Գլխավոր տեղեկություն
Համար
N 824-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.07.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.08.11/39(773) Հոդ.809
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.06.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.07.2010

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունիսի 2010 թվականի N 824-Ն

 

ՏԱՐԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի կատարումը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներից տուժած բնակչության կենսագործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել տարահանված բնակչության տեղաբաշխման տեղամասերում կենսաապահովման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` ապահովել տարահանված բնակչության տեղաբաշխման տեղամասերում կենսաապահովման պլանավորումը և իրականացումը:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) ղեկավարներին ապահովել տարահանված բնակչությանը տեղաբաշխման տեղամասերում կենսաապահովման պլանավորումը և իրականացումը:

4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` համակարգել պետական տարածքային կառավարման մարմինների կողմից տարահանված բնակչությանը տեղաբաշխման տեղամասերում կենսաապահովման պլանավորման գործընթացները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հուլիսի 8
Երևան

 
 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

հունիսի 24-ի N 824-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՏԱՐԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների հետևանքով տարահանված բնակչության տեղաբաշխման տեղամասերում կենսաապահովման գործընթացը:

2. Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) վրա, որոնք կազմակերպում և իրականացնում են տարահանված բնակչության տեղաբաշխման տեղամասերում կենսաապահովումը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում տարերային ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքով տարահանված և տեղաբաշխված բնակչության կենսաապահովման առաջնահերթ կարիքները, առաջին հերթին, բավարարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև մարդասիրական օգնության ձևով այլ պետությունների կառավարությունների, միջազգային մարդասիրական կազմակերպությունների կողմից տրամադրված միջոցների հաշվին:

4. Սույն կարգում կիրառված հիմնական հասկացություններն են`

1) արտակարգ իրավիճակում տուժած՝ նշված իրավիճակների հետևանքով վիրավորված (մարմնական վնասվածքներ ստացած), թունավորված, վարակված (ախտահարված) կամ նյութական ու բարոյական կորուստներ կրած, ինչպես նաև տարահանված անձ (անձինք).

2) բնակչության կենսաապահովում` բնակչության կենսագործունեության համար նրա ֆիզիոլոգիական, նյութական և հոգևոր պահանջմունքների բավարարման նպատակով անհրաժեշտ նվազագույն պայմանների ստեղծում և պահպանում.

3) բնակչության կենսաապահովման համակարգ` արտակարգ իրավիճակում մարդու կյանքի և առողջության պաշտպանության և պահպանության համար անհրաժեշտ նվազագույն պայմանների ստեղծման նպատակով կառավարման մարմիններից, ծառայություններից, կազմավորումներից և բնակչության կենսաապահովման միջոցներից կազմված համակարգ.

4) բնակչության կենսաապահովման տարածքային համակարգ` Հայաստանի Հանրապետության մեկ վարչատարածքային բաժանման սահմանում խնդիրները լուծող կենսաապահովման համակարգ.

5) բնակչության կենսաապահովման ենթահամակարգ` արտակարգ իրավիճակում բնակչության կենսաապահովման համակարգի մաս՝ որոշակի կենսաապահովման տարատեսակ իրականացնող (օրինակ՝ ջրամատակարարման, կոմունալ-կենցաղային, մթերային մատակարարման ենթահամակարգեր և այլն) ենթահամակարգ.

6) արտակարգ իրավիճակում բնակչության կենսաապահովման ժամանակաշրջան` սահմանափակված արտակարգ իրավիճակի առաջացման սկզբից մինչև վերջ բնակչության կենսաապահովման կենսականորեն անհրաժեշտ կարևոր ռեսուրսների դեֆիցիտի վերացման, առօրյա պայմանների չափանիշներով բնակչության կայուն մատակարարման անցման ժամանակահատված.

7) արտակարգ իրավիճակում տուժած բնակչության կենսաապահովման առաջնահերթ պահանջներ` բնակչության կենսաապահովման ժամանակաշրջանում կյանքի և առողջության պահպանման համար անհրաժեշտ, կենսական կարևոր նյութական միջոցներ և ծառայություններ.

8) բնակչության կենսաապահովման չափաքանակներ` տուժած բնակչության հիմնական պահանջմունքների ապահովման համար ծառայությունների և նյութական միջոցների ծավալներ (քանակներ).

9) խմելու-տնտեսական ջրով ապահովում` բնակչությանը և բնակչության կենսաապահովման համակարգի ուժերին ջրով ապահովման համար ջրի արդյունահանում, մաքրում և վարակազերծում, պահպանում, պաշարների լրացում, տեղափոխում ու բաշխում.

10) սննդամթերքով ապահովում` տուժած բնակչությանը և բնակչության կենսաապահովման համակարգի ուժերին սննդամթերքով ապահովման համար դրանց արտադրություն, պահպանում, տեղափոխում ու բաշխում.

11) առաջին անհրաժեշտության առարկաներով ապահովում` տուժած բնակչությանը և բնակչության կենսաապահովման համակարգի ուժերին ամենօրյա արդյունաբերական ապրանքներով (օրինակ՝ հագուստ, կոշիկ, անկողնային պարագաներ, տնտեսական ապրանքներ և ճաշասենյակային սպասք և այլն) ապահովման համար դրանց արտադրություն, պահպանում, տեղափոխում ու բաշխում.

12) կացարանով ապահովում` տուժած բնակչությանը և բնակչության կենսաապահովման ուժերին կացարաններով ապահովման համար աղետի գոտում պահպանված բնակելի տարածքների օգտագործում, ինչպես նաև տարահանման տարածքներում ժամանակավոր կացարանների փոխադրում, ծավալում և կառուցում.

13) կոմունալ-կենցաղային ծառայություններով ապահովում` տուժած բնակչությանը և բնակչության կենսաապահովման ուժերին ջեռուցման (տաքության), լուսավորության, տարածքների սանիտարական մաքրման, բաղնիքալվացքարանային, հուղարկավորության և այլ անհրաժեշտ ծառայությունների ապահովում.

14) բժշկական օգնության և սպասարկման ու սանիտարահամաճարակային անվտանգության ապահովում` տուժած բնակչությանը և բնակչության կենսաապահովման ուժերին առաջին բուժօգնության (որակավորված և մասնագիտացված) հետագա տարահանմամբ (ըստ ցուցումների) բուժական կազմակերպություններ ստացիոնար բուժման համար, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում.

15) տրանսպորտային ապահովում` վտանգավոր (աղետի) գոտուց տուժած բնակչության տարահանման (տեղափոխման), ինչպես նաև կենսաապահովման բոլոր տեսակների նյութական ռեսուրսների մատակարարման խնդիրների լուծման համար միջոցառումների իրականացում.

16) արտակարգ իրավիճակների ժամանակ տեղեկատվական ապահովում` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության և այլ կառավարման մարմինների կողմից տեղեկատվության հավաքագրման, պահպանման, թարմացման և յուրաժամանակ փոխանցման, ինչպես նաև բնակչությանն արտակարգ իրավիճակների ծագման հավանականության (փաստի), դրա հնարավոր հետևանքների, աղետի գոտում, երթուղիներում և տարահանման տարածքներում վարքի կանոնների մասին գործընթացները.

17) բնակչության կենսաապահովման համակարգի ուժեր` արտակարգ իրավիճակներում բնակչության կենսաապահովման խնդիրների լուծումը ժամանակավոր կամ մշտական իրականացնող միավորումներ և կազմավորումներ.

18) տարահանված և տեղաբաշխված բնակչություն` վտանգավոր տարածքից անվտանգ տարածք ժամանակավոր տեղափոխված ու տեղաբաշխված մարդիկ.

19) բնակչության կենսաապահովման տարածքային համակարգերի արտադրական հնարավորություններ` ռեսուրսների քանակը (ծառայությունների ծավալը), որոնք կարող են տրամադրվել տարահանված բնակչության տեղաբաշխման տարածքներում նրանց կարիքների բավարարման համար` կենսաապահովման ժամանակահատվածի ամբողջ ընթացքում:

5. Տարահանված բնակչության կենսաապահովման գործընթացը կազմակերպվում է տարածքային սկզբունքով:

6. Տարահանված բնակչության կենսաապահովման միջոցառումները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման (ՔՊ ծառայությունների), տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից:

7. Ըստ կենսաապահովման ուղղությունների` բնակչության կենսաապահովման պլանավորումն իրականացվում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

8. Տեղաբաշխման տեղամասերում տեղաբաշխված բնակչության կենսաապահովման նյութատեխնիկական ապահովումն ու ֆինանսավորումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական պահուստի, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

 

II. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

9. Բնակչության կենսաապահովման վաղօրոք պլանավորման նպատակը հնարավոր արտակարգ իրավիճակների ժամանակ բնակչության կենսաապահովման գործընթացների արդյունավետ իրականացումն է: Բնակչության կենսաապահովման համակարգի և տարածքային ենթահամակարգերի, ինչպես նաև օբյեկտների նախապատրաստման պլանավորումն իրականացվում է կառավարման բոլոր մակարդակներում` հաշվի առնելով դրանց խնդիրները և առանձնահատկությունները: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրապետական մակարդակով մշակում է բնակչության կենսաապահովման գործընթացի նախապատրաստման հանրապետական պլան: Այդ պլանի հիմքը կազմում են Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզերի, համայնքների, Երևան քաղաքի և կազմակերպությունների բնակչության կենսաապահովման գործընթացների նախապատրաստման միջոցառումների պլանները:

10. Տարահանված բնակչության կենսաապահովման գործընթացների նախապատրաստման միջոցառումների պլանների մշակումը ներառում է հետևյալ փուլերը՝

1) միջոցառումների պլանավորման համար ելակետային տվյալների պատրաստում.

2) միջոցառումների ընտրում և հիմնավորում.

3) բնակչության կենսաապահովման տարածքային համակարգի գործունեության պատրաստվածության համար անհրաժեշտ նյութատեխնիկական ու ֆինանսական միջոցների հաշվարկում (միջոցառումների պլանների մշակում):

11. Միջոցառումների պլանները պետք է ունենան հետևյալ հատվածները՝

1) ընդհանուր հատված` ներառյալ բնակչության տարածքային կենսաապահովման համակարգի ելակետային վիճակի բնութագիրը, կենսաապահովման ռեսուրսներով տարահանված բնակչության տեղաբաշխման վայրում պահանջարկների բավարարման փաստացի մակարդակը, այդ թվում` սեփական ռեսուրսների հաշվին, կենսաապահովման ռեսուրսների պաշարների առկայությունը, կենսաապահովման համակարգերի կառավարման կազմակերպական կառուցվածքը.

2) բնակչության կենսաապահովման տարածքային համակարգերի պլանների նախապատրաստման միջոցառումների ընտրումն ու հիմնավորումը (միջոցառումների տնտեսական արդյունավետության, աշխատանքային, նյութատեխնիկական ռեսուրսներով, ընդհանուր ֆինանսական ծախսերի չափանիշներով).

3) միջոցառումների պլանի մշակման և դրա իրագործման ընթացքի կառավարման հսկողություն (հատվածում նշվում են պլանների կոնկրետ մշակողները և կատարողները, միջոցառումների իրականացման ժամկետները, դրանց պարտականությունները և իրավունքները` ելակետային տվյալների պատրաստման փուլերում, պլանների մշակման, դրանց հաստատման և իրականացման հսկողությունը):

 

III. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

12. Ելակետային տվյալների նախապատրաստումը ներառում է`

1) տարահանված և տեղաբաշխված բնակչության թվի և կազմի որոշումը, կենսաապահովման համակարգերի և օբյեկտների, ինչպես նաև պահուստային ռեսուրսների որոշումը.

2) տարահանված բնակչության ժամանակավոր տեղաբաշխման վայրերում նյութական ռեսուրսների և կենսաապահովման ծառայությունների մատուցման պահանջների որոշումը.

3) կենսաապահովման համակարգերի արտադրական հնարավորությունների գնահատումը (յուրաքանչյուր տեսակի համար)` արտադրանքի թողարկման (տրամադրման) և բնակչությանը ծառայությունների մատուցման` հաշվի առնելով վառելիքաէներգետիկ, տրանսպորտային, նյութատեխնիկական և արտադրական ռեսուրսներով ապահովումը, ինչպես նաև կենսաապահովման ռեսուրսների պետական և մասնավոր սեկտորի բազաներում, պահեստներում առկայության գնահատումը և այլն.

4) բնակչության կենսաապահովման տարածքային համակարգի պատրաստականության գնահատումը (կենսաապահովման յուրաքանչյուր տեսակի և ռեսուրսների ու ծառայությունների հաշվեցուցակով):

 

IV. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

13. Կենսաապահովման ռեսուրսների արտադրական ծավալների որոշման ժամանակ անհրաժեշտ է դիտարկել վերջնական արտադրանքի արտադրման տեխնոլոգիական շղթան, քանի որ այդպիսի ռեսուրսների արտադրման հնարավորությունը գնահատվում է ելնելով այդ շղթայի ամենաթույլ օղակի հնարավորություններից:

14. Հանրային սննդի կազմակերպությունների արտադրական հնարավորությունների որոշումը (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ և այլն) անհրաժեշտ է իրականացնել` ելնելով դրանց սննդի տեսականու հերթափոխային արտադրողականությունից` հաշվի առնելով ճաշատեսակների պարզեցումը:

15. Ջրի ծավալը, որը կարող է տրամադրվել բնակչությանը, որոշվում է «ջրի հայթայթում - մաքրում- մղում - մայրուղային ջրատարներ - բաշխիչ ցանցեր» տեխնոլոգիական օղակների հնարավորությունների համաձայն: Տարահանված բնակչության տեղաբաշխման տեղամասերում ջրամատակարարման հնարավորությունների որոշման դեպքում հաշվի են առնվում ջրամատակարարման ստացիոնար համակարգերը, ջրհորները, արտեզյան հորատանցքերը, ջրի մատակարարման տրանսպորտային միջոցները:

16. Հաշվարկներ են կատարվում նաև կենսաապահովման այլ տիպի ռեսուրսների ստացման հնարավորությունների գնահատման դեպքում, որոնց արտադրությունը կապված է կազմակերպությունների փոխկապված գործունեությամբ:

17. Անհրաժեշտ է գնահատել նաև շարժական և ստացիոնար զուգարաններով, հուղարկավորությունների իրականացման, ինչպես նաև կեղտաջրերի հեռացման և վնասազերծման ապահովման հնարավորությունները:

18. Տարահանված բնակչության տեղաբաշխման տեղամասերում տուժած բնակչությանը կացարաններով ապահովման հնարավորությունների որոշման դեպքում հաշվի է առնվում նաև շարժական տնակների, վրանների և այլնի առկայությունը:

19. Բժշկական ծառայության հնարավորությունները որոշվում են երեք ուղղություններով`

1) նախաբժշկական և առաջին բժշկական օգնություն.

2) մասնագիտական և որակյալ օգնության ցուցաբերում ստացիոնար հիմնարկներում.

3) սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում:

 

V. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

20. Տարահանված բնակչության պահանջարկները որոշվում են տարահանվողների կանխատեսվող թվով, կազմով, նրանց բոլոր տեսակի ռեսուրսներով և ծառայություններով ապահովման օրական չափաքանակների համաձայն` հաշվի առնելով, որ տարվա ցուրտ ժամանակաշրջանում բնակչության բոլոր խմբերի ապահովման չափաքանակները` համաձայն N 1 ձևի, պետք է ավելացվեն 10-15 տոկոսով:

21. Բոլոր բժշկական մասնագիտությունների շտապ օգնության բրիգադների բժշկական գույքով ապահովման չափաքանակները սահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից դրանց համալրման հաշվետախտակի համաձայն: Բժշկական անձնակազմով, դեղորայքով և գույքով պահանջարկների գնահատումն իրականացվում է բժշկական օգնության ցուցաբերման ու սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների համար կանխատեսվող պահանջարկի համաձայն:

22. Կացարանների պահանջարկի հաշվարկն իրականացվում է միայն անօթևան մնացած բնակչության համար:

23. Բնակչության խմելու-տնտեսական ջրի պահանջարկի հաշվարկի ժամանակ հաշվի է առնվում ջրի ծախսը հետևյալ ուղղություններով` խմելու և կերակրի պատրաստման կարիքների համար (ներառյալ բանջարեղենի և մրգերի մշակումը, սպասքի լվացումը), սանիտարահիգիենիկ կարիքների համար (լվացում, ցայում, մարդկանց ամբողջական սանիտարական մշակում, սպիտակեղենի լվացք, քիմմաքրում), բժշկական սպասարկման, առաջացող կեղտաջրերի մաքրման և վարակազերծման համար: Հաշվարկներում հաշվի են առնվում նաև ջրի արտադրական օգտագործման կարիքները` սննդամթերքի արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրության (կենդանաբուծություն) համար:

 

VI. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

24. Բնակչության կենսաապահովման տարածքային համակարգի, նրա ենթահամակարգերի և օբյեկտների պատրաստվածությունը բնութագրվում է կենսաապահովման նյութական միջոցներով և մատուցվող ծառայություններով տարահանված բնակչության տեղաբաշխման տեղամասերում առաջնային պահանջարկների ապահովման աստիճանով (մակարդակով): Կենսաապահովման տարածքային համակարգի և դրա ենթահամակարգերի պատրաստվածության գնահատումը կատարվում է բնակչության կենսաապահովման չափաքանակների համաձայն:

25. Դեֆիցիտի որոշման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել յուրաքանչյուր տեսակի կենսաապահովման կազմակերպման և իրականացման առանձնահատկությունները (կենսաապահովման յուրաքանչյուր արտադրանքի արտադրությունը և ծառայության մատուցումը բնակչությանը):

 

VII. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒՄՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

26. Միջոցառումների ընտրումը և գնահատումն իրականացվում են հետևյալ հաջորդականությամբ`

1) միջոցառումների համալիրի կազմում` ուղղված կենսաապահովման ենթահամակարգերի (տեսակների) հնարավորությունների դեֆիցիտի վերացմանը.

2) գնահատվում է այդ միջոցառումների համալիրի արդյունավետությունը (տնտեսական և սոցիալական) և պլանում ընդգրկվելու համար իրականացվում է դրանց վերջնական ընտրությունը.

3) պլանավորվող միջոցառումների իրագործման համար որոշվում են ֆինանսական, աշխատանքային և նյութատեխնիկական միջոցների ծավալները, դրանցով ապահովման եղանակներն ու աղբյուրները:

27. Միջոցառումների արդյունավետության գնահատման ընթացքում անհրաժշտ է դիտարկել նաև միջոցառումները` ուղղված կենսաապահովման օբյեկտների արտադրանքի (ծառայությունների) տեսականու ժամանակավոր կրճատման վրա և դրա արտադրման (ծառայությունների մատուցման) տեխնոլոգիայի պարզեցմանը:

28. Միջոցառումների արդյունավետության գնահատման համար կարելի է օգտագործել սոցիալական չափանիշները` բնակչության շրջանում կորուստների բացառումը, նրա առողջության և աշխատունակության պահպանումը:

29. Միջոցառումների իրականացման ծավալը կախված կլինի տարահանվող բնակչության թվի և կազմի կանխատեսումից:

30. Կենսաապահովման համակարգերի նախապատրաստմանն ուղղված միջոցառումների իրագործման համար ֆինանսական, աշխատանքային և նյութատեխնիկական ռեսուրսների ծավալները որոշվում են համապատասխան նորմատիվային (մեթոդական) փաստաթղթերով:

31. Միջոցառումների իրականացման ֆինանսավորման աղբյուրները և կարգը, նյութատեխնիկական և աշխատանքային ռեսուրսների ծավալների տրամադրումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

32. Պլանում ընդգրկվող միջոցառումների ցանկը, պահանջվող աշխատանքային, նյութատեխնիկական և ֆինանսական ռեսուրսների ծավալները ներկայացվում են` համաձայն N 2 ձևի, համապատասխան ձևերով: Բնակչության կենսաապահովման տեսակների (ենթահամակարգերի) նախապատրաստման ամփոփիչ պլանների ձևերը նշված են N 3 ձևում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 

Ձև N 1

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ 

 

ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԺԵՔԻ ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ

 

  ԱՂՅՈՒՍԱԿ 1.1

 

Բնակչության խմբերը

Էներգիա (կկալ)

Սպիտակուցներ
(գրամ)

Ճարպեր
(գրամ)

Ածխաջրեր
(գրամ)

 Տուժած բնակչություն

2300

58

74

320

 

 ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1.2

NN
ը/կ

Սննդամթերքների անվանումները

Չափի միավորը

Քանակը

1.

Թեփահանված աշորայի և ցորենի I տեսակի ալյուրի խառնուրդից հաց

գրամ/մարդ/օր

250

2.

Ցորենի I տեսակի ալյուրից սպիտակ հաց

գրամ/մարդ/օր

250

3.

II տեսակի ցորենի ալյուր

գրամ/մարդ/օր

15

4.

Ձավարեղեն

գրամ/մարդ/օր

60

5.

Մակարոնեղեն

գրամ/մարդ/օր

20

6.

Կաթ և կաթնամթերք

գրամ/մարդ/օր

200

7.

Միս և մսամթերք

գրամ/մարդ/օր

60

8.

Ձուկ և ձկնեղեն

գրամ/մարդ/օր

25

9.

Ճարպեր

գրամ/մարդ/օր

30

10.

Շաքար

գրամ/մարդ/օր

40

11.

Կարտոֆիլ

գրամ/մարդ/օր

300

12.

Բանջարեղեն

գրամ/մարդ/օր

120

13.

Կերակրի աղ (յոդացված)

գրամ/մարդ/օր

15

14.

Թեյ

գրամ/մարդ/օր

1

15.

Պանիր

գրամ/մարդ/օր

20

16.

Ջուր (խմելու)` մաքրազտված ոչ հանքային
- ամառային ամիսների ընթացքում

լիտր/մարդ/օր
լիտր/մարդ/օր

2.5
5.0

ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ՏՐՎԵԼԻՔ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ

 

 ԱՂՅՈՒՍԱԿ 1.3

NN
ը/կ

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

Չափաքանակը (գրամ)

փոխարինվող մթերքի

փոխարինիչի

1

2

3

4

1

I տեսակի և թեփահան տարեկանի ալյուրի խառնուրդից հացը փոխարինել՝

ա) պաքսիմատով՝ թեփահան տարեկանի պաստառի և II տեսակի ալյուրներից

բ) հասարակ գալետներով՝ ցորենի պաստառի և
II տեսակի ալյուրներից

գ) թեփահան տարեկանի ալյուրով

դ) ցորենի I տեսակի ալյուրով

ե) հացով՝ ցորենի II տեսակի ալյուրից

զ) սպիտակ հացով՝ ցորենի I տեսակի ալյուրից

100

 

 

 

 

60

 

 

60

 

42

 

28

 

95

 

90

2.

Սպիտակ հացը՝ ցորենի I տեսակի ալյուրից փոխարինել՝

ա) պաքսիմատով՝ ցորենի I տեսակի ալյուրից

բ) ցորենի I տեսակի ալյուրով

գ) հասարակ գալետներով՝ ցորենի I տեսակի ալյուրից

դ) հասարակ և կտրտած գլանահացով՝ ցորենի I տեսակի ալյուրից

ե) հացով՝ ցորենի բարձր տեսակի ալյուրից

զ) հացով՝ ցորենի II տեսակի ալյուրից

100

 

 

65

 

75

 

65

 

95

 

 

85

 

 

105

3.

Ձավարեղենը փոխարինել՝

ա) մակարոնեղենով

բ) ձավարեղենի, ձավարաբանջարեղենի խտակերով և բանջարեղենով

գ) թարմ կարտոֆիլով

դ) թարմ բանջարեղենով

ե) թթվեցրած և աղադրած բանջարեղենով

զ) չորացրած կարտոֆիլով և բանջարեղենով, չոր կարտոֆիլի խյուսով, սուբլիմացիոն եղանակով չորացրած կարտոֆիլով և բանջարեղենով

է) բանջարեղենի պահածոներով՝ առաջին կերակ-րատեսակների առանց մսի

ը) լցոնած բանջարեղենի պահածոներով

թ) նախաճաշ-բանջարեղենային պահածոներով

100

 

 

100

 

100

 

 

500

 

500

 

500

 

100

 

 

 

 

 

375

 

250

 

375

4.

Տավարի, ոչխարի, խոզի միսը փոխարինել՝

ա) ոսկորներով մսի կտորներով

բ) առանց ոսկորների` մսի կտորներով

գ) առաջին տեսակի սուբմթերքներով

դ) երկրորդ տեսակի սուբմթերքներով

ե) մաքրած թռչնի մսով

զ) չմաքրած և կիսամաքրած թռչնի մսով

է) ապխտեղեն (երշիկ, խոզապուխտ, երբուծ, ռուլետ)

ը) մսի տարբեր պահածոներով

թ) ոսկորով թռչնամսի պահածոներով

ժ) ձկնեղենով (սառեցրած, պաղեցրած, աղադրած առանց գլխի)

ժա) ձկան տարբեր պահածոներով

ժբ) շրդանյութով պատրաստած չոր պանրով

ժգ) հալած պանրով

ժդ) հավի ձվով (հատ)

100

 

 

100

 

80

 

 

100

 

300

 

100

 

120

 

60

 

75

 

100

 

150

 

 

120

 

48

 

 

72

 

2

5.

Կենդանական հալած ճարպը, մարգարինը փոխարինել՝

ա) կովի կարագով

բ) բուսական յուղով

գ) հում ճարպով

դ) ապխտած ճարպով

100

 

 

67

 

100

 

130

 

 

100

6.

Շաքարը փոխարինել՝

ա) կարամելով

բ) մուրաբայով, ջեմով, պովիդլոյով

գ) մարմելադով

դ) թխվածքաբլիթով

ե) վաֆլիով

զ) հալվայով

100

 

 

50

 

140

 

130

 

100

 

100

 

 

120

7.

Սև բայխաթեյը փոխարինել՝

ա) լուծվող թեյով

բ) սուրճի ըմպելիքով

100

 

 

80

 

800

8.

5-րդ, 6-րդ, 7-րդ կարգի սիգարետները փոխարինել՝

ա) 5-րդ կարգի գլանակով

12

12

 

ՄԻՆՉԵՎ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈՒԺԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՆԵՐԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԿԱՆ ՌԱՑԻՈՆԸ

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1.4

 

NN
ը/կ

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՔԱՆԱԿԸ (գրամ)

մինչև
3 ամսական

4-6
ամսական

7-9
ամսական

10-12
ամսական

1.

Հացամթերք՝
ա) ցորենի հաց (կամ պաքսիմատ)
բ) տարեկանի հաց

   

 

10

_

 

40

15

2.

Ձավարեղեն, մակարոնեղեն՝
ա) «հերկուլես»
բ) բրնձի
գ) սպիտակահատի
դ) հնդկացորենի
ե) մակարոնեղեն

 

16

8

 

8

 

18

18

_

4.5

_

4.5

30

30

3

3

5

6

3.

Կարտոֆիլ

 

70

70

100

4.

Բանջարեղեն, ընդամենը
այդ թվում՝
ա) գազար
բ) բազուկ
գ) սպիտակագլուխ կաղամբ
դ) քաղցր տաքդեղ
ե) սոխ
զ) կանաչեղեն և այլ բանջարեղեն
է) կանաչ ոլոռ

 

70

 

28

5

28

 

 

9

70

 

28

5

28

_

_

9

_

100

 

30

10

36

1

5

13

5

5.

Մրգեր՝
ա) մրգային պյուրե
բ) մրգային հյութ
գ) չրեր

10-30

 

50

40

 

100

50

_

 

100

50

10

6.

Շաքար, հրուշակեղեն՝
թխվածքաբլիթ

 

 

_

10

10-15

20

7.

Բուսական յուղ

 

1-2

2-4

4-6

8.

Ձուկ և ձկնամթերքներ

   

30

40

9.

Միս և մսամթերքներ՝
 միս (արգանակի համար)

   

60

80

10.

Կաթ և կաթնամթերքներ՝
ա) կաթնային խառնուրդներ
բ) չոր կաթ կամ մանկական կեր
գ) մածուն
դ) կաթնաշոռ
ե) կարագ` սերուցքային

 

90

 

 

70

80

 

40

2

 

55

180

100

50

5

 

55

200

100

50

10

11.

Ձու (հատ)

 

1/4

1/2

1

 

ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ՋՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ

ԱՂՅՈՒՍԱԿ 1.5

NN
ը/կ

Ջրօգտագործման տեսակները

Չափի միավորը

Քանակը

1

2

3

4

1.

Խմելու ջուր
- չափահաս բնակչության և պատանիների համար
(14-ից և ավելի)
- 1 տարեկանից մինչև 14 տարեկան երեխաների և կերակրող մայրերի համար

լիտր/մարդ.օր

2,5

5,0

2.

Սննդի պատրաստում, լվացում, այդ թվում`
- սննդի պատրաստում և խոհանոցային ամանեղենի լվացում
- անհատական ամանեղենի լվացում
- դեմքի և ձեռքերի լվացում

լիտր/մարդ.օր
լիտր/մարդ.օր լիտր/մարդ.օր լիտր/մարդ.օր

7,5

3,5

 

1,0

3,0

3.

Մարդկանց սանիտարահիգիենիկ պահանջների բավարարում և կացարանների սանիտարահիգիենիկ վիճակի ապահովում

լիտր/մարդ.օր

21,0

4.

Հացի և հացամթերքի թխում

լիտր/կգ

1,0

5.

Քիմմաքրման և լվացքատան ապահովում

լիտր/կգ

40,0

6.

Բժշկական հիմնարկների ապահովում

լիտր/մարդ.օր

50,0

7.

Մարդկանց լրիվ սանիտարահիգիենիկ մշակում

լիտր/մարդ

45,0

ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՀԱԳՈՒՍՏԻ, ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏԻ ԵՎ ԿՈՇԻԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԼՐԱԿԱԶՄԵՐԸ

ԱՂՅՈՒՍԱԿ 1.6

Տարվա եղանակը

Տղամարդկանց համար

Կանանց համար

հագուստի, ներքնազգեստի և կոշիկի անվանումը

քանակը

հագուստի, ներքնազգեստի և կոշիկի անվանումը

քանակը

1

2

3

4

5

Ամառ

Անդրավարտիք
Վերնաշապիկ
Կիսագուլպա, զույգ
Ներքնազգեստ
(անթև շապիկ, կիսավարտիք)
Կոշիկ ամառային, զույգ

1

1

1

1

1

Ամառային զգեստ
Գուլպա, զույգ
Ներքնազգեստ
(լրակազմ` 2 առարկայից)
Կոշիկ ամառային, զույգ

1

1

1

 

1

Ձմեռ

Վերարկու, բաճկոն
Կոստյում
Վերնաշապիկ
Ներքնազգեստ
(լրակազմ` 2 առարկայից)Կիսագուլպա, զույգ
Ձմեռային գլխարկ
Կոշիկ ձմեռային, զույգ
Ձեռնոց, թաթման, զույգ

1

1

1

 

1

1

1

1

1

Վերարկու, բաճկոն
Զգեստ, կոստյում
Ներքնազգեստ
(լրակազմ` 2 առարկայից)
Գուլպա, զույգ
Գլխաշոր
Գործած գլխարկ
Կոշիկ ձմեռային, զույգ
Ձեռնոց, թաթման, զույգ

1

1

1

 

1

1

1

1

1

Գարուն
Աշուն

Թիկնոց, բաճկոն
Կոստյում
Վերնաշապիկ
Ներքնազգեստ
(լրակազմ` 2 առարկայից)
Կիսագուլպա, զույգ
Գլխարկ (կեպի, բերետ)
Կոշիկ, զույգ

1

1

 

1

1

1

1

1

Թիկնոց, բաճկոն
Զգեստ, կոստյում
Ներքնազգեստ
(լրակազմ` 2 առարկայից)
Գուլպա, զույգ
Գլխաշոր
Կոշիկ, զույգ

1

1

1

 

1

1

1

 ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՀԱԳՈՒՍՏԻ, ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏԻ ԵՎ ԿՈՇԻԿԻ ՏԵՍԱԿԱԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓՍԵՐԸ

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1.7

Ապրանքատեսակը

Տղամարդկանց տարբերակ

Կանանց տարբերակ

չափսերը

%

հասակը

%

չափսերը

%

հասակը

%

Վերնահագուստ

Վերարկու

Բաճկոն, կոստյում

Ներքնազգեստ

Զգեստ

88

92

96

100

104

108

17

24

25

17

10

5

 

164

170

176

182

 

30

40

25

5

88

92

96

100

104

108

116

20

20

20

15

10

7

2

   








Տղամարդու վերնաշապիկ

38/44

39/46

40/48

41/50

42/52

43/54

44/56

46/60

17

24

25

17

10

5

1

1

164

170

176

182

30

40

25

5

       








Կոշիկ

38

40

41

42

43

44

45

46

5

9

13

32

14

10

12

3

2

Մարմնեղության չափը

34

35

36

37

38

39

40

41

3

13

12

15

31

11

7

8

Մարմնեղության չափը

նեղ

միջին

լայն

10

60

30

նեղ

միջին

լայն

10

60

30


Գուլպա, կիսագուլպա



25

27

29

31



9

45

14

22

կոշիկի չափսով

 



23

25

27

29



25

46

18

8

կոշիկի չափսով

 

40, 41

42, 43

44, 45

46

35,36,37

38,39

40

41

Գլխարկ

55

56

57

58

59

60

5

25

25

30

10

5

           

Ձեռնոցային արտադրանքներ

9

10

11

12

1

35

57

7

   

8,5

9

9,5

33

34

33

   

 ՏՈՒԺԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՀԱԳՈՒՍՏԻ ԵՎ ԿՈՇԻԿԻ ՉԱՓՍԵՐԸ

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1.8

Հ Ա Գ ՈՒ Ս Տ

Տարիքային խմբերը

Տարիքը

Հագուստի չափսերը

Տոկոսը` երեխաներին տրվող հագուստի ընդհանուր քանակի մեջ

Մսուրային խումբ

մինչև 2.5

22,24,26

15

Նախադպրոցական խումբ

2.5-7

28,30,32

25

Դպրոցական ցածր և միջին խմբեր

7-12

34,36,38

25

Դպրոցական բարձր և անչափահաս խմբեր

12-17.5

40,42,44,46

35

Կ Ո Շ Ի Կ

Կոշիկները` ըստ տեսակների

Տարիքը

Չափսերը

Տոկոսը` երեխաներին տրվող կոշիկի ընդհանուր քանակի մեջ

Մսուրային

մինչև 2

16-22

15

Փոքր մանկական

2-5

23-28

15

Մանկական

5-9

29-31

25

Դպրոցական

9-12

32-35

20

Անչափահասների

12-ից բարձր

36-40

25

ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐՈՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ

ԱՂՅՈՒՍԱԿ 1.9

NN
ը/կ

Ապրանքների անվանումները

Չափի միավորը

Քանակը

1

2

3

4

1.

Միանվագ օգտագործման սպասք

լրակազմ/մարդ

5

2.

Մետաղյա խորը թաս

հատ/մարդ

1

3.

Գդալ

հատ/մարդ

1

4.

Բաժակ

հատ/մարդ

1

5.

Դույլ

հատ/5 մարդու համար

1

6.

Մետաղյա թեյնիկ

հատ/10 մարդու համար

1

7.

Խմելու ջրի տարողություն (10 լիտրանոց)

հատ/4 մարդու համար

1

8.

Խմելու ջրի տարողություն (20 լիտրանոց)

հատ/4 մարդու համար

1

9.

Օճառ

գր/մարդ

200

10.

Լվացքի միջոցներ

գր/մարդ

500

11.

Անկողնային միջոցներ

լրակազմ/մարդ

1

12.

Լուցկի

տուփ/մարդ/օր

0.5

13.

Ծխախոտ

տուփ/մարդ/օր

1

14.

Նավթավառ

հատ/4 մարդու համար

1

15.

Ձեռքի լապտեր (մեխանիկական)

հատ/4 մարդու համար

1

16.

Մոմ

հատ/4 մարդու համար/օր

1

17.

Վրան (4- տեղանոց)

հատ/4 մարդու համար

1

18.

Վերմակ` բրդյա

հատ/մարդ

1

19.

Վերմակ` բամբակե

հատ/մարդ

1

20.

Սրբիչ (ձեռքի)

հատ/մարդ

1

21.

Սրբիչ (լոգանքի)

հատ/մարդ

1

22.

Տնակներ` փայտյա

հատ/8 մարդու համար

1

23.

Յուրդ

հատ/8 մարդու համար

1

24.

Քնապարկ

 

1

25.

Շնչադիմակ

հատ/մարդ/օր

1

26.

Հակագազեր (տարբեր տեսակի և չափսերի)

հատ/մարդ

1

27.

Մանկ. պաշտպանական խցիկ (մինչև 1 տարեկան)

հատ

100

ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՈՒՆԱԼ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ

ԱՂՅՈՒՍԱԿ 1.10

NN
ը/կ

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՉԱՓԻ ՄԻԱՎՈՐԸ

ՔԱՆԱԿՆԵՐԸ

1.

Ջրամատակարարում

լիտր(մարդ/օր)

12.5

2.

Վառելիքամատակարարում

կգ(1000 մարդ/օր)

5.2

3.

Բաղնիքներ

տեղ(1000 մարդ/օր)

7.0

4.

Լվացարաններ

մարդ/ծորակ

15.0

5.

Զուգարաններ

մարդ/տեղ

35.0

6.

Լվացքատներ

կգ(1000 մարդ/օր)

120.0

7.

Քիմմաքրման կետեր

կգ(1000 մարդ/օր)

3.2

8.

Սննդի կետեր

տեղ(1000 մարդ)

35.0

9.

Առևտրի կետեր

քառ. մետր (1000 մարդ)

70.0

10.

Բնակտարածություն

քառ. մետր /մարդ

3,5

ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ

 ԱՂՅՈՒՍԱԿ 1.11

NN
ը/կ

ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՉԱՓԻ ՄԻԱՎՈՐԸ

ՔԱՆԱԿԸ

1

2

3

4

1.

ԱԻ-ում վնասվածքներ ստանալու պահից տուժած բնակչության նախաբժշկական օգնության ցուցաբերման օպտիմալ ժամկետը

ժամ

0.5

2.

ԱԻ-ում վնասվածքներ ստանալու պահից տուժած բնակչության առաջին բժշկական օգնության ցուցաբերման օպտիմալ ժամկետը

ժամ

2-4

3.

ԱԻ-ում վնասվածքներ ստանալու պահից տուժած բնակչության առաջին մասնագիտացված բուժօգնության ցուցաբերման օպտիմալ ժամկետը

ժամ

12-24

4.

Մասնագիտացված բուժօգնության ապահովում՝

- բժիշկներով

- միջին բուժանձնակազմով

մարդ/100 մարդ
մարդ/100 մարդ


3
9

5.

Չտուժած բնակչությանն ապահովում՝

- բժիշկներով

- միջին բուժանձնակազմով

մարդ/1000 մարդ
մարդ/1000 մարդ

 

20

45

6.

Սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունների ապահովում՝

- բժիշկներով

- միջին բուժանձնակազմով

մարդ/1000 մարդ
մարդ/1000 մարդ


3
37

7.

Ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկների թողունակությունը՝

- քաղաքների և քաղաքատիպ ավանների համար

- գյուղերի համար

հաճախումները 1 մարդու հաշվին` տարեկան


12. 9
8.2

8.

Բուժհիմնարկներում մեկ հիվանդին անհրաժեշտ տարածքը

քառ. մետր/հիվանդին

4

9.

Հակաշոկային միջոցներ

միլիգրամ/մարդ

50

10.

Արյուն և պլազմա

միլիգրամ/մարդ

34

11.

Արյունափոխարինիչներ

միլիգրամ /մարդ

130

12.

Հակաբիոտիկներ

մլն միավ./մեկ վնաս. հաշվ.

8.3

13.

Բամբակ

գր/մարդ

17. 9

14.

Վիրակապեր

գր/մարդ

19.6

 

Ձև 2

 

ԵՆԹԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Աղյուսակ 2.1.

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ» ԵՆԹԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Մարզի անվանումը____________________________ (լրացվում է սննդամթերքի յուրաքանչյուր տեսակի համար)
 

 

 

Միջոցառման
անվա-
նումը

 

Միջոցառման
անցկացման
վայրը (քաղաք,
գյուղ, կազմա-կերպություն)

Միջոցառումների արդյունավետության չափանիշները

միջոցառման
անցկացման ծավալը

արտադրանքի
թողարկման
ծավալը

 

 

պակա-
սորդի
ծածկման
ծավալը

միջոցառման
արժեքը
(մլն դրամ)

պլանում միջոցառ- ման ընդգրկման մասին նշումը`
«+» -ընդգրկված, «-» - ոչ

չափման
միավորը

քա-նակը

անվա-նումը

չափման
միավորը

քա-նակը

 

ընդա-մենը

արտա-
դրված արտա-
դրանքի
միավորի հանդեպ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

                     

 Աղյուսակ 2.2.

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ» ԵՆԹԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Մարզի անվանումը____________________________

Միջո-ցառման անվա-նումը

Միջոցառման անցկացման վայրը (քաղաք, գյուղ, կազմա-կերպություն)

Միջոցառումների արդյունավետության չափանիշները

միջոցառման անցկացման ծավալը

արտադրանքի թողարկման ծավալը

միջոցառման արժեքը (մլն դրամ)

պլանում միջոցառման ընդգրկման մասին նշումը` «+» -ընդգրկված,
«-» - ոչ

չափ- ման միա- վորը

քա-նակը

ջրի տեղ հասցնելու ծավալի ավելացումը, հազ.մ3/օր, հազ.լիտր/օր

պակասորդի ծածկման ծավալը հազ.մ3/օր, հազ.լիտր/օր

ընդա-մենը

միավորի ծավալի հանդեպ, հազ.մ3 հազ.լիտր

1

2

3

4

5

6

7

8

9

                 

Աղյուսակ 2.3.

 

 «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ» ԵՆԹԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Մարզի անվանումը ____________ (լրացվում է ապրանքների յուրաքանչյուր տեսակի համար)

 

 

Միջոցառ- ման անվա- նումը

 

Միջոցառ- ման անցկաց- ման վայրը (քաղաք, գյուղ, կազմա-կերպություն)

Միջոցառումների արդյունավետության չափանիշները

միջոցառման անցկացման ծավալը

արտադրանքի թողարկման ծավալը

 

 

պակա-սորդի ծածկման ծավալը

միջոցառման արժեքը (մլն դրամ)

 

պլանում միջոցառ- ման ընդգրկման մասին նշումը`
«+» -ընդգրկված, «-» - ոչ

չափ-ման միա-վորը

քա-նակը

անվա-նումը

չափ-ման միա-վորը

թողարկ-ման ծավալը (աճը)

 

ընդա-մենը

արտա- դրված արտա- դրանքի միավորի հանդեպ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

                     

Աղյուսակ 2.4.

 

 «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ» ԵՆԹԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Մարզի անվանումը __________________

 

 

Միջոցառ- ման անվա-նումը

 

 

Միջոցառման անցկացման վայրը (քաղաք, գյուղ, կազմա-կերպություն)

Միջոցառումների արդյունավետության չափանիշները

միջոցառման
անցկացման ծավալը

արտադրանքի
թողարկման
ծավալը

միջոցառման
արժեքը
(մլն դրամ)

պլանում միջոցառ- ման ընդգրկման մասին նշումը`
«+» -ընդգրկված, «-» - ոչ

չափ- ման միա- վորը

քա-նակը

բնակելի մակերեսի ավելացում (աճ)
1 մ2 վրա

պակասորդի նվազեցման ծավալը
1 մ2 վրա

ընդա-մենը

միավորի ծավալի հանդեպ, հազ.մ3 հազ.լիտր

1

2

3

4

5

6

7

8

9

                 

Աղյուսակ 2.5.

 

 «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՄՈՒՆԱԼ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ» ԵՆԹԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Մարզի անվանումը _________________ (լրացվում է ծառայության յուրաքանչյուր տեսակի համար)

 

 

 

Միջոցառման
անվանումը

 

 

Միջոցառման
անցկացման
վայրը (քաղաք, գյուղ, կազմա-կերպություն)

Միջոցառումների արդյունավետության չափանիշները

միջոցառման
անցկացման ծավալը

ծառայության
ծավալի
ավելացումը

պակասորդի նվազեցման ծավալը

 

միջոցառման արժեքը (մլն դրամ)

 

պլանում միջոցառման ընդգրկման մասին նշումը`
«+» -ընդգրկված, «-» - ոչ

 

չափ- ման միա- վորը

 

քա-նակը

չափ- ման միա- վորը

 

ծառայու-թյունների
ծավալի

ընդա-մենը

միավորի ծավալի հանդեպ

1

2

3

4

5

6

7

8

9

11

                   

 

Ձև 3

 

 ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՆԹԱՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ (ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ) ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Աղյուսակ 3.1.

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ .... (ենթահամակարգի անվանումը) .... ԱՊԱՀՈՎՈՒՄԸ» ԵՆԹԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՊԼԱՆԻ ԱՄՓՈՓԻՉ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Մարզի անվանումը _________________

 

 

 

 

 

Միջո-ցառ- ման անվա- նումը

 

 

Միջոցառման անցկացման վայրը (քաղաք, գյուղ, կազմա-կերպություն)

Միջոցառման անցկացման ծավալը

 

Ֆինանսական ռեսուրսների պահանջարկը
(մլն դրամ)

 

Աշխատանքային ռեսուրսների պահանջարկը (հազ. մարդ)

 

Նյութական ռեսուրսների պահանջարկը (մլն դրամ)

 

չափ- ման միա- վորը

քա-նակը

արտա- դրանքի թողարկ-ման ծավալը

ընդա-մենը

այդ թվում`

ընդա-մենը

այդ թվում`
ի հաշիվ

ընդա-մենը

այդ թվում`
ի հաշիվ

բյու-ջեից

արտա- բյուջե- տային միջոցն.

պետ. սեկ-տորի

ոչ պետ. սեկ-տորի

պետ. սեկ-տորի

ոչ պետ. սեկ-տորի

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

                           

Աղյուսակ 3.2.

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆ

 

բնակչության (կենսաապահովման տեսակը) ապահովման ԱԻ-ի առաջացման դեպքում

 

Մարզի անվանումը _____________________

 

 

Միջոցառումը կամ աշխատանքների տեսակը

Միջոցառման կամ աշխատանքների կատարման պատասխանատուն և նրա կրկնորդը (Ա.Հ.Ա., հասցեն, հեռախոսը)

Քանակը կամ աշխատանքների ծավալը

Ուղարկման կամ բեռնման վայրը և ժամանակը

Աշխատանքների իրականացման կամ բեռնաթափման վայրը և ժամանակը

Զեկույցի ժամանակը, ում

1

2

3

4

5

6

           

 

Աղյուսակ 3.3.

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՊԼԱՆԻ ԱՄՓՈՓԻՉ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Մարզի անվանումը _____________

 

 

 

Ենթահամակարգի
անվանումը

Պլանի ամփոփիչ չափանիշները

Ծանոթա-գրություն

ֆինանսական ռեսուրսների պահանջարկը
(մլն դրամ)

աշխատանքային ռեսուրսների պահանջարկը
(հազ. մարդ)

նյութական ռեսուրսների պահանջարկը
(մլն դրամ)

ընդա-մենը

այդ թվում`

ընդա-մենը

այդ թվում`
ի հաշիվ

ընդա-մենը

այդ թվում` ի հաշիվ

բյու-ջեից

արտա-բյուջե- տային միջոցն.

պետ. սեկ-տորի

ոչ պետ. սեկ-տորի

պետ. սեկ-տորի

ոչ պետ. սեկ-տորի

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

Կենսաապահովման համակարգով ԸՆԴԱՄԵՆԸ,
այդ թվում` ըստ ենթահամակարգերի`

1. Սննդահումքով և սննդամթերքով ապահովում

2. Ջրով ապահովում

3. Առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովում

4. Ժամանակավոր կացարաններով ապահովում

5. Կոմունալ-կենցաղային ծառայություններով ապահովում

6. Բժշկական ապահովում