Գլխավոր տեղեկություն
Համար
N 684-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.06.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.06.16/26(760) Հոդ.681
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.06.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 2010 թվականի N 684-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1081-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 13-ի «Բույսերի կարանտինի պետական տեսուչի համազգեստը կրելու կարգը և ձևը սահմանելու մասին» N 1081-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրում «բույսերի կարանտինի» բառերը փոխարինել «բուսասանիտարիայի» բառով.

2) որոշման նախաբանում «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» բառերը փոխարինել «Բուսասանիտարիայի մասին» բառերով.

3) որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «բույսերի կարանտինի» բառերը փոխարինել «բուսասանիտարիայի» բառով.

4) որոշման N 1 հավելվածի վերնագրում և 1-7-րդ կետերում «բույսերի կարանտինի» բառերը փոխարինել «բուսասանիտարիայի» բառով.

5) 7-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «բույսերի կարանտինի» բառերը փոխարինել «բուսասանիտարիայի» բառով.

 6) 8-րդ կետում և աղյուսակում «բույսերի կարանտինի» բառերը փոխարինել «բուսասանիտարիայի» բառով.

7) որոշման N 2 հավելվածի և 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ բաժինների վերնագրերում «բույսերի կարանտինի» բառերը փոխարինել «բուսասանիտարիայի» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հունիսի 8

Երևան