Basic information
Number
N 807
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (04.09.2001-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2001.09.18/30(162) Հոդ.703
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
04.09.2001
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
04.09.2001
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
04.09.2001
Effective date
04.09.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

4 սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 սեպտեմբերի 2001 թվականի N 807

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի N 775 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 25-ի «Երևան քաղաքի «Կասկադ» համալիրին հարող տարածքի կառուցապատման ծրագրի մասին» N 775 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հավանության արժանացած «Կասկադ» համալիրի հարակից լանջերի կառուցապատման ծրագրի առաջին պարբերության`

ա) առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կասկադ» համալիրից աջ և ձախ ընկած` կառուցապատումից զերծ տարածքների ընդհանուր մակերեսը 25 հեկտար է (աջակողմյան հատվածը` 7.38 հա, ձախակողմյանը` 17.6 հա): Բնակելի թաղամասի կառուցապատման մակերեսը 7.5 հեկտար է (աջակողմյանը` 2.46 հա, ձախակողմյանը` 5.04 հա), որտեղ նախատեսվում է իրականացնել 2-3 հարկանի առնվազն 45 առանձնատան (աջակողմյան հատվածում` 15, ձախակողմյան հատվածում` 30), դրանց սպասարկման օբյեկտների, ինչպես նաև այլ հասարակական շենքերի շինարարություն: Նախատեսված է կառուցապատման համար անբարենպաստ (խիստ թեքությամբ)` ավելի քան 12 հեկտար տարածքներն օգտագործել որպես ընդհանուր օգտագործման և հասարակական կառուցապատման գոտի».

բ) հանել հինգերորդ և վեցերորդ նախադասությունները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 4-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան