Գլխավոր տեղեկություն
Համար
N 670-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.06.2010-02.09.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.06.16/26(760) Հոդ.673
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.06.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 2010 թվականի N 670-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

2. «Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Արմավիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Ամասիայի ԱԿ» փակ բաժնետիրական ընկերության, «Սևանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության, «Նոյեմբերյանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության, «Տաշիրի ԲԿ» փակ բաժնետիրական ընկերության համար գծային շտապ բուժօգնության ավտոմեքենաներ, այլ բժշկական սարքավորումներ և բժշկական նշանակության կահույք ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացնել 255.800.000 դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով), որից 63.000.000 դրամը` 2010 թվականի երկրորդ եռամսյակում, 192.800.000 դրամը` 2010 թվականի երրորդ եռամսյակում:

3. «McKinsey&Company» գերմանական խորհրդատվական ընկերության կողմից իրականացվող ուռուցքաբանության ոլորտի զարգացմանը վերաբերող ուսումնասիրությունների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 80.000.000 դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին» հոդվածով):

4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Սևանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության շենքի հիմնանորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին` Սևանի քաղաքային համայնքին նվիրաբերելու պայմանով, 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 9.327.367 դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):

5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Ալավերդու ԲԿ» փակ բաժնետիրական ընկերության շենքի հիմնանորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` Ալավերդու քաղաքային համայնքին նվիրաբերելու պայմանով, 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 4.250.000 դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման 3-րդ կետում նշված գումարը նվիրաբերության պայմանագրի հիման վրա տրամադրել «McKinsey&Company» գերմանական խորհրդատվական ընկերությանը:

7. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը տրամադրվող միջոցների սահմաններում կատարվող գնումների անվանացանկը` համաձայն N 2 հավելվածի:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հունիսի 7

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

հունիսի 3-ի N 670-Ն որոշման

 

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

   (հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասա-կարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում, իսկ ավելացումները` դրական նշանով)

բաժինը

խումբը

դասը

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

1

2

3

4

5

6

7

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

-

-

-

     

այդ թվում`

     

07

   

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

(156,577.4)

(349.377.4)

(349.377.4)

     

այդ թվում`

     
 

02

 

Արտահիվանդանոցային ծառայություններ

(37,600)

(84,300)

(84,300)

     

այդ թվում`

     
   

01

Ընդհանուր բնույթի բժշկական ծառայություններ

(10,600)

(15,500)

(15,500)

     

01. Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ

(10,600)

(15,500)

(15,500)

     

ՀՀ առողջապահության նախարարություն

(10,600)

(15,500)

(15,500)

     

այդ թվում`

     
     

Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ

(10,600)

(15,500)

(15,500)

   

02

Մասնագիտացված բժշկական ծառայություններ

(1,000)

(3,100)

(3,100)

     

07. Օրթոդոնտոլոգիական բժշկական օգնության ծառայություններ

(1,000)

(3,100)

(3,100)

     

ՀՀ առողջապահության նախարարություն

(1,000)

(3,100)

(3,100)

     

 այդ թվում`

     
     

Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ

(1,000)

(3,100)

(3,100)

   

03

Ստոմատոլոգիական ծառայություններ

(7,000)

(18,300)

(18,300)

     

01. Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ

(5,000)

(13,200)

(13,200)

     

ՀՀ առողջապահության նախարարություն

(5,000)

(13,200)

(13,200)

     

այդ թվում`

     
     

Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ

(5,000)

(13,200)

(13,200)

     

02. Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայություններ

(2,000)

(5,100)

(5,100)

     

ՀՀ առողջապահության նախարարություն

(2,000)

(5,100)

(5,100)

     

այդ թվում`

     
     

Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ

(2,000)

(5,100)

(5,100)

   

04

Պարաբժշկական ծառայություններ

(19,000)

(47,400)

(47,400)

     

01. Շտապ բժշկական օգնության ծառայություններ

(10,000)

(24,300)

(24,300)

     

ՀՀ առողջապահության նախարարություն

(10,000)

(24,300)

(24,300)

     

այդ թվում`

     
     

Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ

(10,000)

(24,300)

(24,300)

     

02. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ

-

(1,200)

(1,200)

     

ՀՀ առողջապահության նախարարություն

-

(1,200)

(1,200)

     

այդ թվում`

     
     

Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ

-

(1,200)

(1,200)

     

03. Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության ծառայություններ

(9,000.0)

(21,900)

(21,900)

     

ՀՀ առողջապահության նախարարություն

(9,000.0)

(21,900)

(21,900)

     

այդ թվում`

     
     

Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ

(9,000.0)

(21,900)

(21,900)

 

03

 

Հիվանդանոցային ծառայություններ

(118,977.4)

(265,077.4)

(265,077.4)

     

այդ թվում`

     
   

01

Ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայություններ

(118,977.4)

(265,077.4)

(265,077.4)

     

01. Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ

(60,000)

(133,400)

(133,400)

     

ՀՀ առողջապահության նախարարություն

(60,000)

(133,400)

(133,400)

     

այդ թվում`

     
     

Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ

(60,000)

(133,400)

(133,400)

     

02. Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ

(58,977.4)

(131,677,4)

(131,677,4)

     

ՀՀ առողջապահության նախարարություն

(58,977.4)

(131,677,4)

(131,677,4)

     

այդ թվում`

     
     

Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ

(58,977.4)

(131,677,4)

(131,677,4)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

156,577.4

349.377.4

349.377.4

     

այդ թվում`

     
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

156,577.4

349.377.4

349.377.4

     

այդ թվում`

     
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

156,577.4

349.377.4

349.377.4

     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

156,577.4

349.377.4

349.377.4

     

ՀՀ կառավարություն

156,577.4

349.377.4

349.377.4

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

հունիսի 3-ի N 670-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գ Ն ՈՒ Մ Ն Ե Ր Ի  Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

   (հազ. դրամ)


ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

ՀՀ առողջապահության նախարարություն

Բաժին 11 Խումբ 01 Դաս 01 Ծրագիր 01

Գնման առարկայի

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածի համարը

Գնման ձևը

Պայմանագրերի

անվանումը

չափի
միավորը

քա-նակը

գումարը
(հազ. դրամ)

կնքման ժամկետը

կատարման վերջնաժամ-կետը

Գծային շտապ բուժօգնության ավտոմեքենա

հատ

2

50000.0

512900

ՆՄ

2010 թ.
մայիս

2010 թ.
հունիս

Գծային շտապ բուժօգնության ավտոմեքենա - 1

հատ

1

13000.0

512900

ՆՄ

2010 թ.
մայիս

2010 թ.
հունիս

Բժշկական սարքավորումներ

լրակազմ

1

158500.0

512900

ՆՄ

2010 թ.
հունիս

2010 թ.
օգոստոս

Բժշկական կահույք

լրակազմ

1

34300.0

512900

ՆՄ

2010 թ.
հունիս

2010 թ.
օգոստոս

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.08.2010, N 1046-Ն 02.09.2010, N 670-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան