ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 2010 թվականի N 650-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 471 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի «Հայկական գյուղատնտեսական ակադեմիան վերակազմակերպելու մասին» N 471 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) 6-րդ կետը «(ցանկը կցվում է)» բառերից հետո լրացնել «թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի» բառերով.
2) 7-րդ կետի «ա» ենթակետը «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը և» բառերով.
3) 8-րդ կետում «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «ֆինանսների» բառով:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` առաջարկել «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնված գույքի կազմից հանել թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը և դրանք ներառել անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2010 թ. հունիսի 3 Երևան
վարչապետՏ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|