Գլխավոր տեղեկություն
Համար
N 724-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.07.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.07.28/34(768) Հոդ.728
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2010 թվականի N 724-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) ՌՆ 2-րդ կետի երրորդ սյունակում`

ա. «b» ենթակետը «գեներատորները» բառից հետո լրացնել «որոնք հատուկ նախատեսված կամ ձևափոխված են ռազմական նպատակներով օգտագործման համար»,

բ. սյունակից հանել «Նկարագիր ՌՆ 2. b. կետը չի վերաբերում ազդանշանային ատրճանակներին» բառերը,

գ. սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «d» կետով.

«d. ՌՆ 2. a. կետում նկարագրված զենքերի համար հատուկ նախատեսված հարմարանքներ:».

2) ՌՆ 2-րդ կետի չորրորդ սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Նկարագիր ՌՆ 2. b. կետը չի վերաբերում ազդանշանային ատրճանակներին».

3) ուժը կորցրած ճանաչել ՌՆ 4-րդ կետի երրորդ սյունակի 2-րդ և 3-րդ ենթակետերը.

4) ՌՆ 4-րդ կետի չորրորդ սյունակի «ի սկզբանե տեղադրված էր եղել» բառերից հետո եղած բառերը հանել.

5) ՌՆ 5-րդ կետի չորրորդ սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նկարագրով.

«ՌՆ 5. c. կետում նշված խափանող սարքավորումները ներառում են նաև հայտնաբերման սարքավորումները».

6) ՌՆ 5-րդ կետի երրորդ սյունակի «d» կետը «ՌՆ 5. b.» բառից հետո լրացնել «ՌՆ 5. c.» բառով.

7) ուժը կորցրած ճանաչել ՌՆ 6-րդ կետի չորրորդ սյունակի Նկարագիր 2-ի «b» կետը.

8) ուժը կորցրած ճանաչել ՌՆ 6-րդ կետի չորրորդ սյունակի Հատուկ նկարագրի «a» և Տեխնիկական նկարագրի «b» ենթակետերը.

9) ՌՆ 6-րդ կետի երրորդ սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «a» և «b» կետերով.

«a. Վերգետնյա փոխադրամիջոցներ և դրանց բաղադրիչ մասերը, որոնք հատուկ նախագծված կամ փոփոխված են` ռազմական օգտագործման համար,

b. Բարձր անցունակության փոխադրամիջոցներ, որոնք կարող են օգտագործվել արտաճանապարհային պայմաններում, որոնք արտադրվել են կամ համալրվել այնպիսի նյութերով, որոնք կարող են պաշտպանել III մակարդակի բալիստիկ հրթիռներից (NIJ 0108.01, 1985 թվականի սեպտեմբեր կամ համեմատելի ազգային ստանդարտով) կամ ավելի բարձր մակարդակի:».

10) ՌՆ 7-րդ կետի երրորդ սյունակի «b» կետի «4b» ենթակետը`

 ա. «թթու» բառից հետո լրացնել «(CAS 93-76-5)» թվերով,

 բ. «թթվի» բառից հետո լրացնել «(CAS 94-75-7)» թվերով,

 գ. «Օրանժ» բառից հետո լրացնել «(CAS 39277-47-9)» թվերով.

 11) ՌՆ 8-րդ կետի չորրորդ սյունակը`

ա. «Հատուկ նկարագիր» բառերից հետո լրացնել «1» թվով,

բ. «Երկակի օգտագործման ցանկի մասին» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հատուկ նկարագիր 2` լիցքերի և սարքերի համար տե՛ս նաև ՌՆ 4 և 1A8 երկակի օգտագործման ցանկը:».

12) ՌՆ 8-րդ կետի երրորդ սյունակի «a» կետի 6-րդ ենթակետը վերջում լրացնել «(CAS 145250-81-3)» թվերով.

13) ՌՆ 8-րդ կետի չորրորդ սյունակը «Նկարագիր 1 ՌՆ 8 d. 3. կետը չի վերաբերում քլորինտրիֆլուորիդին» բառերից հետո լրացնել «(CAS 7790-91-2)» թվերով.

14) ՌՆ 8-րդ կետի չորրորդ սյունակը «Նկարագիր 2 ՌՆ 8 d. 3. կետը չի վերաբերում ազոտային տրիֆլուորիդին` վերջինիս գազային վիճակում» բառերից հետո լրացնել «(CAS 7783-54-2)» թվերով.

15) ՌՆ 8-րդ կետի երրորդ սյունակի ՌՆ 8. f. «Ադիտիվներ, ինչպես նշված է ստորև» կետի 19-րդ ենթակետը «(Fe203)» արտահայտությունից հետո լրացնել «(CAS 1317-60-8)» թվերով.

16) ՌՆ 8-րդ կետի չորրորդ սյունակի «g» կետի 4-րդ ենթակետը վերջում լրացնել «(CAS 182763-60-6)» թվերով.

17) ՌՆ 8-րդ կետի երրորդ սյունակի a. 33-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«a. 33.

a) այն պայթուցիկները, որոնք ՌՆ 8. a. կետի այլ տեղերում նշված չեն, ունեն 8700 մ/վ-ից ավելի մեծ դետոնացման արագություն, առավելագույն խտության դեպքում, կամ`

b) դետոնացման ճնշում, որն ավելի բարձր է, քան 34 Gpa (34000 ՄՊա)-ը:».

18) ՌՆ 8-րդ կետի երրորդ սյունակի 34-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«34. Օրգանական պայթուցիկները, որոնք ՌՆ 8. a. կետի այլ տեղերում նշված չեն և որոնք ունեն հետևյալ բոլոր հատկանիշները`

a) դետոնացման ճնշումը հավասար է 25 GPA (25000 ՄՊա)-ի կամ ավելի, և`

b) որոնք կայուն կմնան 523 Կ (2500C) կամ ավելի բարձր ջերմաստիճանի դեպքում, հինգ րոպե կամ ավելի երկար».

19) ՌՆ 8-րդ կետի երրորդ սյունակի ՌՆ. 8. b. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.

«7. Հրթիռային վառելիքներ, որոնք ռազմական ցանկում որևէ տեղ նշված չեն և հատուկ նախատեսված են ռազմական նպատակների համար».

20) ուժը կորցրած ճանաչել ՌՆ 8-րդ կետի չորրորդ սյունակի «e» կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերը.

21) ՌՆ 8-րդ կետի երրորդ սյունակը «d» կետի 10-րդ ենթակետի «(CAS 8007-58-7)» թվերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետերով.

«ՌՆ 8. e. Մածող/կապող, պլաստիկացնող, մոնոմեր և պոլիմեր նյութեր, ինչպես նշված են ստորև`

ա. AMMO (ազիդոմեթիլմեթիլօքսետան և դրա պոլիմերները) (CAS 90683-29-7) (տե՛ս նաև ML 8.g.1. կետը` նախանյութերի համար),

բ. BAMO (բիսազիդոմեթիլօքսետան և դրա պոլիմերները) (CAS 17607-20-4) (տե՛ս նաև ՌՆ 8.g.1. կետը` դրա նախանյութերի համար),

գ. BDNPA (բիս (2,2-դինիտրոպրոպիլ) ացետալ) (CAS 5108-69-0),

դ. BDNPF (բիս (2,2-դինիտրոպրոպիլ) ֆորմալ) (CAS 5917-61-3),

ե. BTTN (բուտանտրիոլտրինիտրատ) (CAS 6659-60-5) (տե՛ս նաև ՌՆ 8.g.8. կետը` դրա նախանյութերի համար):».

22) ՌՆ 8-րդ կետի երրորդ սյունակի «e» կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Էներգետիկ մոնոմերները, պլաստիկացնողները կամ պոլիմերները հատուկ կազմված են ռազմական նպատակների համար և պարունակում են ստորև նշվածներից յուրաքանչյուրը`

a. նիտրո խմբեր,

b. ազիդո խմբեր,

c. նիտրատ խմբեր,

d. նիտրազա խմբեր կամ`

e. դիֆլուորամինային խմբեր».

23) ՌՆ 8-րդ կետի երրորդ սյունակի e. 13-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Ցածր (10000-ից քիչ) մոլեկուլյար քաշով, ալկոհոլային ֆունկցիոնալությամբ պոլի (էպիքլորոհիդրին), ինչպիսիք են`

a) պոլի (էպիքլորոհիդրինդիոլ),

b) պոլի (էպիքլորոհիդրինտրիոլ)».

24) ՌՆ 8-րդ կետի չորրորդ սյունակի Նկարագիր 5-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նկարագիր 5. Չի օգտագործվում 2009 թվականից:».

25) ՌՆ 8-րդ կետի չորրորդ սյունակի Նկարագիր 6-ում`

ա. «a» ենթակետը վերջում լրացնել «(CAS 131-74-8)» թվերով,

բ. «c» ենթակետը վերջում լրացնել «(CAS 131-73-7)» թվերով,

գ. «d» ենթակետը վերջում լրացնել «(CAS 10405-27-3)» թվերով,

դ. «e» ենթակետը վերջում լրացնել «(CAS 9056-38-6)» թվերով,

ե. «f» ենթակետը վերջում լրացնել «(CAS 7757-79-1)» թվերով,

զ. «k» ենթակետը վերջում լրացնել «(CAS 872-50-4)» թվերով,

է. «l» ենթակետը վերջում լրացնել «(CAS 142-16-5)» թվերով,

ը. «m» ենթակետը վերջում լրացնել «(CAS 103-11-7») թվերով,

թ. «n» ենթակետը վերջում լրացնել «(TEA) (CAS 97-93-8) (TMA) (CAS 75-24-1)» թվերով,

ժ. «o» ենթակետը վերջում լրացնել «(CAS 9004-70-0)» թվերով,

ժա. «p» ենթակետը վերջում լրացնել «(CAS 55-63-0)» թվերով,

ժբ. «q» ենթակետը վերջում լրացնել «(CAS 118-96-7)» թվերով,

ժգ. «r» ենթակետը վերջում լրացնել «(CAS 20829-66-7) թվերով,

ժդ. «s» ենթակետը վերջում լրացնել «(CAS 78-11-5) թվերով,

ժե. «t» ենթակետը «ազիդ» բառից հետո լրացնել «(CAS 13424-46-9)», «նորմալ» բառից հետո` «(CAS 15245-44-0)», «հիմքային արճիճի ստիֆնատից» բառերից հետո` «(CAS 12403-82-6)» թվերով,

ժը. «ս» ենթակետը վերջում լրացնել «(CAS 111-22-8)» թվերով,

ժթ. «v» ենթակետը վերջում լրացնել «(CAS 82-71-3)» թվերով,

ի. «w» ենթակետը «Դիէթիլդիֆենիլ միզանյութ» բառերից հետո լրացնել «(CAS 85-93-3)», «Դիմեթիլ դիֆենիլ միզանյութ» բառերից հետո` «(CAS 611-92-7)» թվերով,

իա. «x» ենթակետը վերջում լրացնել «(CAS 603-54-3)» թվերով,

իբ. «y» ենթակետը վերջում լրացնել «(CAS 13114-72-2)» թվերով,

իգ. «z» ենթակետը վերջում լրացնել «(CAS 64544-71-4)» թվերով,

իդ. «aa» ենթակետը վերջում լրացնել «(CAS 119-75-5)» թվերով,

իե. «bb» ենթակետը վերջում լրացնել «(CAS 836-30-6)» թվերով,

իզ. «cc» ենթակետը վերջում լրացնել «(CAS 918-52-5)» թվերով,

իէ. «dd» ենթակետը վերջում լրացնել «(CAS 556-88-7)» թվերով.

26) ՌՆ 10-րդ կետի երրորդ սյունակի «հ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«հ. Պարաշյուտներ, պարագլայդերներ, հարակից սարքավորումներ և դրանց համար հատուկ նախատեսված բաղադրամասեր, ինչպիսիք են`

1) պարաշյուտները, որոնք նշված չեն ռազմական ցանկում,

2) պարագլայդերները,

3) սարքավորումները, որոնք հատուկ նախատեսված են մեծ բարձրությունից պարաշյուտիստների անկման համար (օրինակ, հատուկ համազգեստ, հատուկ սաղավարտներ, շնչառության համակարգեր, նավիգացիոն սարքավորումներ)».

27) ՌՆ 11-րդ կետի չորրորդ սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` Հատուկ նկարագրով.

«Հատուկ նկարագիր. ծրագրեր, որոնք հասկացվում են «ռազմական ծրագրեր», կապի ապահովման համար, տե՛ս ՌՆ 21-րդ կետում:».

28) ՌՆ 11-րդ կետի առաջին սյունակը լրացնել «850440» թվով.

29) ՌՆ 11-րդ կետի երրորդ սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1-ին կետով.

«1) ստատիկ փոխակերպիչներ».

30) ՌՆ 17-րդ կետի երրորդ սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «p» ենթակետով.

«p. «Վառելիքի պահոցներ», որոնք որևէ տեղում նշված չեն և որոնք հատուկ նախատեսված կամ ձևափոխված են ռազմական նպատակներով օգտագործման համար:»։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հունիսի 16
Երևան