Basic information
Number
N 2267-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (15.08.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2014.02.17/3(482).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
14.08.2013
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
14.08.2013
Effective date
15.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 օգոստոսի 2013 թ.

ք. Երևան

N 2267-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՈՒՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ «ՀԻՊՈԿՐԱՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 33-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և Հունական բժշկական «Հիպոկրատ» հիմնադրամի տնօրենի 09.08.2013 թվականի թիվ 22784 դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Վերաձևակերպել Հունական բժշկական «Հիպոկրատ» հիմնադրամի 2003 թ. սեպտեմբերի 18-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000262 լիցենզիան կազմակերպության գտնվելու վայրը՝ ք. Ալավերդի, Սայաթ-Նովայի 20 հասցեից տեղափոխելով ք. Ալավերդի, Թումանյան փողոց, թիվ 42 հասցե:

2. Հունական բժշկական «Հիպոկրատ» հիմնադրամի (2003 թ. սեպտեմբերի 18-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000262 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը՝ ք. Ալավերդի, Սայաթ-Նովայի 20 հասցեն տեղափոխել ք. Ալավերդի, Թումանյան փողոց, թիվ 42 հասցե:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում գտնվելու վայրի և գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

  Դ. Դումանյան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation