Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 66-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.08.2010-18.06.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.11.01/30(270) Հոդ.365
Ընդունող մարմին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
01.08.2007
Ստորագրող մարմին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.07.2021

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 հոկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 60407344

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

1 օգոստոսի 2007 թ.

ք. Երևան

 թիվ 66-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ (ՌԵԵՍՏՐԻ) ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը և 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «թ» կետերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` որոշում է.

1. Հաստատել գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանի (ռեեստրի) վարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2002 թվականի հոկտեմբերի 25-ի «Ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված ռեեստրի (գրանցամատյանի) վարման կարգի մասին» թիվ 84-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ`

 Ա. Շահնազարյան

 

 

Հավելված

ՀՀ տնտեսական մրցակցության

պաշտպանության պետական հանձնաժողովի

2007 թվականի օգոստոսի 1-ի

թիվ 66-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ (ՌԵԵՍՏՐԻ) ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանի (ռեեստրի) (այսուհետ` Գրանցամատյան) վարման կարգը։

2. Գրանցամատյանը ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող (այսուհետ` գերիշխող) դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ սույն կարգով նախատեսված տեղեկություններ պարունակող փաստաթուղթ (մատյան) է (Ձև 1, կցվում է):

3. Գրանցամատյանը պետք է լինի կարված, կնքված, իսկ էջերը` համարակալված: Էջերի քանակը հաստատվում է Հանձնաժողովի աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից և կնքվում Հանձնաժողովի կնիքով: Գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը` «Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյան (ռեեստր)»:

4. Գրանցամատյանում տեղեկության գրանցումն իրականացվում է համապատասխան գրառում կատարելու միջոցով: Տեղեկության փոփոխության գրանցումը կատարվում է Գրանցամատյանի տվյալ էջի հակառակ կողմի համապատասխան տողում:

5. Գրանցամատյանում գրառումը պետք է կատարվի առանց ջնջումների, կրճատումների և չլրացված տողեր բաց թողնելու, պարզ և ընթեռնելի ձեռագրով:

6. Գրանցամատյանում գրառման ուղղումը պետք է կատարվի սխալ գրառումը վերցնելով փակագծի մեջ` նույն էջում ավելացնելով ճիշտ (ուղղված) գրառումը, որի կողքին դրվում է Հանձնաժողովի աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը, ուղղման տարին, ամիսը, ամսաթիվը (այսուհետ` ամսաթիվ):

7. Հանձնաժողովը ստեղծում և պահպանում է Գրանցամատյանի էլեկտրոնային տարբերակը:

8. Գրանցամատյանի յուրաքանչյուր էջում ըստ հերթականության արձանագրվում են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

1) գրառման հերթական համարը.

2) տնտեսվարող սուբյեկտի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը).

3) տնտեսվարող սուբյեկտի գտնվելու (իսկ այլ վայրում գործունեություն իրականացնելու դեպքում` նաև գործունեության) վայրը (ֆիզիկական անձի դեպքում` բնակվելու վայրը).

4) կապի միջոցները (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ)` առկայության դեպքում.

5) ապրանքային շուկայի անվանումը.

6) ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանը.

7) ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանը.

8) ապրանքային շուկայի ծավալում տնտեսվարող սուբյեկտի կողմից տվյալ ապրանքի իրացման (ձեռքբերման) ծավալը.

9) ապրանքային շուկայի ծավալում տնտեսվարող սուբյեկտի բաժինը` արտահայտված տոկոսով.

10) տնտեսվարող սուբյեկտին Գրանցամատյանում գրանցելու (գրանցումն ուժի մեջ թողնելու) մասին Հանձնաժողովի որոշման համարը և ընդունման ամսաթիվը.

11) ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտին գրանցումից հանելու մասին Հանձնաժողովի որոշման ընդունման դեպքում` որոշման համարը և ընդունման ամսաթիվը:

(8-րդ կետը փոփ. 30.06.10 թիվ 129-Ն)

9. Սույն կարգի 8-րդ կետի 2-4-րդ ենթակետերում նշված տեղեկության փոփոխության կամ Գրանցամատյանում գրանցված տնտեսվարող սուբյեկտի վերակազմակերպման դեպքում (եթե դա չի հանգեցնում գերիշխող դիրքի կորստի), Գրանցամատյանի տվյալ էջի հակառակ կողմի համապատասխան տողում կատարվում է փոփոխությունն ամրագրող գրառում` գրառման ամսաթվի նշմամբ:

10. Սույն կարգի 8-րդ կետի 8-րդ և 9-րդ ենթակետերում նշված տեղեկությունների փոփոխության դեպքում (եթե դա չի հանգեցնում գերիշխող դիրքի կորստի), Գրանցամատյանի տվյալ էջի հակառակ կողմի համապատասխան տողում կատարվում է փոփոխությունն ամրագրող գրառում` նշելով Հանձնաժողովի որոշման համարը և ընդունման ամսաթիվը:

11. Տնտեսվարող սուբյեկտը Գրանցամատյանում գրանցվում, ինչպես նաև գերիշխող դիրքը կորցնելու դեպքում` գրանցումից հանվում է Հանձնաժողովի որոշմամբ:

Հանձնաժողովը տնտեսվարող սուբյեկտին Գրանցամատյանում գրանցելու կամ գրանցումն ուժի մեջ թողնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո, հինգ տարվա ընթացքում, համապատասխան ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքում կամ տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ դիրքի առկայության մասին վկայող` բացառիկ կամ փաստացի միակ լիցենզիայի կամ այլ տվյալների հիման վրա, ընդունում է տնտեսվարող սուբյեկտին գրանցումից հանելու կամ տնտեսվարող սուբյեկտի գրանցումն ուժի մեջ թողնելու մասին որոշում` Գրանցամատյանում կատարելով համապատասխան գրառում:

(11-րդ կետը խմբ. 30.06.10 թիվ 129-Ն)

12. Գրանցամատյանում արձանագրվում են Հանձնաժողովի համապատասխան որոշմամբ ամրագրված տեղեկությունները (տվյալները):

13. Գրանցամատյանում գրառումը կատարվում է Հանձնաժողովի որոշման ընդունման օրվանից հետո 5-օրյա ժամկետում:

14. Գրանցամատյանում գրանցված տնտեսվարող սուբյեկտի դիմումի հիման վրա Հանձնաժողովը պարտավոր է 7-օրյա ժամկետում տրամադրել քաղվածք Գրանցամատյանից` տվյալ տնտեսվարող սուբյեկտին առնչվող տեղեկությունների մասով:

15. Գրանցամատյանում գրանցված տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են վեցամսյա պարբերականությամբ Հանձնաժողով ներկայացնել N 2, N 3, N 4 և (կամ) N 5 ձևերով (կցվում են) նախատեսված տեղեկատվություն` տվյալ ապրանքային շուկայում իրենց կողմից համապատասխանաբար իրացված կամ ձեռքբերված ապրանքների ծավալի, ծախքերի կառուցվածքի և գների շարժի (գնային փոփոխությունների դեպքում` համապատասխան հիմնավորումներով) վերաբերյալ` ընթացիկ տարվա հուլիսի 1-ի և հաջորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ` համապատասխանաբար մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 15-ը և հաջորդ տարվա փետրվարի 15-ը: Տնտեսվարող սուբյեկտներին սույն կետով նախատեսված ձևերը տրամադրվում (ուղարկվում) են Հանձնաժողովի կողմից` համապատասխանաբար մինչև ընթացիկ տարվա հուլիսի 15-ը և հաջորդ տարվա հունվարի 15-ը:

 

Ձև N 1

 

ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ (ՌԵԵՍՏՐ)

 

1 ԳՐԱՌՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ  
2 ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ (ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՈՒՆԸ, ԱԶԳԱՆՈՒՆԸ)  
3 ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԳՏՆՎԵԼՈՒ (ԻՍԿ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ) ՎԱՅՐԸ (ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ)  
4 ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ`
ՀԵՌԱԽՈՍ  
ՖԱՔՍ  
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ  
5 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ  
6 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԸ  
7 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ  
8 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԾԱՎԱԼՈՒՄ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԿՈՂՄԻՑ ՏՎՅԱԼ ԱՊՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ (ՁԵՌՔԲԵՐՄԱՆ) ԾԱՎԱԼԸ  
9 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԾԱՎԱԼՈՒՄ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԲԱԺԻՆԸ` ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ՏՈԿՈՍՈՎ  
10 ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ գրանցելու (գրանցումն ուժի մեջ թողնելու) ՄԱՍԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐԸ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՏԱՐԻՆ, ԱՄԻՍԸ, ԱՄՍԱԹԻՎԸ  
11 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻՆ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ` ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐԸ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՏԱՐԻՆ, ԱՄԻՍԸ, ԱՄՍԱԹԻՎԸ  

 

(Ձևը փոփ. 30.06.10 թիվ 129-Ն)

 

Ձև N 2

 

Տ ե ղ ե կ ա ն ք

 

20——- թվականի ———-- կիսամյակի ընթացքում տնտեսվարող սուբյեկտի կողմից ապրանքի իրացման (ձեռքբերման) (անհրաժեշտն ընդգծվում է լրացնողի կողմից) ծավալների վերաբերյալ

 

տնտեսվարող սուբյեկտի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը)

______________________________________________________

ՀՎՀՀ կոդը

______________________________________________________

գտնվելու (բնակվելու) վայրը

______________________________________________________

հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը (առկայության դեպքում)

______________________________________________________

գործունեության իրականացման վայրը

______________________________________________________

մեծածախ իրացնողների (ձեռքբերողների) քանակը (կցել ցանկը)

______________________________________________________

ապրանքի անվանումը

______________________________________________________

 

Ըստ ամիսների Իրացման ծավալը Արտահանման ծավալը
բնեղեն (չափի միավոր) արժեքային (հազար դրամ)1 բնեղեն (չափի միավոր) արժեքային (հազար դրամ)1
1 2 3 4 5
1        
2        
3        
4        
5        
6        

 

1) ներառյալ բոլոր հարկերը` ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ, հաստատագրված վճար:

 

Տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի`

(տնտեսվարող սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձի)

 

ստորագրություն

անուն, ազգանուն

 

Կ.Տ.

Ձև N 3

 

Տ ե ղ ե կ ա ն ք

 

20 —— թվականի ——— կիսամյակի ընթացքում տնտեսվարող սուբյեկտի կողմից իրացված (ձեռքբերված) (անհրաժեշտն ընդգծվում է լրացնողի կողմից) մեկ միավոր ապրանքի ծախքերի կառուցվածքը (լրիվ ինքնարժեքը) և գինը

 

Ըստ ամիսների Իրացված (ձեռքբերված) (անհրաժեշտն ընդգծվում է լրացնողի կողմից) մեկ միավոր ապրանքի լրիվ ինքնարժեքը, ընդամենը1 Այդ թվում` 1 միավոր ապրանքի իրացման (ձեռքբերման) գինը3
նյութական ծախսեր աշխատանքի վարձատրություն և սոցիալական ապահովության ծախսեր  այլ ծախսեր2
1 2 3 4 5 6
1          
2          
3          
4          
5          
6          

 

1) մեկ միավոր ապրանքի լրիվ ինքնարժեքը` արտադրական, ինչպես նաև ոչ արտադրական կոմերցիոն ծախսեր

2) 5-րդ սյունակում ընդգրկվում են մնացած բոլոր ծախսերը

3) մեկ միավոր ապրանքի իրացման (ձեռքբերման) գինը հաշվարկվում է առանց ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, հաստատագրված վճարի:

Գնի ցանկացած փոփոխության դեպքում նշել հիմնավորումը:

 

Տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի`

(տնտեսվարող սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձի)

 

ստորագրություն

անուն, ազգանուն

 

Կ.Տ.

Ձև N 4

 

Տ ե ղ ե կ ա ն ք

 

20 ——- թվականի ——— կիսամյակի ընթացքում տնտեսվարող սուբյեկտի

կողմից իրականացված գործունեության վերաբերյալ

 

տնտեսվարող սուբյեկտի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը)

____________________________________________________________

ՀՎՀՀ կոդը

____________________________________________________________

գտնվելու (բնակվելու) վայրը

____________________________________________________________

հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը (առկայության դեպքում)

____________________________________________________________

գործունեության իրականացման վայրը

____________________________________________________________

ծառայության անվանումը

____________________________________________________________

 

Ըստ ամիսների Իրացման (ձեռքբերման) (անհրաժեշտն ընդգծվում է լրացնողի կողմից) ծավալը
բնեղեն արտահայտությամբ (չափի միավոր) արժեքային արտահայտությամբ (հազար դրամ)1
1 3 4
1    
2    
3    
4    
5    
6    

 

1) ներառյալ հարկերը` ավելացված արժեքի հարկ, հաստատագրված վճար:

 

Տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի`

(տնտեսվարող սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձի)

 

ստորագրություն

անուն, ազգանուն

 

Կ.Տ.

Ձև N 5

 

Տ ե ղ ե կ ա ն ք

 

20 —— թվականի ———-- կիսամյակի ընթացքում տնտեսվարող սուբյեկտի կողմից մեկ միավոր իրացված (ձեռքբերված) (անհրաժեշտն ընդգծվում է լրացնողի կողմից) ծառայության ծախքերի (լրիվ ինքնարժեքի) կառուցվածքը և սակագինը (գինը)

 

ՀՀ դրամ

Ըստ ամիսների Իրացված (ձեռքբերված) (անհրաժեշտն ընդգծվում է լրացնողի կողմից) մեկ միավոր ծառայության լրիվ ինքնարժեքը, ընդամենը1 Այդ թվում՝ Ծառայության սակագինը3 (գինը)
նյութական ծախսեր աշխատանքի վարձատրություն և սոցիալական ապահովության ծախսեր այլ ծախսեր2
1 2 3 4 5 6
1          
2          
3          
4          
5          
6          

 

1) մեկ միավոր ծառայության լրիվ ինքնարժեքը` արտադրական, ինչպես նաև ոչ արտադրական կոմերցիոն ծախսեր

2) 5-րդ սյունակում ընդգրկվում են մնացած բոլոր ծախսերը

3) մեկ միավոր ծառայության իրացման (ձեռքբերման) սակագինը (գինը) հաշվարկվում է առանց ավելացված արժեքի հարկի:

Սակագնի (գնի) ցանկացած փոփոխության դեպքում նշել հիմնավորումը:

 

Տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի`

(տնտեսվարող սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձի)

 

ստորագրություն

անուն, ազգանուն

 

Կ.Տ.