ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 2010 թվականի N 346-Ա
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ՍԵԿՏՈՐԻ) ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ՍՈԼԱԿ ԵՎ ԱՐԳԵԼ ԳՅՈՒՂԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ, «ՄԱՔՐԱՎԱՆ-2» ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» N L2363-ICB-1-15 ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ «ԵՂԵԳՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ, ԳԵՏԱՓ, ԳՈՄՔ, ՄԱԼԻՇԿԱ, ՆՈՐ ԱԶՆԱԲԵՐԴ ԵՎ ՇԱՏԻՆ ԳՅՈՒՂԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» N L2363-ICB-1-23 ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կանոնադրության 23-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի շրջանակներում անցկացված և Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհրդի կողմից հավանության արժանացած «Չարենցավան քաղաքի, Սոլակ և Արգել գյուղերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավում, «Մաքրավան-2» պոմպակայանի վերակառուցում» N L2363-ICB-1-15 մրցույթի արդյունքները` 788279043,0 դրամ արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելով «ՍԱԴԵ» փակ բաժնետիրական ընկերությունը.
2) Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի շրջանակներում անցկացված և Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհրդի կողմից հավանության արժանացած «Եղեգնաձոր քաղաքի, Գետափ, Գոմք, Մալիշկա, Նոր Ազնաբերդ և Շատին գյուղերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավում» L2363-ICB-1-23 մրցույթի արդյունքները` 845526320,0 դրամ արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելով «ՇՄՇ-23» բաց բաժնետիրական ընկերություն-«Վայոց ձոր» բաց բաժնետիրական ընկերություն» կոնսորցիումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. ապրիլի 7 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|