Գլխավոր տեղեկություն
Համար
N 722-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.06.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2010 թվականի N 722-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Գեղարքունիքի մարզի Նորատուսի վարչական տարածքում Մարտունի-Սևան տանող ճանապարհահատվածի վրա գտնվող ավտոտեխսպասարկման կայանից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» փակ բաժնետիրական ընկերություն տեղափոխված ռադիոակտիվությամբ աղտոտված հողի և իրերի պահման համար անհրաժեշտ կոնտեյներների ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 720.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով)։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հունիսի 16
Երևան

 
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան