«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 հունիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 05010241
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
27 ապրիլի 2010 թ. |
թիվ 86-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի ԹԻՎ 197-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հունիսի 26-ի «Ապահովագրական բրոքերների հաշվետվությունների ձևը, տեղեկատվության կազմը և ներկայացման կարգն ու ժամկետները» հաստատելու մասին թիվ 197-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական բրոքերների հաշվետվությունների ձևը, տեղեկատվության կազմը և ներկայացման կարգն ու ժամկետները» հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելվածի 2-րդ կետի աղյուսակի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ տողերի 4-րդ սյունակում «եռամսյակային» բառերից հետո լրացնել «տարեկան» բառերը:
2) Հավելվածի 3-րդ կետում «էլեկտրոնային փոստի» բառերը փոխարինել «հաշվետվությունների ընդունման ինտերնետ համակարգի» բառերով:
3) Հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հաշվետվությունները մագնիսական կրիչներով կամ հաշվետվությունների ընդունման ինտերնետ համակարգով ներկայացնելիս ֆայլերը պետք է ծածկագրվեն և պարունակեն թվային հավաստագիր:»:
4) Հավելվածի 6-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Հաշվետվություններում նշվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվը»:
5) Հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Ապահովագրական բրոքերների կողմից Կենտրոնական բանկ եռամսյակային հաշվետվությունների ներկայացման ժամկետը սահմանվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը: Կենտրոնական բանկ տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամկետը սահմանվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվար ամսվա 10-րդ աշխատանքային օրը, բացառությամբ թիվ 11 հաշվետվության, որը Կենտրոնական բանկ է ներկայացվում մինչև հերթական տարեկան պետական տուրքի վճարման ՀՀ օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետին հաջորդող 10-րդ աշխատանքային օրը:»:
6) Հավելվածի Գլուխ 2-ը լրացնել նոր 8.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«8.1 Ապահովագրական բրոքերների կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող այն հաշվետվությունները, որոնք ներկայացվում են և եռամսյակային, և տարեկան կտրվածքով, 4-րդ եռամսյակի փոխարեն ներկայացվում է տարեկան հաշվետվություն` տարեկան հաշվետվությունների համար սահմանված ժամկետներում:»:
7) Հավելվածի 9-րդ կետից հանել «հաշվետվությունների ճշգրտման վերաբերյալ Կենտրոնական բանկի նախագահի որոշումն ընդունելուց հետո 10 օրվա ընթացքում» բառերը:
8) Հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Ապահովագրական բրոքերների կողմից ներկայացվող հաշվետվություններում ապահովագրողներին և վերաապահովագրողներին վերաբերող տեղեկատվությունները լրացվում են առանց չակերտների՝ միայն հայերեն տառերով (տառատեսակ՝ Թայմս Արմենիան), չօգտագործելով Յունիկոդ տառատեսակի նիշեր և «Ալտ+Էնթեր» (Alt+Enter) ստեղների համադրություն պարունակող տեքստեր:»:
9) Հավելվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Սույն իրավական ակտով սահմանված հաշվետվությունների լրացման տեսանկյունից
1) հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված համաապահովագրության պայմանագրերի քանակի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է արտացոլվի միայն մեկ համաապահովագրողի մոտ, իսկ ապահովագրավճարը, ապահովագրական գումարը և ապահովագրական հատուցումը արտացոլվում են յուրաքանչյուր համաապահովագրողի մասնակցության չափով,
2) հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում մի քանի վերաապահովագրողների մոտ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի քանակի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է արտացոլվի միայն մեկ վերաապահովագրողի մոտ, իսկ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրավճարը, ապահովագրական գումարը և ապահովագրական հատուցումը արտացոլվում են յուրաքանչյուր վերաապահովագրողի մասնակցության չափով:»:
10) Հավելվածի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Հաշվետվություններում ապահովագրական հատուցումների, ապահովագրավճարների, ապահովագրական գումարների, ապահովագրության պայմանագրերի քանակի վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է սույն հավելվածի 70-րդ կետում տրված միջնորդային գործառնությունների տեսակներին համապատասխան»:
11) Հավելվածի Գլուխ 3-ը լրացնել նոր 21.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«21.1 Այն դեպքում, երբ ապահովագրողի (վերաապահովագրողի) և ապահովագրական բրոքերի միջև ապահովագրավճարների և ապահովագրական հատուցումների գծով կազմվել է փոխադարձ հաշվարկների ակտ և կատարվել են փոխադարձ հաշվարկներ, ապա ապահովագրական բրոքերի հաշվետվություններում փաստացի վճարված ապահովագրավճարների և ապահովագրական հատուցումների վերաբերյալ տեղեկատվությունում անհրաժեշտ է արտացոլել ոչ թե փոխադարձ հաշվարկների արդյունքում արտացոլված տարբերությունը, այլ ապահովագրավճարների և ապահովագրական հատուցումների մեծությունները` մինչև փոխադարձ հաշվարկների կատարումը:»:
12) Հավելվածի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26. Հաշվետվություններում գումարները լրացվում են հազար դրամներով:»:
13) Հավելվածի 30-րդ կետում «անվանումները» բառը փոխարինել «ծածկագրերը» բառով:
14) Հավելվածի 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«32. 1-ին և 2-րդ աղյուսակների 4-րդ սյունակում լրացվում է տվյալ ապահովագրական բրոքերի միջնորդությամբ ապահովադիրների հետ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված, իսկ 5-րդ սյունակում` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող համաապահովագրության պայմանագրերի քանակը: Ընդ որում, համաապահովագրության պայմանագրերի քանակի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է լրացնել ապահովագրական ընկերություններից միայն մեկի տողում:»:
15) Հավելվածի 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«35. 1-ին և 2-րդ աղյուսակների 9-րդ սյունակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ կնքված ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բրոքերի կողմից ապահովագրողին փոխանցված ապահովագրավճարների մեծությունը»:
16) Հավելվածի 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«37. 1-ին և 2-րդ աղյուսակների 12-րդ սյունակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ կնքված ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բրոքերին փոխանցված, իսկ 13-րդ սյունակում՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ բրոքերին փոխանցման ենթակա ապահովագրական հատուցումների քանակը:»:
17) Հավելվածի 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«38. 1-ին և 2-րդ աղյուսակների 14-րդ սյունակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ կնքված ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բրոքերին փոխանցված, իսկ 15-րդ սյունակում՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ բրոքերին փոխանցման ենթակա (ապահովագրական հատուցումների գծով ձևավորած կրեդիտորական պարտքի մասով) ապահովագրական հատուցումների մեծությունը:»:
18) Հավելվածի 42-րդ կետում «անվանումները» բառը փոխարինել «ծածկագրերը» բառով:
19) Հավելվածի 43-րդ կետում «անվանումները» բառից հետո լրացնել «և(կամ) ծածկագրերը» բառերը:
20) Հավելվածի 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«46. 1-ին և 2-րդ աղյուսակների 5-րդ սյունակում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տվյալ ապահովագրական բրոքերի միջնորդությամբ մի քանի վերաապահովագրողների մոտ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի քանակը, իսկ 6-րդ սյունակում` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի քանակը: Ընդ որում, մի քանի վերաապահովագրողների մոտ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի քանակի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է լրացնել վերաապահովագրողներից միայն մեկի տողում:»:
21) Հավելվածի 47-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
22) Հավելվածի 48-րդ և 49-րդ կետերում «արտահայտված հազար դրամներով» բառերը հանել:
23) Հավելվածի 54-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«54. 1-ին և 2-րդ աղյուսակների 13-րդ սյունակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վերաապահովագրողի կողմից բրոքերին փոխանցված, իսկ 14-րդ սյունակում՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ բրոքերին փոխանցման ենթակա (ապահովագրական հատուցումների գծով ձևավորած կրեդիտորական պարտքի մասով) ապահովագրական հատուցումների քանակը:»:
24) Հավելվածի 55-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«55. 1-ին և 2-րդ աղյուսակների 15-րդ սյունակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վերաապահովագրողի կողմից բրոքերին փոխանցված, իսկ 16-րդ սյունակում՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ բրոքերին փոխանցման ենթակա (ապահովագրական հատուցումների գծով ձևավորած կրեդիտորական պարտքի մասով) ապահովագրական հատուցումների մեծությունը:»:
25) Հավելվածի 58-րդ կետում «անվանումը» բառից հետո լրացնել «և(կամ) ծածկագիրը» բառերը:
26) Հավելվածի Գլուխ 7-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գ Լ ՈՒ Խ 7
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 4 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
63. Թիվ 4 հաշվետվությունում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովագրական բրոքերների մոտ ապահովադիրներից և ապահովագրողներից (ապահովագրողներին և վերաապահովագրողներին փոխանցման նպատակով) փաստացի ստացված ապահովագրավճարների մեծությունը և ապահովագրողներից ու վերաապահովագրողներից (ապահովադիրներին (շահառուներին, ապահովագրված անձանց՝ այսուհետ՝ ապահովադիրներին) և ապահովագրողներին փոխանցման նպատակով) փաստացի ստացված ապահովագրական հատուցումների մեծությունը:
64. Թիվ 4 հաշվետվությունը լրացվում է համաձայն հավելված 6-ի:
65. 2-րդ սյունակի «Ապահովադրից ապահովագրողին» տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովադիրներից ստացված (ապահովագրողներին փոխանցման ենթակա) ընդհանուր ապահովագրավճարների մեծությունը, 2-րդ սյունակի «Ապահովագրողից վերաապահովագրողին» տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովագրողներից ստացված (վերաապահովագրողներին փոխանցման ենթակա) ընդհանուր ապահովագրավճարների մեծությունը, 2-րդ սյունակի «Ապահովագրողից ապահովադրին» տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովագրողներից հետ ստացված (ապահովադիրներին փոխանցման ենթակա) ընդհանուր ապահովագրավճարների մեծությունը, իսկ 2-րդ սյունակի «Վերաապահովագրողից ապահովագրողին» տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վերաապահովագրողներից հետ ստացված (ապահովագրողներին փոխանցման ենթակա) ընդհանուր ապահովագրավճարների մեծությունը:
66. 3-րդ սյունակի «Ապահովադրից ապահովագրողին» տողում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ապահովագրական բրոքերի մոտ ապահովադիրներից ստացված, սակայն ապահովագրողներին չփոխանցված ապահովագրավճարների մեծությունը, 3-րդ սյունակի «Ապահովագրողից վերաապահովագրողին» տողում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ապահովագրական բրոքերի մոտ ապահովագրողներից ստացված, սակայն վերաապահովագրողներին չփոխանցված ապահովագրավճարների մեծությունը, 3-րդ սյունակի «Ապահովագրողից ապահովադրին» տողում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ապահովագրական բրոքերի մոտ ապահովագրողներից հետ ստացված, սակայն ապահովադիրներին չփոխանցված ապահովագրավճարների մեծությունը, իսկ 3-րդ սյունակի «Վերաապահովագրողից ապահովագրողին» տողում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ապահովագրական բրոքերի մոտ վերաապահովագրողներից հետ ստացված, սակայն ապահովագրողներին չփոխանցված ապահովագրավճարների մեծությունը:
67. 4-րդ սյունակի «Ապահովադրից ապահովագրողին» տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովադիրներից հետ ստացված (ապահովագրողներին փոխանցման ենթակա) ընդհանուր ապահովագրական հատուցումների մեծությունը, 4-րդ սյունակի «Ապահովագրողից վերաապահովագրողին» տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովագրողներից հետ ստացված (վերաապահովագրողներին փոխանցման ենթակա) ընդհանուր ապահովագրական հատուցումների մեծությունը, 4-րդ սյունակի «Ապահովագրողից ապահովադրին» տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովագրողներից ստացված (ապահովադիրներին փոխանցման ենթակա) ընդհանուր ապահովագրական հատուցումների մեծությունը, իսկ 4-րդ սյունակի «Վերաապահովագրողից ապահովագրողին» տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վերաապահովագրողներից ստացված (ապահովագրողներին փոխանցման ենթակա) ապահովագրական հատուցումների մեծությունը:
68. 5-րդ սյունակի «Ապահովադրից ապահովագրողին» տողում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ապահովագրական բրոքերի մոտ ապահովադիրներից հետ ստացված, սակայն ապահովագրողներին չփոխանցված ապահովագրական հատուցումների մեծությունը, 5-րդ սյունակի «Ապահովագրողից վերաապահովագրողին» տողում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ապահովագրական բրոքերի մոտ ապահովագրողներից հետ ստացված, սակայն վերաապահովագրողներին չփոխանցված ապահովագրական հատուցումների մեծությունը:
69. 5-րդ սյունակի «Ապահովագրողից ապահովադրին» տողում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ապահովագրական բրոքերի մոտ ապահովագրողներից ստացված, սակայն ապահովադիրներին չփոխանցված ապահովագրական հատուցումների մեծությունը 5-րդ սյունակի «Վերաապահովագրողից ապահովագրողին» տողում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ապահովագրական բրոքերի մոտ վերաապահովագրողներից ստացված, սակայն ապահովագրողներին չփոխանցված ապահովագրական հատուցումների մեծությունը:»:
27) Հավելվածի 70-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«70. Թիվ 5 հաշվետվությունում արտացոլվում է ապահովագրական բրոքերների միջնորդային գործառնությունների՝ ստորև թվարկված տեսակների վերաբերյալ տեղեկատվություն.
1) ապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների, այդ թվում` նաև ապահովագրական խորհրդատվության իրականացում,
2) ապահովագրական պայմանագրերի կնքման կազմակերպում,
3) ապահովագրության պայմանագրերի կատարման օժանդակում,
4) սույն կետի 1)-ին և 2)-րդ ենթակետերով սահմանված գործառնությունները միասին,
5) սույն կետի 1)-ին և 3)-րդ ենթակետերով սահմանված գործառնությունները միասին,
6) սույն կետի 2)-րդ և 3)-րդ ենթակետերով սահմանված գործառնությունները միասին,
7) սույն կետի 1)-ին, 2)-րդ և 3)-րդ ենթակետերով սահմանված գործառնությունները միասին,
8) վերաապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների, այդ թվում` նաև վերաապահովագրության խորհրդատվության իրականացում,
9) վերաապահովագրության պայմանագրերի կնքման կազմակերպում,
10) վերաապահովագրության պայմանագրերի կատարման օժանդակում,
11) սույն կետի 8)-րդ և 9)-րդ ենթակետերով սահմանված գործառնությունները միասին,
12) սույն կետի 8)-րդ և 10)-րդ ենթակետերով սահմանված գործառնությունները միասին,
13) սույն կետի 9)-րդ և 10)-րդ ենթակետերով սահմանված գործառնությունները միասին,
14) սույն կետի 8)-րդ, 9)-րդ և 10)-րդ ենթակետերով սահմանված գործառնությունները միասին:»:
28) Հավելվածի 72-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«72. Այն դեպքում, երբ ապահովագրական բրոքերը միջնորդային գործառնություններ է իրականացնում մեկից ավելի ապահովագրական ընկերությունների հետ, ապա թիվ 5 հաշվետվությունը լրացվում է յուրաքանչյուր ապահովագրական ընկերության համար («Ապահովագրողի ծածկագիրը» տողում լրացվում է տվյալ ապահովագրական ընկերության ծածկագիրը) և ընդհանուր` բոլոր ապահովագրական ընկերությունների տվյալներով («Ապահովագրողի ծածկագիրը» տողում լրացվում է «ԸՆԴԱՄԵՆԸ»):»:
29) Հավելվածի 73-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«73. Թիվ 5 հաշվետվության 3-րդ սյունակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ տվյալ միջնորդային գործառնության տեսակի գծով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված ապահովագրության պայմանագրերի քանակը, 4-րդ սյունակում` համաապահովագրության պայմանագրերի քանակը, 6-րդ սյունակում` վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի քանակը, իսկ 7-րդ սյունակում` մի քանի վերաապահովագրողների մոտ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի քանակը: «Ապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների, այդ թվում` նաև ապահովագրական խորհրդատվության իրականացում» և «Վերաապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների, այդ թվում` նաև վերաապահովագրության խորհրդատվության իրականացում» տողերի դիմաց ապահովագրության, համաապահովագրության, վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի և մի քանի վերաապահովագրողների մոտ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի քանակի վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է այն դեպքում, երբ ապահովագրական բրոքերը տիրապետում է տվյալ տեղեկատվությանը:»:
30) Հավելվածի 74-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«74. Թիվ 5 հաշվետվության 5-րդ սյունակում լրացվում են ապահովագրական բրոքերի կոնկրետ գործառնության տեսակի համար հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված ապահովագրության պայմանագրերի գծով ստացվելիք ընդհանուր միջնորդավճարները, իսկ 8-րդ սյունակում` ապահովագրական բրոքերի միջնորդությամբ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի գծով ստացվելիք միջնորդավճարները կոնկրետ միջնորդային գործառնության տեսակի գծով:»:
31) Հավելվածի 75-րդ կետից հանել «հազար դրամներով, առանց տասնորդական միավորների» բառերը:
32) Հավելվածի 1-7 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հոկտեմբերի 1-ից:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2010 թ. ապրիլի 29 ք. Երևան |
Հավելված 1 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի ապրիլի 27-ի թիվ 86-Ն որոշմամբ |
Հավելված 1 |
Ձև 1
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ԹԻՎ 1)
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ԿՆՔՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՂՅՈՒՍԱԿ 1. ԸՍՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ
Բրոքերային ընկերության անվանում՝ _____________________________
Ամսաթիվ՝ _________________________
հատ/հազար դրամ |
Ապա-հովա-գրողի ծած-կագիրը |
Ապահովա-գրության պայմանագրերի քանակը |
Համաապա-հովագրության պայմանագրերի քանակը |
Ապահովագրական գումարներ |
Ապահովա-գրավճարներ |
Միջնորդա-վճարներ ապահովա-դիրներից |
Ապահովագրական հատուցումների քանակ (հատ) |
Ապահովա- | |||||||
հաշ-վետու ժա-մանակա-շրջանի ընթաց-քում կնքված |
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի վերջին օրվա դրու-թյամբ |
հաշվետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում կնքված |
հաշվետու ժամա-նակա-շրջանի վերջին օրվա դրու-թյամբ |
հաշ-վետու ժա-մանակա-շրջանի ընթաց-քում կնքված ապ. պայ-մանա-գրերի գծով |
հաշ-վետու ժա-մանակա-շրջանի վերջին օրվա դրու-թյամբ գործող ապ. պայ-մանա-գրերի գծով |
հաշվետու ժամա-նակա-շրջանի ընթացքում կնքված ապ. պայ-մանա-գրերի գծով |
հաշվետու ժամա-նակա-շրջանի ընթացքում ապահո-վագրողին փաստացի փոխանց-ված |
ֆիզի-կական անձան-ցից |
իրավա-բանա-կան անձան-ցից |
փոխանց-ված |
փոխանց-ման ենթակա |
փոխանց-ված |
փոխանց-ման ենթակա | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
Ղեկավար՝ |
___________________ |
անուն, ազգանուն | |
Կ. Տ. |
|
Գլխավոր հաշվապահ՝ |
___________________ |
անուն, ազգանուն |
Հավելված 2 |
Ձև 1
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ԹԻՎ 1)
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ԿՆՔՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՂՅՈՒՍԱԿ 2. ԸՍՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԻ
Բրոքերային ընկերության անվանում՝ _____________________________
Ամսաթիվ՝ _________________________
հատ/հազար դրամ |
Ապահովագրության տեսակը |
Ապահովա-գրության պայմանագրերի քանակը |
Համաապահո-վագրության պայմանագրերի քանակը |
Ապահովագրական գումարներ |
Ապահովա-գրավճարներ |
Միջնորդա-վճարներ ապահովա-դիրներից |
Ապահովա-գրական հատուցումների քանակ (հատ) |
Ապահովա-գրական հատուցումների մեծություն | ||||||||
հաշվետու ժամանա-կաշրջանի ընթացքում կնքված |
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի վերջին օրվա դրու-թյամբ |
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում կնքված |
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի վերջին օրվա դրու-թյամբ |
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում կնքված ապ. պայմա-նագրերի գծով |
հաշվետու ժամա-նակա-շրջանի վերջին օրվա դրությամբ գործող ապ. պայմա-նագրերի գծով |
հաշվետու ժամա-նակա-շրջանի ընթացքում կնքված ապ. պայմա-նագրերի գծով |
հաշվետու ժամա-նակա-շրջանի ընթացքում ապահո-վագրողին փաստացի փոխանց-ված |
ֆիզի-կական անձան-ցից |
իրավա-բանա-կան անձան-ցից |
փոխանց-ված |
փոխանց-ման ենթակա |
փոխանց-ված |
փոխանց-ման ենթակա | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 | |
1 |
Ոչ կյանքի ապահովագրություն, այդ թվում՝ |
||||||||||||||
1.1 |
Դժբախտ պատահարներից ապահովագրություն |
||||||||||||||
1.2 |
Առողջության ապահովագրություն |
||||||||||||||
1.3 |
Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն |
||||||||||||||
1.4 |
Երկաթուղային տրանսպորտի ապահովագրություն |
||||||||||||||
1.5 |
Օդանավերի ապահովագրություն |
||||||||||||||
1.6 |
Ջրային փոխադրամիջոցների ապահովագրություն |
||||||||||||||
1.7 |
Փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն |
||||||||||||||
1.8 |
Հրդեհից ու բնական աղետներից ապահովագրություն |
||||||||||||||
1.9 |
Գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն |
||||||||||||||
1.10 |
Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն |
||||||||||||||
1.11 |
Օդանավերի օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն |
||||||||||||||
1.12 |
Ջրային փոխադրամիջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն |
||||||||||||||
1.13 |
Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն |
||||||||||||||
1.14 |
Վարկի ապահովագրություն |
||||||||||||||
1.15 |
Երաշխիքի տրամադրում |
||||||||||||||
1.16 |
Ֆինանսական վնասների ապահովագրություն |
||||||||||||||
1.17 |
Դատական և արտադատական իրավական ծախսերի ապահովագրություն |
||||||||||||||
1.18 |
Աջակցության ապահովագրություն |
||||||||||||||
1.19 |
Դժբախտ պատահարներից և առողջության ապահովագրություն |
||||||||||||||
1.20 |
Ավտոմեքենաների ապահովագրություն |
||||||||||||||
1.21 |
Ծովային և տրանսպորտային ապահովագրություն |
||||||||||||||
1.22 |
Ավիացիոն ապահովագրություն |
||||||||||||||
1.23 |
Հրդեհից և գույքին պատճառվող այլ վնասներից ապահովագրություն |
||||||||||||||
2 |
Կյանքի ապահովագրություն, |
||||||||||||||
2.1 |
Կյանքի ապահովագրություն |
||||||||||||||
2.2 |
Ամուսնության, ծնունդի ապահովագրություն |
||||||||||||||
2.3 |
Ներդրումային ակտիվներին կապվող ապահովագրություն |
||||||||||||||
2.4 |
Տոնտին ապահովագրություն |
||||||||||||||
2.5 |
Կապիտալի հատուցման ապահովագրություն |
||||||||||||||
2.6 |
Կենսաթոշակային հիմնադրամների ապահովագրություն |
||||||||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
Ղեկավար՝ |
___________________ |
անուն, ազգանուն | |
Կ. Տ. |
|
Գլխավոր հաշվապահ՝ |
___________________ |
անուն, ազգանուն |
Հավելված 3 |
Ձև 2
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ԹԻՎ 2)
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՂՅՈՒՍԱԿ 1. ԸՍՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ
Բրոքերային ընկերության անվանում՝ _____________________________
Ամսաթիվ՝ _________________________
հատ/հազար դրամ |
Ապա-հովա-գրողի ծած-կագիրը |
Վերա-ապահո-վագրողի ծած-կագիրը |
Վերա-ապահո-վագրողի անվա-նումը |
Վերաապա-հովագրված ապահովա-գրության պայմանագրերի քանակ (հատ) |
Մի քանի վերաապահո-վագրողների մոտ վերաապա-հովագրված ապահովա-գրության պայմանագրերի քանակ (հատ) |
Վերաապահո-վագրողների բաժինը վերաապա-հովագրված ապահովագրության պայմանագրերի ապահովագրական գումարներում |
Վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի գծով վերաապա-հովագրողներին փոխանցվելիք ապահովա-գրավճարներ |
Միջ-նորդա-վճարներ ապա-հովա-գրող-ներից |
Միջ-նորդա- |
Վերաապա-հովագրված ապահովագրության պայմանագրերի գծով ապահովագրական հատուցումների քանակ (հատ) |
Վերաապա-հովագրված ապահովագրության պայմանագրերի գծով ապահովագրական հատուցումների մեծություն | ||||||
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում |
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի վերջին օրվա դրու-թյամբ գործող |
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում |
հաշվետու ժամա-նակա-շրջանի վերջին օրվա դրու-թյամբ գործող |
հաշվետու ժամա-նակա-շրջանի ընթացքում վերա-ապա-հովա-գրված ապ. պայմա-նագրերի գծով |
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի վերջին օրվա դրու-թյամբ գործող վերա-ապահո-վագրված ապ. պայ-մանա-գրերի գծով |
հաշվետու ժամանակա-շրջանի ընթացքում վերաապա-հովագրված ապ. պայմա-նագրերի գծով |
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում փաս-տացի փոխանց-ված |
փոխանց-ված |
փոխանց-ման ենթակա |
փոխանց-ված |
փոխանց-ման ենթակա | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 | |
ԸՆԴԱ-ՄԵՆԸ |
Ղեկավար՝ |
___________________ |
անուն, ազգանուն | |
Կ. Տ. |
|
Գլխավոր հաշվապահ՝ |
___________________ |
անուն, ազգանուն |
Հավելված 4 |
Ձև 2
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ԹԻՎ 2)
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՂՅՈՒՍԱԿ 2. ԸՍՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԻ
Բրոքերային ընկերության անվանում՝ _____________________________
Ամսաթիվ՝ _________________________
հատ/հազար դրամ |
Ապահովագրության տեսակը |
Վերաապահո-վագրված ապահովա-գրության պայմանագրերի քանակ |
Մի քանի վերա-ապահովա-գրողների մոտ վերաապահո-վագրված ապահովա-գրության պայմանա-գրերի քանակ (հատ) |
Վերաապահովա- |
Վերաապահովա- |
Միջ-նորդա-վճարներ ապա-հովա-գրող-ներից |
Միջ-նորդա-վճարներ վերա-ապա-հովա-գրող-ներից |
Վերաապահո- |
Վերաապահո- | |||||||
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում |
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի վերջին օրվա դրու-թյամբ գործող |
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում |
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի վերջին օրվա դրու-թյամբ գործող |
հաշվետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում վերա-ապա-հովա-գրված ապ. պայմա-նագրերի գծով |
հաշվետու ժամա-նակա-շրջանի վերջին օրվա դրությամբ գործող վերա-ապա-հովա-գրված ապ. պայմա-նագրերի գծով |
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում վերա-ապա-հովա-գրված ապ. պայմա-նագրերի գծով |
հաշ-վետու ժամա-նակա-շրջանի ընթաց-քում փաստացի փոխանց-ված |
փոխանց-ված |
փոխանց-ման ենթակա |
փոխանց-ված |
փոխանց-ման ենթակա | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
1 |
Ոչ կյանքի ապահովագրություն, այդ թվում՝ |
||||||||||||||
1.1 |
Դժբախտ պատահարներից ապահովագրություն |
||||||||||||||
1.2 |
Առողջության ապահովագրություն |
||||||||||||||
1.3 |
Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն |
||||||||||||||
1.4 |
Երկաթուղային տրանսպորտի ապահովագրություն |
||||||||||||||
1.5 |
Օդանավերի ապահովագրություն |
||||||||||||||
1.6 |
Ջրային փոխադրամիջոցների ապահովագրություն |
||||||||||||||
1.7 |
Փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն |
||||||||||||||
1.8 |
Հրդեհից ու բնական աղետներից ապահովագրություն |
||||||||||||||
1.9 |
Գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն |
||||||||||||||
1.10 |
Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն |
||||||||||||||
1.11 |
Օդանավերի օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն |
||||||||||||||
1.12 |
Ջրային փոխադրամիջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն |
||||||||||||||
1.13 |
Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն |
||||||||||||||
1.14 |
Վարկի ապահովագրություն |
||||||||||||||
1.15 |
Երաշխիքի տրամադրում |
||||||||||||||
1.16 |
Ֆինանսական վնասների ապահովագրություն |
||||||||||||||
1.17 |
Դատական և արտադատական իրավական ծախսերի ապահովագրություն |
||||||||||||||
1.18 |
Աջակցության ապահովագրություն |
||||||||||||||
1.19 |
Դժբախտ պատահարներից և առողջության ապահովագրություն |
||||||||||||||
1.20 |
Ավտոմեքենաների ապահովագրություն |
||||||||||||||
1.21 |
Ծովային և տրանսպորտային ապահովագրություն |
||||||||||||||
1.22 |
Ավիացիոն ապահովագրություն |
||||||||||||||
1.23 |
Հրդեհից և գույքին պատճառվող այլ վնասներից ապահովագրություն |
||||||||||||||
2 |
Կյանքի ապահովագրություն, այդ թվում՝ |
||||||||||||||
2.1 |
Կյանքի ապահովագրություն |
||||||||||||||
2.2 |
Ամուսնության, ծնունդի ապահովագրություն |
||||||||||||||
2.3 |
Ներդրումային ակտիվներին կապվող ապահովագրություն |
||||||||||||||
2.4 |
Տոնտին ապահովագրություն |
||||||||||||||
2.5 |
Կապիտալի հատուցման ապահովագրություն |
||||||||||||||
2.6 |
Կենսաթոշակային հիմնադրամների ապահովագրություն |
||||||||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
Ղեկավար՝ |
___________________ |
անուն, ազգանուն | |
Կ. Տ. |
|
Գլխավոր հաշվապահ՝ |
___________________ |
անուն, ազգանուն |
Հավելված 5 |
Ձև 3
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ԹԻՎ 3)
ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բրոքերային ընկերության անվանում՝ _____________________________
Ամսաթիվ՝ _____________________________
Վերաապահովագրողի ծածկագիրը |
Վերաապա-հովագրողի անվանումը |
Վարկանիշը |
Վերաապա-հովագրողին վարկանշող կազմակեր-պության անվանումը |
Վերաապա-հովագրողի գտնվելու վայրը (երկիր, քաղաք) |
Վերաապա-հովագրողի ինտերնետային կայք |
Բրոքերի միջնորդությամբ կնքված վերաապահովագրության պայմանագիր | |||||
Ֆակուլտատիվ |
Օբլիգատոր |
Ապահովա-գրության դաս | |||||||||
սկիզբ |
վերջ |
սկիզբ |
վերջ | ||||||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 | |
Ղեկավար՝ |
___________________ |
անուն, ազգանուն | |
Կ. Տ. |
|
Գլխավոր հաշվապահ՝ |
___________________ |
անուն, ազգանուն |
Հավելված 6 |
Ձև 4
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ԹԻՎ 4)
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բրոքերային ընկերության անվանում՝ _____________________________
Ամսաթիվ՝ _____________________________
հազար դրամ |
Ստացված ընդհանուր ապահո-վագրավճար |
Ստացված, սակայն չփոխանցված ապահովա-գրավճար |
Ստացված ընդհանուր ապահովա-գրական հատուցում |
Ստացված, սակայն չփոխանցված ապահովագրական հատուցում | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Ապահովադրից ապահովագրողին |
||||
Ապահովագրողից վերաապահովագրողին |
||||
Ապահովագրողից ապահովադրին |
||||
Վերաապահովագրողից ապահովագրողին |
Ղեկավար՝ |
___________________ |
անուն, ազգանուն | |
Կ. Տ. |
|
Գլխավոր հաշվապահ՝ |
___________________ |
անուն, ազգանուն |
Հավելված 7 |
Ձև 5
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ԹԻՎ 5)
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԻ ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բրոքերային ընկերության անվանում՝ _____________________________
Ամսաթիվ՝ _____________________________
հատ/հազար դրամ |
Ապահովագրողի ծածկագիրը --------------------------------------------- | |||||||
Միջնորդային գործառ-նությունների տեսակները |
Ապահովագրության գծով |
Վերաապահովագրության գծով | |||||
Ապահովա-գրության պայմանա-գրերի քանակ |
Համա-ապահո-վագրության պայմանա-գրերի քանակ |
Միջնոր-դավճարներ |
Վերաապա-հովագրված ապահովա-գրության պայմա-նագրերի քանակ |
Մի քանի վերաապա-հովագրողների մոտ վերաապա-հովագրված ապահովա-գրության պայմանագրերի քանակ |
Միջնորդա-վճարներ | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
Ապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների, այդ թվում` նաև ապահովագրական խորհրդատվության իրականացում |
||||||
2. |
Ապահովագրական պայմանագրերի կնքման կազմակերպում |
||||||
3. |
Ապահովագրության պայմանագրերի կատարման օժանդակում |
||||||
4. |
1-ին և 2-րդ կետերով սահմանված գործառնությունները միասին |
||||||
5. |
1-ին և 3-րդ կետերով սահմանված գործառնությունները միասին |
||||||
6. |
2-րդ և 3-րդ կետերով սահմանված գործառնությունները միասին |
||||||
7. |
1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված գործառնությունները միասին |
||||||
8. |
Վերաապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների, այդ թվում` նաև վերաապահովագրության խորհրդատվության իրականացում |
||||||
9. |
Վերաապահովագրության պայմանագրերի կնքման կազմակերպում |
||||||
10. |
Վերաապահովագրության պայմանագրերի կատարման օժանդակում |
||||||
11. |
8-րդ և 9-րդ կետերով սահմանված գործառնությունները միասին |
||||||
12. |
8-րդ և 10-րդ կետերով սահմանված գործառնությունները միասին |
||||||
13. |
9-րդ և 10-րդ կետերով սահմանված գործառնությունները միասին |
||||||
14. |
8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով սահմանված գործառնությունները միասին |
||||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
Ղեկավար՝ |
___________________ |
անուն, ազգանուն | |
Կ. Տ. |
|
Գլխավոր հաշվապահ՝ |
___________________ |
անուն, ազգանուն |