ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հուլիսի 2010 թվականի N 814-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 767 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Անձը հաստատող փաստաթղթի մասին» N 767 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության մարմինների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով.
2) որոշման 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) ապաստան հայցողների համար` ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը, փախստականների համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը».
3) որոշման 1-ին կետի «գ» ենթակետում «կացության վկայականը» բառերը փոխարինել «կացության քարտը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. հուլիսի 6
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|