Գլխավոր տեղեկություն
Համար
N 2326-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (17.07.2010-03.05.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.02.15/11(535) Հոդ.184
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.09.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 սեպտեմբերի 2005 թվականի N 2326-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշման 10-րդ կետի «բ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների գրանցման, վերագրանցման և պետհամարանիշների տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունվարի 12
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության) ծառայողական ավտոմեքենաների գրանցման (Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում առաջին անգամ գրանցվող ավտոմեքենաների համար), վերագրանցման (Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում առնվազն մեկ անգամ գրանցված ավտոմեքենաների համար) և պետհամարանիշների (այսուհետ` համարանիշներ) տրամադրման ընթացակարգերը:

2. Պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաները գրանցվում և վերագրանցվում են համապատասխան պետական կառավարչական հիմնարկների անվանմամբ (բացառությամբ սույն կարգի 2-րդ կետի երկրորդ, երրորդ պարբերություններում նշված մարմինների)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշման 9-րդ կետին համապատասխան:

Պետական կառավարչական հիմնարկ չունեցող պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաները գրանցվում են համապատասխան պետական մարմնի անվանմամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակի աղյուսակի 5.1, 5.2 և 6.1-ին տողերում նշված մարմինների ծառայողական ավտոմեքենաները գրանցվում են համապատասխան առանձնացված ստորաբաժանումների անվանմամբ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության պետական կառավարչական հիմնարկների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների, օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարների ու Հայաստանի Հանրապետության մարզպետների ծառայողական ավտոմոբիլների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

(2-րդ կետը խմբ. 24.06.10 N 797-Ն)

3. Պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաները գրանցելու, վերագրանցելու և համարանիշներ տալու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանություն են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

ա) պետական մարմնի ղեկավարի կամ աշխատակազմի ղեկավարի կողմից հաստատված դիմում` համաձայն N 1 ձևի, որում պետք է արտացոլվեն`

պետական մարմնի լրիվ անվանումը և գտնվելու վայրը,

պետական մարմնի կողմից ծառայողական ավտոմեքենաների գրանցման կամ վերագրանցման հետ կապված գործողություն կատարելու համար լիազորված անձի տվյալները,

պետական մարմնի հաշվեկշռում գտնվող և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում այդ պետական մարմնի կառավարչական հիմնարկի անվանմամբ գրանցված ծառայողական ավտոմեքենաների քանակային տվյալները,

գրանցվող կամ վերագրանցվող ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական տվյալները` նույնացման թիվը, ինչպես նաև թափքի, հենասահքի, շարժիչի համարները (վերջիններս` առկայության դեպքում),

դիմումին կցվող փաստաթղթերի անվանումները.

բ) ծառայողական ավտոմեքենայի ձեռքբերման փաստաթղթերի բնօրինակները.

գ) անդորրագրեր`

ծառայողական ավտոմեքենան գրանցելու, վերագրանցելու, ինչպես նաև համարանիշներ և գրանցման վկայագիր հատկացնելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դրույքաչափի,

ծառայողական ավտոմեքենան տարեկան տեխնիկական զննությունն անցնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ տալու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դրույքաչափի (միայն գրանցման ժամանակ),

«Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բնապահպանական վճարի (միայն գրանցման ժամանակ).

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշման 6-րդ կետի «բ» ենթակետում նշված դեպքերում, բացի նշված փաստաթղթերից, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն են ներկայացվում համապատասխան մարմինների ղեկավարների կամ աշխատակազմերի ղեկավարների կողմից պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների մասին` համաձայն N 2 ձևի, ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից այդ սահմանաքանակով ծառայողական ավտոմեքենաների պահպանման (տրանսպորտային ծառայությունների վճարների) համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում գումար նախատեսված լինելու մասին տեղեկանքները` համաձայն N 3 ձևի.

ե) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության ոստիկանություն է ներկայացնում իր ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում դրանց պահպանման (տրանսպորտային ծառայությունների վճարների) համար նախատեսված գումարների մասին տեղեկանք` համաձայն N 4 ձևի:

4. Պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակի համապատասխանության դեպքում` ներկայացված փաստաթղթերի և ծառայողական ավտոմեքենայի տեխնիկական վիճակի ու տվյալների ստուգումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հատկացվում են համարանիշներ, գրանցման վկայագիր (տեխնիկական կտրոն) և տարեկան տեխնիկական զննությունն անցնելու վերաբերյալ փաստաթուղթ (վերջինս` միայն գրանցման ժամանակ):

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշման 10-րդ կետի «ա» ենթակետի պահանջները չապահովելու, ծառայողական ավտոմեքենայի փաստացի և գրանցման փաստաթղթերի տվյալների անհամապատասխանության, ինչպես նաև դրա տեխնիկական վիճակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերին չհամապատասխանելու դեպքում` համարանիշներ և գրանցման վկայագիր (տեխնիկական կտրոն), ինչպես նաև տարեկան տեխնիկական զննությունն անցնելու վերաբերյալ փաստաթուղթ չեն տրվում` մերժման պատճառի մասին նշում կատարելով դիմումի վրա:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Ձև N 1

 

 

ՀՀ ոստիկանության պետավտոտեսչության վարչության գրանցման - քննական բաժանմունքի (խմբի) պետին ______________________________________________

 

ՀՀ պետական մարմնի անվանումը __________________________________

Գտնվելու վայրը ______________________________________________________ Լիազորված անձի անձնագիրը ______ N ________, ___________________

                                                                                     (երբ և ում կողմից է տրվել)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում ենք գրանցել, վերագրանցել (ավելորդը ջնջել) ծառայողական ավտոմեքենան`

 

մակնիշը, մոդելը __________, տեսակը _________, թափքի տեսակը___________,

նույնացման համարը __________________, շարժիչը ____________________,

թափքը ____________, հենասահքը __________, գույնը _________________, համարանիշը _____________, գրանցման վկայագիրը _____ N _______________, տեխնիկական զննության կտրոնը __________, թողարկման տարեթիվը _________:

 

 

Դիմումին կցվում են հետևյալ փաստաթղթերը`

 

1. _________________________ 3. ____________________________

2. _________________________ 4. ____________________________

 

               

 

Ղեկավար`

____________________

 (ստորագրությունը)

_____ __________ 200 թ.  Ֆինանսական ծառայության

ղեկավար՝

____________________

(ստորագրությունը)

    Կ. Տ.

 

 

 

Պետավտոտեսուչի եզրակացությունը ________________________________ _________________________________________________________

 

___ ____________ 200 թ.                          ______________________

                                                                                                       (ստորագրությունը)


Պետավտոտեսուչը (անձնագրավարը) ընդունեց`


Պետավտոտեսուչը (անձնագրավարը) հանձնեց`

Համարանիշներ ____________________ Համարանիշներ ____________________
Գրանցման վկայագիր _______ N _______, Գրանցման վկայագիր _______ N _______,
Տեխ. զննության կտրոն _______________

___________   _______________

(ստորագրությունը)        (անունը, ազգանունը)

 ____ ___________ 200 թ.

 

 

Ձև N 2

 

_______________________

          (ՀՀ պետական մարմնի անվանումը)

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

 

______________________________________________________

(ՀՀ պետական մարմնի

______________________________________________________

անվանումը և գտնվելու վայրը)

 

Ծառայողական ավտոմեքենաների 200 թ. սահմանաքանակը սահմանված է ________

____________ միավոր:

 

 

_____ ______________ 200 թ. __________________________________

(պետական մարմնի ղեկավարի կամ աշխատակազմի
ղեկավարի ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 

 

Ձև N 3

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ) ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Տրվում է այն մասին, որ ________________ ծառայողական ավտոմեքենաների ____

(ՀՀ պետական մարմնի անվանումը)                          

 

միավոր սահմանաքանակի պահպանման (տրանսպորտային ծառայությունների վճարների) համար Հայաստանի Հանրապետության 200 թ. պետական բյուջեով նախատեսված են

գումարներ:

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

 

 

Ձև N 4

 

 

ՀՀ կենտրոնական բանկ

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ) ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ __________________________________________________________

(ՀՀ պետական մարմնի __________________________________________________________ անվանումը և գտնվելու վայրը)

 

Ծառայողական ավտոմեքենաների 200 թ. սահմանաքանակը սահմանված է ______ միավոր, որոնց պահպանման համար Հայաստանի Հանրապետության 200 թ. պետական բյուջեով նախատեսված են գումարներ:

 

_____ ______________ 200 թ. __________________________________

(ՀՀ կենտրոնական բանկի նախագահի
ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 

          

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.12.2021, N 2104-Ն 24.12.2021, N 2326-Ն
19.03.2020, N 333-Ն 04.04.2020, N 2326-Ն
19.04.2018, N 473-Ն 03.05.2018, N 2326-Ն
24.06.2010, N 797-Ն 17.07.2010, N 2326-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան