Գլխավոր տեղեկություն
Համար
N 634-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.06.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.06.09/25(759) Հոդ.626
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2010 թվականի N 634-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 947-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 947-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 4-րդ կետից հանել «(Երևան քաղաքի թաղային համայնքների)» բառերը.

2) որոշմամբ հաստատված զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) կարիքավոր ընտանիքներին բնակարանային հաշվառման վերցնելու և բնակարանային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգի`

ա. 5-րդ կետի երկրորդ պարբերությունը «տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը» բառերից հետո լրացնել «` համապատասխան որոշմամբ» բառերով,

բ. 6-րդ կետը «տեղական ինքնակառավարման մարմինները» բառերից հետո լրացնել «` բացառությամբ Երևանի համայնքի» բառերով, և նույն կետում «(Երևան քաղաքում` թաղապետարանները)» բառերը փոխարինել «(Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը)» բառերով,

գ. 8-րդ կետի երկրորդ պարբերությունում «Երևան քաղաքում` թաղային համայնքների» բառերը փոխարինել «Երևան քաղաքի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հունիսի 1

Երևան