Գլխավոր տեղեկություն
Համար
N 438-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.04.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.04.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2010 թվականի N 438-Ա

 

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 18900.0 հազ. դրամ, որից (աճողական)` առաջին կիսամյակ` 14400.0 հազ. դրամ, ինն ամիս` 15900.0 հազ. դրամ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարները սույն որոշման հավելվածում նշված պետական ոչ առևտրային կազմակերպություններին և ընկերություններին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. ապրիլի 28
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

 ապրիլի 15-ի N 438-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 95-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ` ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ

 (հազ դրամ)

Միջոցառումների և դրանք իրականացնող
մարմինների անվանունները

Հատկացվող գումարը` ըստ եռամսյակների (աճողական)

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածները

առաջին կիսամսյակ

ինն ամիս

տարի

1

2

3

4

5

Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը

14,400.0

15,900.0

18,900.0

 

այդ թվում`

       

ՀՀ մշակույթի նախարարություն

11,700.0

13,200.0

16,200.0

 

այդ թվում`

       

«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ
Համերգային երեկո Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

5,000.0

5,000.0

5,000.0

Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպու-թյուններին

«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ
Իտալացի նկարիչ Անսելմո Ֆրանչեսկոնիի ցուցահանդեսի կազմակերպում

2,200.0

2,200.0

2,200.0

Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպու-թյուններին

«Նաիրի» հրատարակչություն» ՓԲԸ
Խ. Դաշտենցի 100-ամյակի առթիվ «Ռանչպարների կանչը» վեպի վերահրատարակում

2,500.0

2,500.0

2,500.0

Այլ ընթացիկ դրամաշնորհներ

«ՎՄՎ-ՊՐԻՆՏ» ՍՊԸ
Ռ. Մելքոնյան «Հայոց ցեղասպանության թեման արդի թուրքական գրականության մեջ» գրքի հրատարակում

1,500.0

1,500.0

1,500.0

Այլ ընթացիկ դրամաշնորհներ

«Երևանի պետական համալսարանի հրատարակչություն» ՍՊԸ Հեղինակային խումբ «Թուրքերը թուրքերի մասին» գրքի հրատարակում (3 հատոր` հայերեն, 1 ամփոփիչ հատոր` անգլերեն)

500.0

2,000.0

5,000.0

Այլ ընթացիկ դրամաշնորհներ

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե

2,700.0

2,700.0

2,700.0

 

այդ թվում`

       

ՀՀ ԳԱԱ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ
«Վ. Տատրյան «Օսմանյան կայսրություն. խնդրահարույց ժառանգություն» գրքի տպագրություն (անգլերեն)

300.0

300.0

300.0

Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպու-թյուններին

ՀՀ ԳԱԱ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ
«Իտալիայի արտաքին գործերի նախարարության պատմական դիվանագիտական արխիվի վավերագրերը հայկական հարցի մասին» հատոր Բ (1918-1923 թթ.) գրքի տպագրություն

400.0

400.0

400.0

Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպու-թյուններին

ՀՀ ԳԱԱ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ
«Հայոց ցեղասպանությունը համաշխարհային մամուլի առաջին էջերին» ժամանակավոր ցուցահանդեսի կազմակերպում

300.0

300.0

300.0

Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպու-թյուններին

«Զանգակ-97» ՍՊԸ
«Ռ. Սաֆրաստյան «Ցեղասպանության ծրագիրը Օսմանյան կայսրությունում. ծագումնաբանություն» գրքի հրատարակում (անգլերեն)

1,700.0

1,700.0

1,700.0

Այլ ընթացիկ դրամաշնորհներ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան