ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
30 մարտի 2010 թ. |
թիվ 59-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԷՎՐԻԿԱ-ՄԻԼԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 660 ԵՎ ԹԻՎ 660/1 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ գլխի 37-րդ կետը և հաշվի առնելով «Էվրիկա-Միլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ք. Երևան, Շարուրի 24/4 և ք. Երևան, Ավան 3, թիվ 2 թաղամաս հասցեներում գործող (արտարժույթի առուվաճառքի թիվ 660 և թիվ 660/1 լիցենզիաներ) արտարժույթի փոխանակման կետերի գործունեությունը դադարեցնելու մասին 2010 թվականի մարտի 11-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «Էվրիկա-Միլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 660 և թիվ 660/1 լիցենզիաները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «Էվրիկա-Միլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը առձեռն հանձնելու կամ վերջինիս կողմից տրամադրված (նշված) գտնվելու (հասցե՝ ք. Երևան, Շարուրի 24/4) վայր ուղարկելու օրվան հաջորդող օրը։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2010 թ. ապրիլի 1 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|