Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-196-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.04.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.05.12/20(754) Հոդ.495
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.04.2010
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

Կառավարություն 2.04.2010

Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողով

2. ա) «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

բ) «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կառավարություն 23.02.2010

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով

3. ա) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

բ) «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

գ) «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

դ) «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կառավարություն 11.03.2010

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով

4. ա) «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

բ) «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

գ) ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին

Կառավարություն 18.02.2010

Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով

5. «Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ

Ա. Սահակյան

Ա. Հովհաննիսյան

Ա. Աղաբաբյան 23.02.2010

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

6. ա) «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին

բ) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

գ) «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

դ) «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

ե) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին

զ) «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

Կառավարություն 11.03.2010

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

7. ա) ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

բ) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

գ) Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

դ) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

Կառավարություն 02.02.2010 20.04.2010

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

8. ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին

ԱԺ պատգամավոր

Ա. Բախշյան

12.11.2009

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը Ներկայացնողը

Գլխադասային

հանձնաժողովը

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

Հարցի անվանումը Ներկայացնողը Գլխադասային հանձնաժողովը
1. Հանրային հեռուստառադիոընկերության 2009թ. գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի տարեկան հաղորդումը Հանրային հեռուստառադիոընկե-րության խորհուրդ 31.03.2010 Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
2. «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Կառավարություն 22.04.2010 Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան

 

26 ապրիլի 2010 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-196-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան