Գլխավոր տեղեկություն
Համար
N 326-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մայիսի 2010 թվականի N 326-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով 2010 թվականի մայիսի 10-14-ը Ֆրանսիայի Հանրապետություն գործուղել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի պատվիրակություն` համաձայն հավելվածի։

2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի պատվիրակության` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ Ն. Պողոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 11
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
մայիսի 11-ի N 326-Ա
 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-14-Ը ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ն. Պողոսյան

- ՀՀ Գեղարքունիքի մարզպետ

   

Վ. Հովհաննիսյան

- ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ

   

Վ. Մնացականյան

- ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի  զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ

   

Հ. Շահբազյան

- ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան