Basic information
Number
N 841
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (12.09.2001-03.06.2004)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
12.09.2001
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
12.09.2001
Effective date
12.09.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«12» սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2001 թվականի N 841

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՇԵՆՔ ԳՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Թույլատրել Երևանի քաղաքապետարանին Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով գնել «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող` Երևանի Թամանցիների փողոցի N 58 հասցեում գտնվող 725,25 քառ. մետր տարածք ունեցող շենքը:

 2. Երևանի քաղաքապետին`

 ա) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հետ համատեղ բանակցել «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող` Երևանի Թամանցիների փողոցի N 58 հասցեում գտնվող` 177584 դրամ հաշվեկշռային արժեքով շենքը գնելու շուրջ.

 բ) «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերությունից գնված շենքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել «N 4 բուժսանմաս» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում:

 3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ապահովել նշված շենքի առուվաճառքի` սահմանված կարգով պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 12-ից:

Change History
Changing Act Corresponding incorporation
06.05.2004, N 667-Ն 03.06.2004, N 841
Changed acts
Changing Act Corresponding incorporation