի նվազում 28.8 տոկոսից մինչև 20 տոկոս 2007-2011թթ. ընթացքում

Բ. Կրթության որակի բարելավում, այդ թվում`

- խթանելով 5-6 տարեկան երեխա-ների համար մեկ-ամյա նախադպրո-ցական կրթությունը և,

- ամրապնդելով բարձրագույն կրթության որակը և ֆինանսավորումը

 Մշակել 5-6 տարեկան երեխաների համար մեկամյա նախադպրոցական կրթության ընթացիկ ֆինանսավորման մեխանիզմների վերլուծության զեկույց և դրանց ֆինանսա-վորման հստակեցման տարբերակներ (սցենարներ)

 Բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարության նախագծի մշակմանն ու քննարկմանն առնչվող աշխատանքների համար աշխատանքային ծրագրի ընդունում

1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն








1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 Մշակել նախադպրո-ցական կրթության ֆինանսավորման մեխանիզմ, այդ թվում` բյուջետային և այլ կանոնակարգման համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգեր





 Ընդունել ընդհանուր բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարություն

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն








1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 Կրթությանը (այդ թվում` 5-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական կրթության) ուղղված համախմբված բյուջե-տային ծախսերի ավելացում մինչև 2012թ. (2008թ. համեմատ)



 Գյուղաբնակ 5-6 տարեկան երեխաների համար նա-խադպրոցական կրթության հասանելիության 10 տոկոսանոց աճ` 2008թ. 9 տոկոսի համեմատ

 

 Կրթության չափանիշների և որակի ցուցանիշների համար ընթացակարգերի և ուղեցույցների մշակման նպատակով աշխատանքային ծրագրի ընդունում

1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 Մշակել կրթության որակի ապահովման քաղաքականություն, չափանիշներ, չափորո-շիչներ, ընթացակարգեր և ուղեցույցներ` խոր-հրդակցելով շահագ գրգիռ կողմերի, հաս-տատությունների և գործատուների հետ

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 Մասնագիտական կրթությանն ուղղված ֆինանսավորման (տոկոսային) ավելացում` ֆինան-սավորման նոր ռազմավարության հիման վրա (ելակետը կսահմանվի ռազմավարությամբ)

Գ. Անապահովների և այլ շահառուների համար առավել մատչելի ծառայու-թյունների մատու-ցում` առողջապա-հության ֆինանսա-վորման բարեփո-խումների միջոցով և ծառայություն-ների մատուցման ընդլայնում` ոչ տարափոխիկ հիվանդությունների միջամտությունների ամրապնդմամբ

 Ընդունել համավճարների ռազմավարություն` համավճարների ներդրման և հիվանդանոցային ծառայությունների փոխհատուցումն ավելացնելու, «գրպանից կատարվող ծախսերը» կրճատելու նպատակով



 Ընդունել ոչ տարափոխիկ հիվանդությունների վերաբերյալ որոշում և մեկնարկել կատարողականի վրա հիմնված պայմանագրերի կնքումն առաջնային բուժ. օղակում` ներառյալ ոչ տարափոխիկ հիվանդությունների մասով սահմանված ծառայությունները

1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ առողջապա-հության նախարարություն










1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ առողջապա-հության նախարարություն

 Համավճարների մասով նախաձեռնել համապարփակ քաղաքականության իրականացում, այդ թվում` անապահով-ների համար համապա-տասխան բացառու-թյուններ` հիվանդանո-ցային ծառայությունների փոխհատուցման հետ մեկտեղ` նոր որոշման հիման վրա

 Փորձնական ծրագրի փորձից ելնելով` ավելի ընդլայնել առաջնային բուժ. օղակում կատարողականի վրա հիմնված պայմանագրի կնքումը

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ առողջապա-հության նախարարություն



 


 



1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ առողջապա-հության նախարարություն

 ՀՆԱ-ում առողջապահության ծախսերի կշիռը համապատասխանում է ՄԺԾԾ-ին
 Անապահովների կողմից առողջապահական ծառայությունների օգտագործման աճ




 Առաջնային բուժ. օղակում ոչ տարափոխիկ հիվանդությունների ծառայությունների ծավալի աճ

II. Հետճգնաժամային փուլում կայուն աճի ապահովման նպատակով մրցունակության բարձրացում` մասնավոր հատվածի համար առավել նպաստավոր միջավայր ապահովելով և կառավարումն ամրապնդելով

Ա. Տնտեսական մրցակցության ուժեղացում` առավել ամրապնդված ֆինանսական հատվածի, գործարարության բարելավված միջավայրի, մրցակցության պաշտպանության առավել ուժեղ հաստատության, կորպորատիվ կառավարման բարելավման և պետական-մասնավոր համա-գործակցության խթանման միջոցով

 Իրականացնել բանկային համակարգի խոցելիությունների համապարփակ ախտորոշում և նախապատրաստել համապատասխան առաջարկություններ

 Ընդունել որոշում, որով բիզնեսի գրանցման համար կսահմանվի «Մեկ պատուհանի սկզբունքը», կհատկացվի բավարար բյուջե և կպահանջվի ՀՀ Ազգային ժողով ներկայացնել այլ օրենքներում անհրա-ժեշտ փոփոխություններ

 Ձեռնարկությունների ստուգումների վերափոխման ուղղությամբ բավարար առաջընթացի ապահովում`
1. Մշակել բանկի համար ընդունելի մեթոդաբանություն` փորձնական մարմիններում ռիսկի վրա հիմնված ստուգումների համար (առնվազն` հակահրդեհային տեսչությունում)

1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնու-թյամբ)




1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն










1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն










 Երևանում լիարժեք գործարկել մեկ պատուհանի սկզբունքը և մյուս մարզերում բարելավել ձեռնարկությունների գրանցման համար կապերը





 ՀՀ Ազգային ժողով ներկայացնել «Ստուգումների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ (որով կներկայացվեն ռիսկի վրա հիմնված մոտեցումներ, կկրճատվեն ազատ հայեցողության իրավունքներ և կավելացվի թափանցելիություն)










1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն










1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 Ֆինանսական հատ-վածի ճկունության ամրապնդում (բան-կային, ապահովա-գրական ոլորտ, կապիտալի շուկաներ և միկրոֆինան-սավորում)

 Մեկ պատուհան կիրառող ձեռնար-կությունների թվի աճ
 Բիզնեսի գրանցման ժամանակի կրճատում (մինչև 3 օր) և ծախսի կրճատում (մեկ շնչի հաշվով եկամտի 2 տոկոսը) (2008թ. ելակետի համեմատ)



 Ձեռնարկությունների կողմից տեսչական ստուգումների վրա կատարված ծախսերի և ծախսված ժամանակի կրճատում (գնահատված ըստ հարցումների)

 

2. ՀՀ կառավարություն ներկայացնել «Ստուգումների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով կներդրվի ռիսկի վրա հիմնված մոտեցում, կամրապնդվեն ձեռնարկատերերի իրավունքներն ու կնվազեցվեն տեսուչների հայեցողական իրավասությունները

 Ամրապնդել ՏՄՊՊՀ-ի ինքնուրույնությունն ու կիրարկման կարողությունները և մրցակցությանն առնչվող օրենս-դրության փոփոխու-թյունները ներկայացնել ՀՀ կառավարություն՝ լավագույն միջազգային փորձի հետ ներդաշնա-կեցնելու նպատակով


















1-ը հուլիսի

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (համաձայնու-թյամբ)

 Ռիսկի վրա հիմնված ստուգումների նոր գործընթացներ` երեք փորձնական մարմիններում






















 Ներկայացնել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ` փոխկապակցված անձանց հետ գործարքներում բացահայտումն ու տնօրենների պատաս-խանատվությունը մեծացնելու նպատակով





























1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն




























 Բացահայտման մակարդակի և ներդրողների պաշտպանության բարելավում` գնա-հատված ըստ «Գործարարությամբ զբաղվելը» ծրագրի

     

 ՀՀ Ազգային ժողով ներկայացնել օրենսդրական փաթեթ` պետական-մասնավոր համագործակցության կարգավորման շրջանակի համար

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Բ. ՏՀՏ-ում կենսական նշանակության ենթակառուցվածքի կարիքներին արձագանքում և կանոնակարգման միջավայրի բարելավում

 Ընդունել հեռահա-ղորդակցության փոխկապակցման նոր կանոնակարգեր











 Իրականացնել տիրույթի կառավարման և մոնիթորինգի բարելավման վերաբերյալ արտաքին գնահատում և պաշտոնապես այն քննարկել տիրույթի բոլոր շահագրգիռ կողմերի հետ

1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարա-րություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)




1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարա-րություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)

 Ընդունել ողջամիտ կանոններով և սակագներով նոր կանոնակարգ` հեռահաղորդակցության մյուս օպերատորներին թույլ տալով օգտագոր-ծել գործող օպերատորի տվյալների հետադարձ փոխանցման ցանցը





 Վերանայել հաճախա-կանությունների բաշխման ազգային աղյուսակը` Հեռահա-ղորդակցության միջազգային միության ամենավերջին առաջարկությունները ներառելու, ԵՄ գործող լավագույն փորձին համապատասխանեց-նելու և նոր տեխնոլո-գիաների կոմերցիոն օգտագործման համար լրացուցիչ տիրույթի բաշխումը հեշտացնելու նպատակով

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարու-թյուն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)




1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)

 Սակագնային զամբյուղի ծախսերի կրճատում 50 տո-կոսով (լայնաշերտ ինտերնետի հասանելիության ամսական արժեք 1 Մբ/վ)







 Լայնաշերտ ինտերնետի թափանցման 100 տոկոսի աճ՝ 2008թ. ելակետի համեմատ

Գ. Մրցունակու-թյան բարելավում` էներգիայի և բնական պաշարների կայուն օգտագործման միջոցով

 ՀՀ Ազգային ժողով ներկայացնել «Ընդերքի մասին» նոր օրենսգիրք՝ լավագույն միջազգային փորձին համապատասխանող ֆիսկալ, բնապահպանական, սոցիալական և լիցենզավորման ռեժիմով




 Ընդունել էներգախնայողության հստակ ժամկետներով գործողությունների ծրագիր` արդյունա-վետության թիրախներով և նշանակել պատաս-խանատու մարմին` համապատասխան ռեսուրսներով

1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն









1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 Ընդունել «Ընդերքի մասին» օրենսգրքի կանոնակարգեր` մասնավոր հատվածի մասնակցության նպատակով արդյունավետություն, թափանցիկություն և հաշվետվողականու-թյուն ապահովելու համար` համաձայն ՀՃԹՆ-ի սկզբունքների



 Իրականացնել էներգախնայողության միջոցառումների ծրագրում բացահայտված առաջնահերթ միջոցառումներ 
ՀՀ Ազգային ժողով ներկայացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին նոր օրենք` հիմնված լավագույն միջազգային փորձի վրա

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն









1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն


1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ բնապահպա-նության նախարարություն

 Լիցենզավորման բարելավված ռեժիմը գործում է, և շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդե-ցության դրույթները կիրարկվում են հանքարդյունահան-ման բոլոր նախա-գծերի համար և իրականացվում են թափանցիկ ձևով` պատշաճ հանրային մասնակցությամբ

 Էներգախնայողու-թյան գործողու- թյունների ծրագրի թիրախների 
ուղղությամբ 
առաջընթաց

Դ. Կառավարման միջազգային չափանիշների ընդունման գործընթացի մեկնարկում` պետական հատվածի արդյունավե-տությունն ու օպերատիվու-թյունը հարկային, մաքսային, պետական ծախսերի կառավարման ոլորտում բարելավելու նպատակով

 Բիզնես գործընթացների վերակազմակերպման ուղղությամբ բավարար առաջընթաց (BPR)`
- Արտաքին ընկերության հետ պայմանագրի կնքում` բիզնես գործընթացների վերակազմակերպման վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու և բանկին միջանկյալ հաշվետվության(ների) ներկայացման համար (այնուհետ` ՊԵԿ-ում պաշտոնական քննարկումների միջոցով),
- Բանկի համար ընդունելի` համապատասխան օրենսդրական փոփոխությունների հաստատում կառավարության կողմից` հարկային հաշվառման ընթացակարգերի պարզեցման նպատակով,
- Ռիսկի վրա հիմնված ստուգումների ընտրության վերաբերյալ հայեցակարգի մշակում և բանկին ներկայացում,

1-ը հուլիսի

ՀՀ կառավարու-թյանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 Բիզնես գործընթացների վերակազմակերպման ուղղությամբ հետագա առաջընթաց`
- ՀՀ կառավարության կողմից բանկի համար ընդունելի բիզնես գործընթացների վերակազմակերպման և դրա իրականացման համար հստակ ժամկետներով միջոցառումների համապատասխան ծրագրի հաստատում,
- Բիզնես գործընթացների վերակազմակերպման համար ծրագրային ապահովման և տեխնիկայի պահանջների բարելավման վերաբերյալ առաջարկությունների մշակում,
- Ռիսկի վրա հիմնված ստուգումների համար պատրաստ լիարժեք գործող համակարգ,
- Հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման լիարժեք համակարգի ներդրում

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ կառավարու-թյանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 Հարկային վարչարարության որակի բարելավում` գնահատված ըստ «Գործարարությամբ զբաղվելը» ծրագրի հետազոտության
 Հարկային վարչարարության ծախսերի կրճատում` գնահատված ըստ ՊԵԿ-ի վարչական ու շահագործման ծախսերի և հարկերի ընդհանուր հավաքագրման հարաբերակցության
 Հարկային պարտավորություն-ների կատարման տարեկան ծախսերի կրճատում` գնահատված ըստ հարկային պահանջների կատարման ծախսերի հետազոտության

 

- Օրենսդրության մեջ կամ ընթացակարգերում համապատասխան փոփոխությունների նախագծի կազմում, որը հնարավորություն կտա ուսումնասիրել ԱԱՀ-ի վերադարձի բարձր ռիսկային պահանջները

 ՀՀ կառավարություն ներկայացնել բանկի համար ընդունելի` անհրաժեշտ օրենսդրական փաթեթ` լիարժեք գործող կանաչ ուղու վերաբերյալ













1-ը հուլիսի

ՀՀ կառավարու-թյանն առընթեր պետական եկամուտների կոմիտե












 Ներդնել լիարժեք գործող կանաչ ուղին` որպես մաքսազերծման հիմնական մոտեցում և ամրապնդել մաքսային կանխարգելիչ և կիրարկման կարողությունները













1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ կառավարու-թյանն առընթեր պետական եկամուտների կոմիտե












 2009-2011թթ. ընթացքում կանաչ ուղով բացթողումների շարունակական աճ (տոկոսն ընդհանուրի նկատմամբ)

 Արտահանման/
ներմուծման ժամանակի և ծախսերի կրճատում՝ գնահատված ըստ Լոգիստիկ արդյունավետության ինդեքսի

 

 ՀՀ կառավարություն ներկայացնել ՊՖԿ բարեփոխումների պատշաճ ռազմավարություն (ներառյալ CPAR-ի` Երկրի գնումների համակարգի գնահատման հաշվետվության առաջարկությունները)

1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ ֆինանսների նախարարություն

 Խորացնել ծրագրային բյուջետավորման պրակտիկան` ծրագրերի ծախսերի գնահատումը բարելավելով և ծրագրի մոնիթորինգի համար համապատասխան ոչ ֆինանսական ցուցա-նիշներ ներառելով

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ ֆինանսների նախարարություն

 ՊՖԿ բարեփոխում-ների ռազմավարու-թյունում արտացոլված PEFA-ի ընտրված ցուցանիշների թիրախների բարելավում

 

 Հրապարակել պետական ներդրումների գնահատման համակարգի (ՊՆԳՀ) ամրապնդման վերաբերյալ ռազմավարական փաստաթուղթ

1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն

 Պետական ներդրումների գնահատման համակարգի համար մշակել համապատասխան կանոնակարգեր
(ՀՀ էկոնոմիկայի և
ՀՀ ֆինանսների նախարարությունների կողմից)

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն

 ՊՆԳՀ-ի միջոցով հաստատված նոր ներդրումների տոկոսի աճ

Ե. Հանրային ծառայությունում շահերի բախման կանխում և վարձատրության քաղաքականու-թյան բարելավում

 Մշակել անհրաժեշտ կանոնակարգերը` «Հանրային ծառայու-թյան մասին» նոր օրենքում շահերի բախման դրույթների իրականացման համար, այդ թվում` կապված շահերի հայտարարագրման հետ

 Ընդունել աշխատավարձի ներդաշնակեցման վերաբերյալ ծրագիր` նախարարությունների մասնագիտական աշխատակազմի և ԾԻԳ-ի շրջանակներում

1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ կառավարության աշխատակազմ






1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ կառավարության աշխատակազմ

 «Հանրային ծառայության մասին» օրենքի շահերի բախման դրույթների իրականացման ուղղությամբ հաստատված առաջընթաց



 Իրականացնել աշխատավարձի ներդաշնակեցման վերաբերյալ ծրագիր` նախարարությունների մասնագիտական աշխատակազմի և ԾԻԳ-ի շրջանակներում

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ կառավա-րության աշխատակազմ






1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ կառավարության աշխատակազմ

 Շահերի բախման կարգավորումն ու հանրային ծառայությունում էթիկայի կանոններն աստիճանաբար ավելի լայնորեն են իրականացվում նշանակված մարմինների կողմից` գնահատված ըստ այն կայքէջերի այցելուների թվի, որտեղ դրանք հրապարակվում են

 

 Ընդունել անհրաժեշտ իրավական ակտեր` քաղաքացիական ծառայությունում կատարողականի վրա հիմնված վարձատրության վերաբերյալ

1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ կառավարության աշխատակազմ

 Ներդնել քաղաքացիական ծառայությունում կատարողականի վրա հիմնված վարձատրության համակարգ

1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ կառավարության աշխատակազմ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան