ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2010 թվականի N 758-Ն
«Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 98 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հեռանկարային զարգացումն ապահովելու, ինստիտուտի կառավարման բարեփոխումներ իրականացնելու և գիտական հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 98 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման վերնագրում, 1-ին կետում և 2-րդ կետի «ա» ենթակետում «Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» բառերը փոխարինել «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» բառերով.
2) որոշման 2-րդ կետում`
ա. «ա» և «բ» ենթակետերում «գիտատեխնիկական» բառը փոխարինել «գիտատեխնոլոգիական և կրթական» բառերով.
բ. «բ» ենթակետը «տնտեսության մեջ,» բառերից հետո լրացնել «միջուկային արդյունաբերություն,» բառերով.
գ. «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) կազմակերպության պետական աջակցությունն իրականացվում է տարեկան ծրագրով: Ծրագրի իրականացման ֆինանսավորումն արտացոլվում է պետական բյուջեում առանձին տողով` առնվազն 575 600 000 դրամ գումարի չափով:».
3) որոշման 3-րդ կետում «արդյունաբերության և առևտրի» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով.
4) որոշման 4-րդ կետում «արդյունաբերության և առևտրի նախարարությանը» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարին» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` երկամսյա ժամկետում հաստատել կազմակերպության նոր կանոնադրությունը` սահմանելով կազմակերպության կառավարման մարմինները, դրանց կազմն ու լիազորությունները և կառուցվածքը` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի մայիսի 20-ի N 416-Ա որոշմամբ ստեղծված` միջազգային փորձագիտական հանձնաժողովի ներկայացրած և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած առաջարկների:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 2011 թվականին և հաջորդ տարիներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պլանավորման ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համար առանձին տողով նախատեսել առնվազն 575 600 000 դրամ գումար` կազմակերպությունում հիմնարար և կարևորագույն նշանակության կիրառական հետազոտությունների իրականացման, գիտական ենթակառուցվածքի պահպանման և զարգացման, միջազգային գիտական համագործակցության իրականացման համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|