Գլխավոր տեղեկություն
Համար
N 714-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.07.2010-28.01.2023)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.07.30/34(768).1 Հոդ.746
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2010 թվականի N 714-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական oգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) N 1 հավելվածի 1.35-րդ կետից հանել «Կադրային հագեցվածություն` տեխնիկ-օպտիկ` համապատասխան կրթության առկայության դեպքում» բառերը.

2) N 1 հավելվածի պարզաբանումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

ա. «1.28-րդ կետով նախատեսված գործունեության տեսակի համար 1.21-րդ, 1.22-րդ և 1.23-րդ կետերով սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պայմաններն ու պահանջներն իրականացվում են տվյալ կաբինետում, իսկ 1.24-րդ կետով սահմանված պայմաններն ու պահանջները 1.28-րդ կետով նախատեսված գործունեության տեսակի համար պարտադիր չեն.»,

բ. «1.36-րդ կետով նախատեսված գործունեության տեսակի համար 1.21-րդ, 1.24-րդ և 9-րդ կետերով սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պայմաններն ու պահանջները պարտադիր չեն, իսկ 1.22-րդ և 1.23-րդ կետերով սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պայմաններն ու պահանջներն իրականացվում են տվյալ կաբինետում».

3) N 2 հավելվածի 19-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հունիսի 15
Երևան

 

 

 

Հավելված 

ՀՀ կառավարության 2010 թվականի

հունիսի 10-ի N 714-Ն որոշման

 

 «19. ԱՌԱՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Թթվածնի մատակարարման կենտրոնացված համակարգ

2. Արհեստական շնչառության ստացիոնար սարքեր` համապատասխան աշխատանքային ռեժիմներով

3. Բազմաֆունկցիոնալ ոչ ինվազիվ հսկողության ստացիոնար մոնիթորներ`

ա) պուլսօքսիմետրեր

բ) պերիֆերիկ հեմոդինամիկ ցուցանիշներ արձանագրող` զարկերակային ճնշում (սիստոլիկ, դիաստոլիկ, միջին)

գ) էլեկտրակարդիոմոնիթորներ

Մոնիթորները պետք է ապահովված լինեն ավտոնոմ էլեկտրասնուցմամբ, էլեկտրասրտագրման էլեկտրոդներով, ինչպես նաև վտանգի ահազանգման ձայնային և լուսային համակարգերով։

4. Ջերմաչափեր

5. Տոնոմետրեր

6. Ֆոնենդոսկոպներ

7. Ինֆուզիոն և տրանսֆուզիոն թերապիայի իրականացման պոմպեր

8. Դեֆիբրիլյատոր` ավտոնոմ էլեկտրասնուցմամբ

9. Լարինգոսկոպ` տարբեր մեծությամբ շեղբերով (մանկական ու մեծահասակների) և ինքնուրույն էլեկտրասնուցմամբ

10. Արտածծման էլեկտրական սարք

11. Ամբու պարկեր` մանկական ու մեծահասակների դիմակներով և թթվածնի աղբյուրի հետ միացման համակարգով

12. Թթվածնի խոնավացուցիչ

13. Հիվանդի տաքացման և սառեցման միջոցներ

14. Ֆունկցիոնալ մահճակալներ

15. Տրանսպորտային սայլակներ

16. Ինհալյատոր

17. Հարմահճակալային սեղանիկներ` հիվանդների համար

18. Մանրէասպան լամպեր (բակտերիցիդ լամպեր)

19. Աթոռներ` բժիշկների և բուժքույրերի համար

20. Աշխատանքային սեղաններ` բժիշկների և բուժքույրերի համար

21. Բժշկական պահարաններ` դեղորայքի և բժշկական պիտույքների համար

22. Հանդերձապահարաններ

23. Մետաղյա պահարան` նարկոտիկ դեղամիջոցների պահպանման համար

24. Սառնարաններ` դեղամիջոցների և արյան բաղադրամասերի պահպանման համար

25. Ընթացիկ ծախսվող բժշկական նյութեր` զարկերակային և երակային ձգալարաններ, պերիֆերիկ և կենտրոնական երակային կաթետրներ, բժշկական սպեղանի, միանգամյա օգտագործման սպիրտային գնդիկներ, միզային կաթետրներ ու մեզընդունիչներ, քիթ-ստամոքսային և բերան-ստամոքսային զոնդեր, թոքամզի խոռոչի դրենավորման դրենաժներ, պարանոցի անշարժացման օձիքներ և վերջույթների, ողնաշարի անշարժացման վակուումային բեկակալներ, օդատար ռետինե փողրակներ, ինտուբացիոն ու տրախեոստոմիկ խողովակներ, կոնիկոտոմիկ հավաքածուներ, լարինգեալ դիմակներ, համակցված փողրակներ, թթվածնի ինհալյացիայի դիմակներ և այլն

26. Վիրաբուժական գործիքների հավաքածու և վիրաբուժական կարանյութեր

27. Վիրակապանյութեր և անտիսեպտիկ լուծույթներ (մանրէազերծված թանզիֆներ, անձեռոցիկներ, բետադինի, բժշկական սպիրտի, յոդի լուծույթներ և այլն

28. Շտատիվներ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկներ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատողներ

3. Կրտսեր բուժաշխատողներ

Բժշկական պաշտոնները սահմանվում են` 1 շուրջօրյա բժշկական պոստ (4,5 բժշկական պաշտոն)` յուրաքանչյուր 6 մահճակալի հաշվով:

Միջին բուժանձնակազմի պաշտոնը սահմանվում է` 1 շուրջօրյա քույրական պոստ` յուրաքանչյուր 3 մահճակալի հաշվով:

 

19.1. ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Թթվածնի մատակարարման կենտրոնացված համակարգ

2. Արհեստական շնչառության ստացիոնար սարքեր`

ա) ընդմիջվող դրական ճնշմամբ արհեստական շնչառության,

բ) սինքրոնիզացված հարկադիր մեխանիկական շնչառության,

գ) շնչուղիներում մշտական դրական ճնշման,

դ) արտաշնչման վերջում դրական ճնշման աշխատանքային ռեժիմներով

3. Բազմաֆունկցիոնալ ոչ ինվազիվ հսկողության ստացիոնար մոնիթորներ`

ա) պուլսօքսիմետրեր

բ) պերիֆերիկ հեմոդինամիկ ցուցանիշներ արձանագրող` զարկերակային ճնշում (սիստոլիկ, դիաստոլիկ, միջին)

գ) էլեկտրակարդիոմոնիթորներ

Մոնիթորները պետք է ապահովված լինեն ավտոնոմ էլեկտրասնուցմամբ, էլեկտրասրտագրման էլեկտրոդներով, ինչպես նաև վտանգի ահազանգման ձայնային և լուսային համակարգերով։

4. Ջերմաչափեր

5. Զարկերակային ճնշումը չափող ձեռքի սարք` տոնոմետր և ստետոսկոպ

6. Ինֆուզիոն և տրանսֆուզիոն թերապիայի իրականացման պոմպեր

7. Դեֆիբրիլյատոր` ավտոնոմ էլեկտրասնուցմամբ

8. Լարինգոսկոպ` տարբեր մեծությամբ շեղբերով (մանկական ու մեծահասակների) և ինքնուրույն էլեկտրասնուցմամբ

9. Արտածծման էլեկտրական սարք

10. Ամբու պարկեր` մանկական ու մեծահասակների դիմակներով և թթվածնի աղբյուրի հետ միացման համակարգով

11. Թթվածնի խոնավացուցիչ

12. Հիվանդի տաքացման և սառեցման միջոցներ

13. Ֆունկցիոնալ մահճակալներ

14. Տրանսպորտային սայլակներ

15. Ինհալյատոր

16. Հարմահճակալային սեղանիկներ` հիվանդների համար

17. Մանրէասպան լամպեր (բակտերիցիդ լամպեր)

18. Աթոռներ` բժիշկների և բուժքույրերի համար

19. Աշխատանքային սեղաններ` բժիշկների և բուժքույրերի համար

20. Բժշկական պահարաններ` դեղորայքի և բժշկական պիտույքների համար

21. Հանդերձապահարաններ

22. Մետաղյա պահարան` նարկոտիկ դեղամիջոցների պահպանման համար

23. Սառնարաններ` դեղամիջոցների և արյան բաղադրամասերի պահպանման համար

24. Ընթացիկ ծախսվող բժշկական նյութեր` զարկերակային և երակային ձգալարաններ, պերիֆերիկ և կենտրոնական երակային կաթետրներ, բժշկական սպեղանի, միանգամյա օգտագործման սպիրտային գնդիկներ, միզային կաթետրներ ու մեզընդունիչներ, քիթ-ստամոքսային և բերան-ստամոքսային զոնդեր, թոքամզի խոռոչի դրենավորման դրենաժներ, պարանոցի անշարժացման օձիքներ և վերջույթների, ողնաշարի անշարժացման վակուումային բեկակալներ, օդատար ռետինե փողրակներ, ինտուբացիոն ու տրախեոստոմիկ խողովակներ, կոնիկոտոմիկ հավաքածուներ, լարինգեալ դիմակներ, համակցված փողրակներ, թթվածնի ինհալյացիայի դիմակներ և այլն

25. Վիրաբուժական գործիքների հավաքածու և վիրաբուժական կարանյութեր

26. Վիրակապանյութեր և անտիսեպտիկ լուծույթներ (մանրէազերծված վիրակապեր, անձեռոցիկներ, բետադինի, բժշկական սպիրտի, յոդի լուծույթներ և այլն)

27. Շտատիվներ

28. Բազմաֆունկցիոնալ շարժական ոչ ինվազիվ հսկողության մոնիթորներ` պուլսօքսիմետրիա, էլեկտրասրտագրություն, սրտային զարկերի հաճախականություն, զարկերակային ճնշում (սիստոլիկ, դիաստոլիկ, միջին)

29. Էլեկտրապերֆուզորներ` ավտոնոմ էլեկտրասնուցմամբ

30. Շարժական ռենտգեն սարք

31. Հակապառկելախոցային ներքնակներ

32. Մանկական ընդհանուր անզգայացման սարք

33. Շարժական թթվածնի բալոններ` իրենց ռեդուկտորներով

Վերակենդանացման բաժանմունքը կարող է գործել այն լիցենզավորված բուժհաստատություններում, որոնք իրականացնում են շուրջօրյա լաբորատոր, ֆունկցիոնալ և ճառագայթային ախտորոշիչ բժշկական օգնության ու սպասարկման տեսակներ և ապահովված են էլեկտրաէներգիայի վթարային գեներատորով:

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

Բժշկական պաշտոնները սահմանվում են` 1 շուրջօրյա բժշկական պոստ (4,5 բժշկական պաշտոն)` յուրաքանչյուր 6 մահճակալի հաշվով:

Միջին բուժանձնակազմի պաշտոնը սահմանվում է` 1 շուրջօրյա քույրական պոստ` յուրաքանչյուր 3 մահճակալի հաշվով, և մեկ ցերեկային բուժքույր` յուրաքանչյուր 6 մահճակալի հաշվով:

 

19.2. ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Թթվածնի մատակարարման կենտրոնացված համակարգ

2. Արհեստական շնչառության ստացիոնար սարքեր`

ա) ընդմիջվող դրական ճնշմամբ արհեստական շնչառության

բ) սինքրոնիզացված հարկադիր մեխանիկական շնչառության

գ) շնչուղիներում մշտական դրական ճնշման

դ) շնչուղիներում երկփուլ դրական ճնշման

ե) արտաշնչման վերջում դրական ճնշման աշխատանքային ռեժիմներով

3. Բազմաֆունկցիոնալ ոչ ինվազիվ հսկողության ստացիոնար մոնիթորներ`

ա) պուլսօքսիմետրեր

բ) պերիֆերիկ հեմոդինամիկ ցուցանիշներ արձանագրող` զարկերակային ճնշում (սիստոլիկ, դիաստոլիկ, միջին)

գ) էլեկտրակարդիոմոնիթորներ` երկու արտածումներով

դ) կապնոգրաֆներ

Մոնիթորները պետք է ապահովված լինեն ավտոնոմ էլեկտրասնուցմամբ, էլեկտրասրտագրման էլեկտրոդներով, ինչպես նաև վտանգի ահազանգման ձայնային և լուսային համակարգերով։

4. Ջերմաչափեր

5. Զարկերակային ճնշումը չափող ձեռքի սարք` տոնոմետր և ստետոսկոպ

6. Ինֆուզիոն և տրանսֆուզիոն թերապիայի իրականացման պոմպեր

7. Դեֆիբրիլյատոր` ավտոնոմ էլեկտրասնուցմամբ

8. Լարինգոսկոպ` տարբեր մեծությամբ շեղբերով (մանկական ու մեծահասակների) և ինքնուրույն էլեկտրասնուցմամբ

9. Արտածծման էլեկտրական սարք

10. Ամբու պարկեր` մանկական ու մեծահասակների դիմակներով և թթվածնի աղբյուրի հետ միացման համակարգով

11. Թթվածնի խոնավացուցիչ

12. Հիվանդի տաքացման և սառեցման միջոցներ

13. Ֆունկցիոնալ մահճակալներ

14. Տրանսպորտային սայլակներ

15. Ինհալյատոր

16. Հարմահճակալային սեղանիկներ` հիվանդների համար

17. Մանրէասպան լամպեր (բակտերիցիդ լամպեր)

18. Աթոռներ` բժիշկների և բուժքույրերի համար

19. Աշխատանքային սեղաններ` բժիշկների և բուժքույրերի համար

20. Բժշկական պահարաններ` դեղորայքի և բժշկական պիտույքների համար

21. Հանդերձապահարաններ` բուժանձնակազմի համար

22. Մետաղյա պահարան` նարկոտիկ դեղամիջոցների պահպանման համար

23. Սառնարաններ` դեղամիջոցների և արյան բաղադրամասերի պահպանման համար

24. Ընթացիկ ծախսվող բժշկական նյութեր` զարկերակային և երակային ձգալարաններ, պերիֆերիկ և կենտրոնական երակային կաթետրներ, բժշկական սպեղանի, միանգամյա օգտագործման սպիրտային գնդիկներ, միզային կաթետրներ ու մեզընդունիչներ, քիթ-ստամոքսային և բերան-ստամոքսային զոնդեր, թոքամզի խոռոչի դրենավորման դրենաժներ, պարանոցի անշարժացման օձիքներ և վերջույթների, ողնաշարի անշարժացման վակուումային բեկակալներ, օդատար ռետինե փողրակներ, ինտուբացիոն ու տրախեոստոմիկ խողովակներ, կոնիկոտոմիկ հավաքածուներ, լարինգեալ դիմակներ, համակցված փողրակներ, թթվածնի ինհալյացիայի դիմակներ և այլն

25. Վիրաբուժական գործիքների հավաքածու և վիրաբուժական կարանյութեր

26. Վիրակապանյութեր և անտիսեպտիկ լուծույթներ (մանրէազերծված վիրակապեր, անձեռոցիկներ, բետադինի, բժշկական սպիրտի, յոդի լուծույթներ և այլն)

27. Շտատիվներ

28. Բազմաֆունկցիոնալ շարժական ոչ ինվազիվ հսկողության մոնիթորներ` պուլսօքսիմետրիա, էլեկտրասրտագրություն, սրտային զարկերի հաճախականություն, զարկերակային ճնշում (սիստոլիկ, դիաստոլիկ, միջին)

29. Էլեկտրապերֆուզորներ` ավտոնոմ էլեկտրասնուցմամբ

30. Շարժական ռենտգեն սարք

31. Հակապառկելախոցային ներքնակներ

32. Մանկական ընդհանուր անզգայացման սարք

33. Շարժական թթվածնի բալոններ` իրենց ռեդուկտորներով

34. Սեղմված օդի մատակարարման կենտրոնացված համակարգ

35. Վակուումի կենտրոնացված համակարգ

36. Էլեկտրաէներգիայի վթարային գեներատոր

37. Էլեկտրասրտագրության սարք

38. Ֆիբրոբրոնխոսկոպ

39. Տրանսպորտային շարժական արհեստական շնչառության սարքեր`

ա) ընդմիջվող դրական ճնշմամբ արհեստական շնչառության

բ) սինքրոնիզացված հարկադիր մեխանիկական շնչառության

գ) շնչուղիներում մշտական դրական ճնշման

դ) արտաշնչման վերջում դրական ճնշման աշխատանքային ռեժիմներով

40. Արհեստական շնչառության ոչ ինվազիվ սարքեր

41. Բազմաֆունկցիոնալ ինվազիվ հսկողության մոնիթորներ` ավտոնոմ էլեկտրասնուցմամբ և վտանգի ահազանգման ձայնային ու լուսային համակարգերով

42. Շարժական ուլտրաձայնային հետազոտության սարք

43. Հեմոդիալիզի ապարատ

44. Էքսպրես-լաբորատորիա (բիոքիմիական, ընդհանուր կլինիկական, սերոլոգիական անալիզներով

 

 ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

4. Ինժեներ-տեխնիկ

Բժշկական պաշտոնները սահմանվում են` 1 շուրջօրյա բժշկական պոստ (4,5 բժշկական պաշտոն)` յուրաքանչյուր 6 մահճակալի հաշվով:

Միջին բուժանձնակազմի պաշտոնը սահմանվում է` 1 շուրջօրյա քույրական պոստ` յուրաքանչյուր 3 մահճակալի հաշվով, և մեկ ցերեկային բուժքույր` յուրաքանչյուր 3 մահճակալի հաշվով:

Սահմանել, որ վերակենդանացման երրորդ մակարդակի բաժանմունքը կարող է գործել այն լիցենզավորված բազմապրոֆիլ բուժհաստատություններում, որոնք իրականացնում են շուրջօրյա լաբորատոր, ֆունկցիոնալ ու ճառագայթային ախտորոշիչ (կոմպյուտերային տոմոգրաֆիկ, անգիոգրաֆիկ, ուլտրաձայնային, դոպլերոգրաֆիկ, էնդոսկոպիկ, լապարոսկոպիկ և այլն) բժշկական օգնության և սպասարկման տեսակներ: Համապատասխան սարքավորումների բացակայության կամ անսարքության դեպքում բուժհաստատությունը պարտավոր է անհետաձգելի բուժօգնության արտագնա բրիգադների միջոցով ապահովել հիվանդների անվտանգ տեղափոխումն այլ լիցենզավորված բուժհաստատություններ` անհրաժեշտ հետազոտությունների անցկացման կամ բուժման համար:»։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան