ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հուլիսի 2010 թվականի N 825-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 26-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության «Սևանի սառցակոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գագարին ավանում գտնվող հիմնական միջոցները (արտադրական և տնտեսական գույքը) և ընթացիկ ակտիվները (նյութեր, ապրանքներ) (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, մասնավորեցնել դասական աճուրդով` որպես գույքի մեկ միավոր:
2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2009 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` 283 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
2) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.
4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված է 98400 դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:
4. Գույքի վաճառքի գինը վճարել աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված «ԳԱԶ-31100» մակնիշի տրանսպորտային միջոցը (պետհամարանիշը` 149 ԼԼ 11, ձեռքբերման տարեթիվը` 2003 թվական, թողարկման տարեթիվը` 2000 թվական) (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով:
6. Սահմանել`
1) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2009 թվականի նոյեմբերի 4-ի դրությամբ գնահատված արժեքը` 1060 հազ. դրամ.
2) օտարվող գույքի մեկնարկային գինը` 1060 հազ. դրամ:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) առաջին աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
2) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
3) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 18000 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել տրանսպորտային միջոցի պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:
8. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
9. Վճարումները կատարել աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. հուլիսի 8
Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 1-ի N 825-Ն որոշման |
Ց Ա Ն Կ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ «ՍԵՎԱՆԻ ՍԱՌՑԱԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
NN |
Անվանումը |
Քանակը |
Թողարկման տարեթիվը |
Գույքի (միավորի) գնահատված արժեքը (դրամ) |
Ընդհանուր |
70 տոկոս և ավելի մաշվածք ունեցող |
|||||
1. |
Հրշեջ կայան |
1 |
1976 թ. |
2000 |
2000 |
2. |
Էլեկտրական վահանակ |
1 |
1976 թ. |
1500 |
1500 |
3. |
Կարագ կտրող սարք |
1 |
1987 թ. |
1500 |
1500 |
4. |
Մեխանիկական ամբարձիչ |
1 |
1987 թ. |
500 |
500 |
5. |
Գազի անալիզատոր ՈՒԳ-2 |
1 |
1987 թ. |
1000 |
1000 |
6. |
Յուղանջատիչ OMM-100 |
1 |
1975 թ. |
1000 |
1000 |
7. |
Յուղանջատիչ OMM-101 |
4 |
1975 թ. |
1000 |
4000 |
8. |
Ամոնիակային պոմպ 3Ց4 A2G |
4 |
1975 թ. |
2000 |
8000 |
9. |
Սարքավորում «Ամուր» |
1 |
1975 թ. |
4000 |
4000 |
10. |
Վահանակ 100 x 600 x 500 |
3 |
1975 թ. |
1000 |
3000 |
11. |
Օդամղիչ սարք (վենտիլյատորով) |
1 |
1975 թ. |
1000 |
1000 |
12. |
Ջրի պոմպ K20302 |
2 |
1975 թ. |
2000 |
4000 |
13. |
Դրամարկղային սարք |
1 |
1979 թ. |
1000 |
1000 |
14. |
Էլ. կալորիֆեր |
3 |
1980 թ. |
2000 |
6000 |
15. |
Կաթնահարիչ |
1 |
1975 թ. |
3000 |
3000 |
16. |
Մետաղյա հարթակ |
4 |
1975 թ. |
1000 |
4000 |
17. |
Տասնյակ պանել. վահանակ 1 |
1 |
1975 թ. |
1000 |
1000 |
18. |
Տասնյակ պանել. վահանակ 2 |
1 |
1975 թ. |
1000 |
1000 |
19. |
Տասնյակ պանել. վահանակ 3 |
1 |
1975 թ. |
1000 |
1000 |
20. |
Տասնյակ պանել. վահանակ 4 |
1 |
1975 թ. |
1000 |
1000 |
21. |
Տասնյակ պանել. վահանակ 5 |
1 |
1975 թ. |
1000 |
1000 |
22. |
Տասնյակ պանել. վահանակ 6 |
1 |
1975 թ. |
1000 |
1000 |
23. |
Տասնյակ պանել. վահանակ 5.9 |
1 |
1975 թ. |
1000 |
1000 |
24. |
Կոնդենսատոր. վահանակ «ԿԿՈՒ-0.38» |
1 |
1975 թ. |
3000 |
3000 |
25. |
Օդափոխիչ «Ց-4708» |
2 |
1975 թ. |
1000 |
2000 |
26. |
Ջրատաքացուցիչ (բրոյլեր) |
3 |
1975 թ. |
1000 |
3000 |
27. |
Եռակի պանել. վահանակ 8 |
2 |
1975 թ. |
1000 |
2000 |
28. |
Քառակի պանել. վահանակ 8 |
1 |
1975 թ. |
1000 |
1000 |
29. |
Մեկ պանելային վահանակ 7 |
1 |
1975 թ. |
1000 |
1000 |
30. |
Սրող հաստոց 3136-41 |
1 |
1976 թ. |
5000 |
5000 |
31. |
Ռոբոտրոն |
1 |
1980 թ. |
2000 |
2000 |
32. |
Մետաղյա բաք |
2 |
1975 թ. |
10000 |
20000 |
33. |
Սառնարանային խցի դուռ |
1 |
1976 թ. |
1000 |
1000 |
34. |
Սեյֆ K/C |
1 |
1976 թ. |
10000 |
10000 |
35. |
Գրամեքենա «Ռոբոտրոն» |
1 |
1980 թ. |
2000 |
2000 |
36. |
Մետաղյա բաք |
1 |
1975 թ. |
10000 |
10000 |
37. |
Մետաղյա բաք |
1 |
1975 թ. |
10000 |
10000 |
38. |
Գրասեղան` 2-տումբանի |
1 |
1976 թ. |
2000 |
2000 |
39. |
Էլեկտրական հաշվիչ |
7 |
1980 թ. |
500 |
3500 |
40. |
Արտադր. անոթ 60 կC |
3 |
1975 թ. |
2000 |
6000 |
41. |
Խոհանոցային գիծ ԼՏՄ |
1 |
1987 թ. |
3000 |
3000 |
42. |
Էլեկտրական զոդող սարք |
1 |
1976 թ. |
2000 |
2000 |
43. |
Էլեկտրական սալիկ «ՊԷ-2Մ» |
1 |
1976 թ. |
1500 |
1500 |
44. |
Կրակխառնիչ «ՊՄԳ-1» |
1 |
1999 թ. |
2000 |
2000 |
Ընդամենը |
71 |
144500 |
Ց Ա Ն Կ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ «ՍԵՎԱՆԻ ՍԱՌՑԱԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐԻ
NN |
Անվանումը |
Հաշվեկշռային արժեքը |
Գնահատված արժեքը |
1. |
Նյութեր |
96.34 |
96.34 |
2. |
Ապրանքներ |
42.13 |
42.13 |
Ընդամենը |
138.5 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |