ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2010 թվականի N 378-Ա
Ս. ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՄՈԳԻԼՅՈՎԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի և Բելառուսի Հանրապետության Մոգիլյովի մարզի միջև մշակութային, սոցիալ-տնտեսական և առևտրի ոլորտներում համագործակցության հարցերի շուրջ բանակցություններ վարելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանի` 2010 թվականի մայիսի 24-27-ը Բելառուսի Հանրապետության Մոգիլյովի մարզ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Մոգիլյովի մարզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|