Basic information
Number
N 2406-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (04.09.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2014.02.17/3(482).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
03.09.2013
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
03.09.2013
Effective date
04.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 սեպտեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 2406-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 2-րդ մասը, 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Ալֆա-Ֆարմ» փակ բաժնետիրական ընկերության 28.08.2013 թվականի թիվ 24374 դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. «Ալֆա-Ֆարմ» փակ բաժնետիրական ընկերության (2012 թ. մայիսի 3-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-ԴԳ-001576 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը՝ ք. Երևան, Մալթիա-Սեբաստիա, Րաֆֆու փողոց, 55/1 հասցեն տեղափոխել ք. Երևան, Ավան, Դուրյան թաղամաս, 37/2 հասցե:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

  Դ. Դումանյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation