Գլխավոր տեղեկություն
Համար
N 516-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.07.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.07.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2010

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հուլիսի 2010 թվականի N 516-Ա

 

Ն. ՍԱՐԳՍՅԱՆԻ՝ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

«ԱՐՏՈԿ գրուփ» ներդրումային ընկերության կողմից հետագա հնարավոր ներդրումների հստակեցման և տեղում փորձի ուսումնասիրման նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ն. Սարգսյանի՝ 2010 թվականի հունիսի 1-3-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հուլիսի 7
Երևան