Basic information
Number
N 2398-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (31.08.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2014.02.19/6(1019).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
30.08.2013
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
30.08.2013
Effective date
31.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

30 օգոստոսի 2013 թ.

ք. Երևան

N 2398-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԼՈՏՈՍ ՄԵԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-001806 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Լոտոս Մեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 22.08.2013 թ. դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել «Լոտոս Մեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2013 թվականի մայիսի 14-ին տրված թիվ Կ-ԲՕ-001806 լիցենզիայի բժշկական օգնության և սպասարկման գործունեության տեսակի գործողությունը մինչև 2014 փետրվարի 22-ը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

  Դ. Դումանյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation