«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 հունիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 05010218
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
25 մայիսի 2010 թ. |
թիվ 116-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԾԱՂԻԿՆԵՐԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՇԱՐՔԻ «ԼՎԱԾԱՂԻԿ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ» ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2010 թվականի հունիսի 24-ից շրջանառության մեջ դնել «Լվածաղիկ Զանգեզուրի» արծաթե հուշադրամը:
2. Հաստատել սույն որոշման 1-ն կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերի հետ մեկտեղ ներկայացված է Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի |
Վ. Գաբրիելյան |
ք. Երևան |
Հավելված
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի մայիսի 25-ի թիվ 116-Ն որոշմամբ |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1. «Լվածաղիկ Զանգեզուրի» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Ծաղիկների գեղեցկությունը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Լվածաղիկ Զանգեզուրի» արծաթե հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսի ներքևի ձախ հատվածում պատկերված է «Լվածաղիկ Զանգեզուրի» ծաղիկը, որի ծաղկաթերթի մի մասը ավարտվում է հուշադրամի դարձերեսին: Ձախ հատվածում պատկերված է ծաղկաթերթի մի մաս: Ամբողջ մակերեսով տեղադրված է գունավոր ոճավորված պատկեր: Դիմերեսի վերևի և ներքևի կիսաշրջագծով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի անվանական արժեքը` «1000 ԴՐԱՄ» և թողարկման տարեթիվը` «2010» տեղադրված են ներքևի հատվածում:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են «Լվածաղիկ Զանգեզուրի» ծաղիկը և ցողունները: Դարձերեսի եզրով հայերեն և լատիներեն մակագրված է ծաղկի անվանումը` «ԼՎԱԾԱՂԻԿ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ» և «Tanacetum zangezuricum»: Դարձերեսի ներքևի աջ հատվածում նշված են հուշադրամի մետաղը և հարգը` «Ag 925»:
Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հուշադրամը հատվել է Մայեր դրամահատարանում (Գերմանիա):
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը |
1000 դրամ |
Մետաղը |
արծաթ, 9250 |
Քաշը |
28.28 գ |
Տրամագիծը |
38.61 մմ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Որակը |
պրուֆ |
Թողարկման տարեթիվը |
2010 |
Տպաքանակը |
մինչև 10000 հատ |
1.1. «Լվածաղիկ Զանգեզուրի» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|