Գլխավոր տեղեկություն
Համար
N 685-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.08.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.08.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 օգոստոսի 2010 թվականի N 685-Ա

 

Վ. ՄՍՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Վ. Մսրյանի թաղման հետ կապված ծախսերի փոխհատուցման վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. օգոստոսի 27
Երևան

 

 

 

 Հավելված
 ՀՀ վարչապետի 2010 թ.
օգոստոսի 27-ի N 685-Ա
 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՎԼԱԴԻՄԻՐ ՄՍՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
   
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
   
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
   
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
   
Ս. Աֆյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
   
Ս. Մուրադյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ
   
Հ. Ղազանչյան - «Հայաստանի թատերական գործիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
   
Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
   
Ա. Խանդիկյան - Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն (համաձայնությամբ)
   
Լ. Եսայան - Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
   
Ա. Ութմազյան - ՀՀ ժողովրդական արտիստ (համաձայնությամբ)
   
Ա. Մսրյան - Վ. Մսրյանի որդին (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան