Գլխավոր տեղեկություն
Համար
N 735-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.06.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.06.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 2010 թվականի N 735-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 319 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 18-ի «Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» N 319 որոշման 1-ին կետով հաստատված միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հունիսի 21

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
հունիսի 17-ի N 735-Ա որոշման

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Պ. Ավետիսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Փիլիպոսյան - «Էթնոս» էթնոմշակութային գիտական հետազոտությունների կենտրոնի նախագահ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Վ. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Կ. Հայրապետյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար
Ա. Գրիգորյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ
Ս. Մուսոյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ
Ս. Առաքելյան - ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց- թանգարանների և պատմական միջավայրի պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Հ. Սիմոնյան - ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Հ. Սանամյան - ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ
Գ. Սարգսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և  ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար
Հ. Ավետիսյան - «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի պատմության ֆակուլտետի հնագիտության ամբիոնի վարիչ
Հ. Հակոբյան - «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի պատմության ֆակուլտետի հնագիտության ամբիոնի դոցենտ
Ռ. Մկրտչյան - «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի մշակութաբանության ամբիոնի ավագ գիտաշխատող
Ս. Դերձյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության տարածքային պլանավորման և մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ
Լ. Խաչատրյան -

«Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի հնագիտության բաժնի վարիչ

Ի. Ղարիբյան - «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի պատմության ֆակուլտետի դասախոս
Գ. Նալբանդյան - Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ճարտարապետաշինարարական բաժնի շինարարական գործերի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Սարգսյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և մշակութային արժեքների վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան