Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Նախկին ԽՍՀ Միության ներքին պարտքի սպասարկման սկզբունքների և մեխանիզմի մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները,
ընդունելով քաղաքացիների հանդեպ նախկին ԽՍՀ Միության պարտավորությունների իրավահաջորդության անհրաժեշտությունը,
ելնելով տնտեսության առողջացման և շուկայական հարաբերություններին անցնելու միջոցառումների ֆինանսական ապահովման համաձայնեցված ֆինանսավարկային և սոցիալական քաղաքականություն վարելու անհրաժեշտությունից,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար պետական ներքին պարտքին են վերաբերում նախկին ԽՍՀՄ կառավարության պարտքը բնակչությանը խնայողական բանկերում ավանդների մնացորդներով, 1982 և 1990 թվականներին թողարկված և չմարված պետական փոխառություններով, ներառյալ ավելացված փոխհատուցումը, եկամուտներն ու դրանց տոկոսները, երկարատև ապահովագրական պայմանագրերով քաղաքացիների մուծումների փոխհատուցումների գումարները, ինչպես նաև միութենական բյուջեի ծախսերի ֆինանսավորման համար օգտագործված միջոցների այլ պարտքը ԽՍՀՄ պետբանկին, ԽՍՀՄ պետապին և ԽՍՀՄ խնայբանկին:
Հ ո դ վ ա ծ 2
Կողմերը բնակչության հանդեպ նախկին ԽՍՀ Միության պետական պարտքը մարելու պարտավորություններ են վերցնում պարտքի մնացորդի համամասնական գումարներով, 1991 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԽՍՀՄ խնայբանկի հաստատությունների հաշվեկշիռներում՝ Կողմերից յուրաքանչյուրի տարածքում:
Կողմերի միջև ԽՍՀՄ պետբանկին, ԽՍՀՄ պետապին և ներքին պարտք կազմող մնացածներին պարտքի մնացած մասի բաշխումը իրականացվում է ամբողջացման ցուցանիշով, ելնելով յուրաքանչյուր Կողմի համապատասխան բաժնից արտադրված ազգային եկամտում և Կողմերից յուրաքանչյուրի տարածքում միութենական բյուջեից օգտագործած կենտրոնացված կապիտալ ներդրումների ծավալի միջինից, 1986-1991 թվականների համար:
Հ ո դ վ ա ծ 3
Նախկին ԽՍՀ Միության պետական ներքին պարտքի սպասարկման բոլոր ծախսերը, 1991 թվականի հունվարի 1-ից սկսած ժամանակաշրջանի համար, կատարում են Կողմերը` իրենց պետական բյուջեների հաշվին:
Հ ո դ վ ա ծ 4
Նպատակահարմար ճանաչել 1982 թվականին թողարկված պետական ներքին շահող փոխառության և 1990 թվականին թողարկված նախկին ԽՍՀՄ պետական գանձապետական պարտավորությունների փոխառության պարտատոմսերի կոնվերսիան՝ բանկերում ավանդների մեջ համապատասխան գումարներ գրանցելու, պետական փոխառության պարտատոմսերով փոխանակելու և այլ ձևերով սույն Համաձայնագրի մասնակից պետությունների բնակչության միջոցները ներգրավելու միջոցով:
1982 թվականին թողարկված ԽՍՀՄ պետական ներքին շահող փոխառության շահումների տպաքանակ այսուհետ չանցկացնել:
Հ ո դ վ ա ծ 5
Հանձնարարել Կողմերի ֆինանսների նախարարություններին՝ իրենց հաշվեկշիռների վրա ընդունելու նախկին ԽՍՀՄ պետբանկից բնակչության հանդեպ նախկին ԽՍՀՄ պետական պարտքի համապատասխան գումարները, դրանք վերաձևակերպելով որպես այդ պետությունների պարտք, կենտրոնական (ազգային) բանկերի հետ համաձայնեցված կարգով:
Նախկին ԽՍՀ Միության պետական ներքին պարտքի մնացած մասի բաժանման և փոխադարձ վերջնահաշվարկների կարգը որոշվում է առանձին համաձայնագրով, հաշվի առնելով սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածից բխող դրույթները:
Հ ո դ վ ա ծ 6
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1992 թվականի մարտի 13-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը դրա հավաստված պատճենները կուղարկի սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի մարտի 13-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|