ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2010 թվականի N 789-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1490-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի «Օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին» N 1490-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) չեղյալ ճանաչել որոշման 2-րդ կետը.
2) որոշման հավելվածի`
ա. 4-րդ կետի «ա» ենթակետում «հաշվեկշիռներով» բառը փոխարինել «հաշվեկշռում» բառով,
բ. 5-րդ կետի «ա» ենթակետը «հանքավայրերի`» բառից հետո լրացնել «օգտակար հանածոների պաշարների հաստատման վերաբերյալ համապատասխան որոշման համարը, տարեթիվը, ամիսը և ամսաթիվը, ուսումնասիրություն իրականացրած կազմակերպության անվանումը» բառերով, իսկ «լեռնաերկրաբանական պայմանները,» բառերից հետո` «հետախուզման մեթոդիկան,» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների անձնագրերի օրինակելի ձևերը` ըստ օգտակար հանածոների տեսակների` դրանք օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրում հաշվառելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. հունիսի 29
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|