Basic information
Number
N 1896-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (11.07.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2014.02.17/3(482).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
10.07.2013
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
10.07.2013
Effective date
11.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 հուլիսի 2013 թ.

ք. Երևան

N 1896-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԼԻՏՏԵ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԹԻՎ Կ-XX-000406 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՇԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Լիտտե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 28.06.2013 թ. դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Դադարեցնել «Լիտտե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2003 թվականի նոյեմբերի 26-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման թիվ Կ-XX-000406 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման մաշկաբանական և գինեկոլոգիական տեսակները:

2. «Լիտտե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով 2003 թվականի նոյեմբերի 26-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման թիվ Կ-XX-000406 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման գործող տեսակները:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում կատարված փոփոխությունների մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

  Դ. Դումանյան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation