ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2010 թվականի N 749-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ, ԴՐԱՆՈՒՄ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած կազմակերպություններին (այսուհետ` կազմակերպություն) հարկային հաշվառման վերցնելու համար հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմումում լրացման ենթակա տվյալների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) կազմակերպություններին հարկային հաշվառման վերցնելու համար հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) կազմակերպությունների` հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթղթում պարունակվող տեղեկությունների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.
4) կազմակերպությունների` հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթուղթը` համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. հունիսի 22 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 749-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄՈՒՄՈՒՄ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ
1. Կազմակերպության լրիվ անվանումը
2. Կազմակերպաիրավական տեսակը
3. Գրանցման վկայականի համարը
4. Գրանցման ամսաթիվը
5. Գտնվելու վայրը
6. Գործունեության տեսակները
7. Գործունեության իրականացման վայրերի հասցեները
8. Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի (տնօրենի) անունը, ազգանունը, հաշվառման (բնակության) վայրը, անձնագրային տվյալները և հեռախոսահամարը
9. Կազմակերպության գլխավոր հաշվապահի անունը, ազգանունը, հաշվառման (բնակության) վայրը, անձնագրային տվյալները և հեռախոսահամարը
10. Դիմումը պարունակում է տեղեկություն, որ լրացնողը տեղյակ է, որ դիմումում նշված տվյալներից որևէ մեկի փոփոխության դեպքում պարտավոր է դրա մասին գրավոր տեղյակ պահել հարկային մարմնին` փոփոխությունների կատարումից հետո մինչև հաջորդ ամսվա 20-ը
11. Դիմումը պարունակում է հավաստում, որ ներկայացված տվյալները հավաստի են
12. Տնօրենի անունը, ազգանունը, ստորագրությունը և ամսաթիվը
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 749-Ն որոշման |
Ձև
Դ Ի Մ ՈՒ Մ
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Կազմակերպության լրիվ անվանումը_______________________________ _______________________________________________________ 2. Կազմակերպաիրավական տեսակը ________________________________
3. Գրանցման վկայականի համարը _________________________________
4. Գրանցման ամսաթիվը ______________________________________
5. Գտնվելու վայրը __________________________________________
6. Գործունեության տեսակները*
3)___________________________ 7. Գործունեության իրականացման վայրերի հասցեները
3) _________________________ 8. Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի (տնօրենի)` 1) անունը, ազգանունը ___________________ 2) հասցեն _____________________________ 3) անձնագրային տվյալները _______________ 4) հեռախոսահամարը ____________________ 9. Կազմակերպության գլխավոր հաշվապահի` 1) անունը, ազգանունը __________________ 2) հասցեն ____________________________ 3) անձնագրային տվյալները ______________ 4) հեռախոսահամարը ___________________ |
Տեղյակ եմ, որ դիմումում նշված տվյալներից որևէ մեկի փոփոխության դեպքում պարտավոր եմ դրա մասին գրավոր տեղյակ պահել հարկային մարմնին` փոփոխությունների կատարումից հետո մինչև հաջորդ ամսվա 20-ը:
Հավաստում եմ, որ ներկայացված տվյալները հավաստի են:
Տնօրեն _______________________ |
_______________________ |
______ ____________________ 20 թ. |
* ըստ գործունեության տեսակների` Հայաստանի դասակարգչի բաժինների (հրապարակված է ՀՀ ԳՆԱՏ թիվ 22(340)1, 16.07.2009 թ.)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 749-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԱԹՂԹՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Կազմակերպության լրիվ անվանումը և կազմակերպաիրավական տեսակը
2. ՀՎՀՀ-ն
3. Նշում հաշվառման վերցված հարկային (տարածքային) տեսչության վերաբերյալ և հաշվառման վերցնելու տարեթիվը
4. Հարկային (տարածքային) տեսչության պետի անունը, ազգանունը, ստորագրությունը և կնիքը
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 749-Ն որոշման |
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
_____________________________________________________ (կազմակերպության լրիվ անվանումը և կազմակերպաիրավական տեսակը)
ՀՎՀՀ-ն _______________________________
Հաշվառման է վերցված _______________________
հարկային (տարածքային) տեսչության կողմից` 20 թ. ___________ ____-ին:
Կ.Տ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |