Basic information
Number
N 2073-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (24.07.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2014.02.17/3(482).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
23.07.2013
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
23.07.2013
Effective date
24.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 հուլիսի 2013 թ.

ք. Երևան

N 2073-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՐՖԱ-ՄԵԴ» ԼՍՈՂԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 2-րդ մասը, 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «ԱՐՖԱ-ՄԵԴ» ԼՍՈՂԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 15.07.2013 թվականի թիվ 20273 դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. «ԱՐՖԱ-ՄԵԴ» ԼՍՈՂԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (2006 թ. հունիսի 13-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000786 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը՝ ք. Երևան, Կենտրոն համայնք, Սարյան փող., շ. 2, բն. 28 հասցեն տեղափոխել ք. Երևան, Կենտրոն, Ալեք Մանուկյան փողոց, 7 շենք, 16 գրասենյակ հասցե:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

  Դ. Դումանյան